+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Նախորդ հոդվածում ձեր ուշադրությանն ենք ներկայացրել, թե ինչպես ընտրել սեղան ճաշասենյակի համար։ Այս անգամ խոսելու ենք հյուրասենյակային փափուկ կահույքից։

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։ Փափուկ կահույք ընտրելն էլ, ինչպես մյուս իրերը, կարող է հոգնեցնող ու ժամանակատար լինել, եթե նախապես չեք որոշել բազմոցի ձևը, գույնը, չափսը։ Պլանավորեք ամեն ինչ, իսկ մինչ այդ ծանոթացեք մեր ուղեցույց-հոդվածին։

Չափսը

Առաջինն, ինչին պետք է ուշադրություն դարձնել, բազմոցի չափսն է։ Այն չպետք է այնքան մեծ լինի, որ խանգարի սենյակ մուտք ու ելքին կամ ընդհանրապես հյուրասենյակում տեղաշարժին։ Ճիշտ համամասնություն պահելու համար ընդունված է բազմոցի առջև ունենալ բազմոցի կրկնակի չափ ազատ տարածություն։ Ընդհանրապես, մեծ ու երկար բազմոցները հարմար են ընդարձակ հյուրասենյակների համար, երբ իսկապես տարածքը թույլ է տալիս չսահմանափակվել։ Իսկ ահա փոքր հյուրասենյակների դեպքում փորձեք երկտեղանոց կամ երեք հոգու համար նախատեսված բազմոց ընտրել։

Ձևը

Կլորավուն ձև ունեցող բազմոցները վիզուալ փոքր են թվում, քան՝ ուղիղները։ Բայց սա չի նշանակում, որ փչովի, մեծ բազմոցները գեղեցիկ կլինեն փոքր հյուրասենյակում։ Հետևեք համաչափությանը։ Որոշ դեպքերում խորհուրդ է տրվում ընտրել այնպիսի բազմոց, որ չունի արմնկակալ։ Բայց, իհարկե, ավելի հաջող կլինի, եթե ընտրեք այնպիսի բազմոց, որն ունի ամուր արմնկակալ, որը նաև փոքրիկ սեղանիկի դեր է տանում։ Այժմ կան նաև այնպիսի տարբերակներ, որ փոքրիկ սեղանիկները շարժական են ու կարող են միանալ բազմոցի երկու ծայրերին՝ դառնալով և՛ արմնկակալ, և՛ փոքրիկ սեղանիկ բաժակի կամ էլ գրքի համար։

Ոտքերը և մեջքը

Բարակ ոտքերի վրա բազմոցն ավելի թեթև և փոքր է թվում, քան այն տարբերակը, որ միանգամից հատակին է «նստում»։ Բացի այդ, այդպիսի մոդելները հիմնականում ոչ բարձր մեջք են ունենում։ Բարակ ոտքերի շնորհիվ բազմոցն ավելի փոքր է երևում, բացի այդ սենյակը վիզուալ ավելի ընդարձակ է լինում, քան կա իրականում։ Ցածր մեջքի դեպքում կարող եք պատին նկարներ ամրացնել, այդպես առաստաղն ավելի բարձր է երևում։

Գույնն ու նախշը  

Մուգ գույնը բազմոցը շատ ավելի մեծ է ցույց տալիս։ Բայց քչերը գիտեն, որ բաց գույների դեպքում լինում է նույնը։ Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում ընտրել կամ չեզոք գույներ կամ էլ ընդհակառակը՝ գունեղ երանգներ։ Իսկ ինչ վերաբերում է նախշերին, ապա հրաժարվեք կոպիտ կտորներից։ Նախապատվությունը տվեք հարթ նյութերին, հատկապես այն կտորներին, որոնք անդրադարձնում են լույսը, օրինակ՝ կաշին կամ թավիշը։

Հյուրասենյակային կահույքի Shkaff-ի տեսականուն կարող եք ծանոթանալ այստեղ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ

Դիզայներական ունիվերսալ և հասանելի որոշումները սկանդինավյան ոճին համաշխարհային ճանաչելիություն բերեցին։ Սկանդինավյան ինտերիերը նոր է ու ինչու չէ նաև սեր ամբողջ կյանքի համար։

27 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ SHKAFF BLOG

Կահույքի ընտրության հարցում ձեզ օգնելու, ինչպես նաև օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ ձեզ հետ կիսվելու համար մեկնարկում ենք Shkaff Blog-ը։

12 08 2019