+374 41 811 118

ԾԱՂԿԱՎՈՐ ՊՐԻՆՏԸ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ծաղկավոր պրինտը նորաոճ է ոչ միայն հագուստի արտադրությունում, այլ նաև՝ փափուկ կահույքի։ Վառ գույները, ծաղիկներով նախշերը հատկապես գրավում են գարնանն ու ամռանը, երբ տեսադաշտում ավելի պայծառ իրեր ենք ուզում տեսնել։ Մարդիկ դեռ հնուց սիրել են տունը զարդարել ծաղիկներով։ Ժամանակի հետ դիզայներները սովորեցին ծաղիկները ծաղկամաններից «հանել» և կիրառել տեքստիլում։ Սակայն պետք է հիշել, որ ծաղկային նախշերը բավական բարդ են համադրվում տան ինտերիերում։ Ծաղիկների նախշերը, գույնը, չափը պետք է շատ մանրակրկիտ ընտրել, քանի որ մի փոքրիկ շեղումն էլ կարող է սպասելիքներն ամբողջությամբ փոխել։ Այսօրվա մեր պատմությունը ծաղիկների սիրահարների համար է, որ կօգնի հասկանալ, թե ինչպիսի կահույքը կարող է լինել ծաղկային մոտիվներով, ինչպես համադրել տան ինտերիերի և առանձին դեկորների հետ։

Փափուկ կահույք։ Ծաղիկները հարմարավետություն են բերում

Անխոս, ծաղկային նախշերն ամենաշատը հանդիպում են փափուկ կահույքի արտադրությունում, օրինակ՝ բացմոցներում, բազկաթոռներում և պուֆիկներում։ Պաստելային գույներով կահույքը ոչ շատ վառ ծաղկային նկարով, հարթ գծերով և փափուկ բարձերով ձեր հյուրասենյակում կստեղծի անգլիական ոճ կամ պրովանս (քանթրի) ոճ։ Իսկ մեծ ու վառ ծաղիկներով կահույքը կարող է տհաճ տրամադրություն փոխանցել և շատ շուտ հոգնեցնել։  Ծաղկավոր մոտիվ ընտրելիս հիշեք, որ այն չպետք է սենյակի ինտերիերում ավելորդ լինի, այլ պիտի նուրբ ընդգծի կամ գեղեցիկ շտրիխ լինի։

Եվս մեկ կարևոր հիշեցում՝ եթե ուզում եք հյուրասենյակում ծաղկային պաստառներ կախել, ապա լավ կլինի այն միայն մի պատին լինի, իսկ եթե որոշել եք նաև ծաղկային պրինտով փափուկ կահույք գնել, ապա միանշանակ խորհուրդ է տրվում սենյակի պատերը միատոն ներկել։

Ծաղկային պրինտով փափուկ կահույքը գեղեցիկ է հատկապես տերասաներում, բացօթյա տարածքներում, լայն ու լուսավոր սենյակներում։

Ծաղկավոր նախշերով փափուկ կահույք կարող եք նախատեսել նաև ննջարանի և աղջիկ երեխայի մանկական սենյակ ստանալու համար։ Մեծահասակների ննջարանի պարագայում կարող է ծաղկավոր լինել փափուկ կահույքի կոնկրետ ինչ-որ բաղադրիչ, օրինակ՝ բազկաթոռը կամ հարդարման աթոռը։ Հետաքրքիր տարբերակ է նաև ընտրել գեղեցիկ վառ և միատոն գույնի բազկաթոռ, իսկ ծաղկային տրամադրությունն ապահովել բարձի միջոցով։ Այս դեպքում երբ ծաղիկներից հոգնեք կարող եք ընդամենը փոխել բարձի երեսն ու ստանալ ձեր սիրելի բազկաթոռի հետ լրիվ նոր ու ոճային համադրություն։

Իսկ ինչ վերաբերում է մանկական սենյակների ձևավորմանը, ապա այստեղ էլ կարող է կիրառվել ծաղկավոր պրինտով պուֆիկներ կամ դարձյալ ոչ շատ մեծ բազմոց ծաղկային բարձերով։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՔՐ ՍԵՂԱՆ (ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆ)

Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ:

16 03 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019