+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՆԱԽԱՍԵՆՅԱԿԸ (ՄԱՍ 2)

Նախասենյակի կամ նախասրահի կահավորման մասին մի քանի կարևոր հուշում մենք արդեն արել ենք նախորդ հոդվածում։ Այս անգամ այդ ցուցակին կավելացնենք ևս մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն գեղեցիկ և հարմարավետ տուն ունենալ։

1. Ինչ անել, եթե պահարանը չի տեղավորվում

Նախորդ հոդվածում կետերից մեկը նրա մասին էր, որ պահարանը նախասրահի կարևոր իրերից ամենագլխավորն է։ Բայց ինչ անել, եթե այն ուղղակի չի տեղավորվում սենյակում։ Մի վհատվեք, ամեն ինչ իր լուծումն ունի։ Կարելի է պահարանի տարբեր ֆունկցոնալ մասեր առանձին տեղավորել։ Այսինքն՝ առանձին ունենալ կոշիկների դարակ, պատին առանձին ամրացվող կախիչների հարմարանք, որը կարող է ունենալ նաև գլխարկները կախելու կամ դնելու հատված։ Այժմ կան շատ նորաձև կախիչներ, որոնք ոչ միայն կծառայեն որպես կախիչ, այլ գեղեցիկ համալրում կլինեն ինտերիերում։

2. Որտեղ դնել կոշիկները

Եթե ձեր նախասրահում հանգիստ տեղավորվում է պահարան-կուպե կամ կոշիկների հատուկ դարակ, ապա այս կետը կարող եք հանգիստ շրջանցել։ Բայց ինչ անել, եթե նման խնդիր ունեք։ Կարող եք հատուկ կոշիկի դարակ ունենալ, որը լայնությամբ մեծ չի լինի, բայց ըստ ձեր նախասրահի չափի կարող է երկարություն ունենալ։ Դարակները կարող են լինել մետաղական ձողերով։ Մանավանդ բարձրակրունկ կոշիկների դեպքում կրունկները կարող են հանգիստ անցքից ներս իջնել ու տարածք խնայել մյուս շերտի համար։

3. Նախասրահի հայելի

Ինչպես ննջարանը չեք կարող պատկերացնել առանց հայելու, այնպես էլ նախասրահը։ Հենց այստեղ ենք մենք վերջին շտկումներն անում և դուրս գալիս տանից։ Ինչպես պահարանը, այնպես էլ հայելին կարող են լինել ինչպես առանձին, այնպես էլ պահարանի վրա ամրացված։ Եթե նախասրահում այնքան տարածք չկա, որտեղ կարող է առանձին հայելի լինել, ապա այն կարելի է ամրացնել կահույքի վրա կամ ուղղակի պատին, եթե դրա հնարավորությունը կա։

4. Միջսենյակային դռներ

Լավագույն տարբերակն ապակյա կամ ինչ-որ դեկորով դռներն են։ Ընտրեք բաց երանգի դռներ, քանի որ այդպես սենյակի լուսավորությունը չի փոխվի ու փոքր տարածքի տպավորությունը չի ընդգծվի։

5. Մանր դետալներ

Առավոտյան միշտ փնտրո՞ւմ եք, թե որտեղ են ձեր բանալիները։ Լուծեք այդ հարցը շատ հեշտ հնարքով։ Կարող եք կահույքի վրա դնել փոքրիկ զամբյուղ կամ կախիչից կախել կտորից փոքրիկ տոպրակ, որը կունենա գրպանիկներ։ Այնտեղ կարող եք պահել ձեր բանալիները, մանրադրամը։ Իսկ ահա անձրևանոցի համար ընտրեք գեղեցիկ մետաղական կողով, որը ոչ միայն անձրևանոցները կպահի, այլ նաև հետաքրքիր հավելում կլինի նախասրահի ներքին հարդարանքում։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019

ԻՆՉՊԵՍ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՆԱԽԱՍԵՆՅԱԿԸ (ՄԱՍ 1)

Նախասենյակը տան դեմքն է. հենց այն տարածքը, որն առաջինն են տեսնում հյուրերը։

01 11 2019