+374 41 811 118

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՇԳԱՄԲԸ (ՄԱՍ 2)

Պատշգամբի մասին մեր նախորդ հոդվածում պատմել ենք, թե ինչ հիմնական կետերի պետք է ուշադրություն դարձնել պատշգամբի վերանորոգման և կահավորման համար։ Այս հոդվածում կներկայացնենք, թե ինչ կառուցվածքի կահույք է պետք ընտրել փակ պատշգամբը գեղեցիկ ու հարմարավետ կահավորելու համար։

Պատշգամբի ամենաէական կահույքը պահարանն է։ Այն պետք է լինի հարմար, տարողունակ և կիրառելի։ Պատշգամբում մեկ անգամ պահարան հավաքելուց հետո, դժվար թե հնարավոր լինի այն տեղափոխել որևէ տեղ առանց մասերի բաժանելու։ Եթե որոշել եք պահարանը հետագայում քանդել, տեղափոխել և նորից հավաքել, ապա ДСП-ից կահույքն այդ պարագայում կարող է և չդիմանալ։

Ներկառուցվող պահարան

Այսպիսի պահարանները կառուցվում են հստակ հատվածներում, իրենց չափերով և տեղափոխման ենթակա չեն։ Ինչ խոսք, ներկառուցվող պահարանները շատ հարմար ու կոմպակտ են։ Նման կահույքը տեղաշարժի համար տարածք չի զբաղեցնում, բայց որոշակի իրեր պահելու համար իդեալական է լինում։ Եթե պատշգամբն ապակեպատ է, ապա պատուհանագոգից ներքև կարելի է ոչ խոր, բայց ամբողջ երկարությամբ հետաքրքիր պահարան հավաքել։

Տեղափոխվող կահույք

Խոսքը ծալվող, հավաքվող կահույքի մասին է։ Կահույքի այս տեսակն ամենամոբիլն է, որը հարմար է ինչպես փակ պատշգամբի պարագայում, այնպես էլ բացի։ Ցանկացած պահի կարող եք կահույքը ծալել հավաքել և տեղափոխել։

Ինչպիսի բազմոց ընտրել պատշգամբի համար

Պատշգամբում բազմոցը հազվադեպ երևույթ չէ։ Շատերը նախընտրում են բազմոց և մի քանի աթոռ ունենալ պատշգամբում։ Կարևորը հասկանալ, թե որ տեսակն է հարմար ձեր պատշգամբին։ Եթե պատշգամբը նեղ է, ապա պետք է բազմոցը դնել պատի տակ լայնությամբ, այլ ոչ թե երկարությամբ։ Բազմոցի տարբերակ կարող է լինել պահոց-բազմոցը, որի վերին շերտի փափուկ մակերեսը կարող է և շարժական լինել և ամրացված։ Այսպիսի բազմոցները չունեն մեջքի հատված և դրա հաշվին կոմպակտ են։

Անկյունային բազմոցներ

Այսպիսի բազմոցները հիշեցնում են ռուսերեն Г տառը ու հարմար են մի քանի հոգով սեղանի շուրջ հավաքվելու համար։ Այսպիսի բազմոցները սովորաբար ունենում են նաև սեղաններ, որոնք պատշգամբի մի անկյունը դարձնում են սիրելի վայր երեկոյան թեյախմությունների կամ ուղղակի զրույցների համար։  

Աթոռների ընտրություն

Փոքրիկ պատշգամբներում գեղեցիկ ու հարմարավետ հարդարանք ստանալու համար կարող եք օգտագործել փոքրիկ կլոր կամ քառակուսի սեղաններ ու 1 կամ 2 աթոռ կամ փոքր բազկաթոռ։ Այդպիսով պատշգամբը կարող է դառնալ նաև ժամանակավոր աշխատասենյակ կամ օրվա ընթացքում հանգստանալու և մտքերը հավաքելու հաճելի վայր։ Զարկ տվեք ձեր երևակայությանը, ստեղծեք այն գողտրիկ անկյունը, որի մասին այսքան ժամանակ երազել եք։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՏՇԳԱՄԲԸ (ՄԱՍ 1)

Ինչպիսի պահանջների պետք է համապատասխանի փակ պատշգամբի կահույքը:

12 01 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019