+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Ընտանիքների մեծ մասը բավական շատ ժամանակ է անցկացնում խոհանոցում ուտելիքի պատրաստման, օրվա ընթացքում ճաշելու, թեյ խմելու և ընդհանրապես ինչ-որ գործերի ժամանակ։ Այդ իսկ պատճառով կարևոր է, որ խոհանոցը բազմաֆունկցիոնալ, հարմար ու գեղեցիկ լինի։ Խոհանոցում ցանկացած իր պետք է մանրակրկիտ պլանավորել ու ընտրել։ Առաջարկում ենք ծանոթանալ պլանավորման այն քայլերին, որոնք կօգնեն ավելի հեշտ ընտրություն անել։

1. Հստակեցրեք, թե ինչի համար է պետք կահույքը

Խոհանոցային կահույքի գնման ժամանակ հստակեցրեք, թե այն ինչի համար է ձեզ պետք։ Ինչ խնդիրներ են լուծվելու, կահույքի որ հատվածն է ձեզ համար կիրառելի լինելու և որը՝ ոչ։ Հաճախ խոհանոցային կահույք ընտրելիս մենք նախապատվությունը տալիս ենք խիստ հագեցած տարբերակներին, որտեղ կա ամեն ինչ պրոֆսիոնալ խոհարարների համար։ Արդյունքում խոհանոցի մի մասն ուղղակի տարիներով կարող է չօգտագործվել։ Կան բնակարաններ, որտեղ խոհանոցը միայն ու միայն գեղեցկության համար է, քանի որ տերերը գրեթե չեն պատրաստում խոհանոցում։ Սա նշանակում է, որ այստեղ պետք է լինի մինիմալիստական լուծում․ ամենակարևոր պարագաները, ամենահասարակ գործողությունները կատարելու համար։ Իսկ ահա պատրաստել սիրողների համար խոհանոցը պետք է լինի ամենահարմար տեղը, բազում դարակներով, պահարաններով ու գզրոցներով։ Այս դեպքում կահույքը մոդելավորողի հետ քննարկեք, թե ինչ չափի, ձևածքի ու տարողության դարակներ եք ուզում ունենա ձեր կահույքը։

2. Կահույքի գույնը

Խոհանոցային կահույքը կարող է լինել ինչպես ամենահանգիստ գույնով, այնպես էլ որևէ վառ երանգով։ Ամեն ինչ կախված է ձեր նախընտրությունից։ Հետևեք, որ խոհանոցի գույնը հոգնեցնող չլինի։ Կան որոշ օգտակար կանոններ, որոնք կարող են օգնել գույնի ընտրության հարցում։ Բաց գույները վիզուալ ընդարձակ են ցույց տալիս սենյակը, իսկ ահա մուգ գույնը փոքրացնում է տարածքը։ Փոքր տարածքների համար խորհուրդ է տրվում բաց երկնագույն, բաց դեղին, դեղձագույն, բաց մոխրագույն տարբերակները։  Ի դեպ, հոգեբանները վաղուց ապացուցել են, որ մեր տրամադրության վրա ազդում են մեզ շրջապատող իրերի գույները։ Այնպես որ, շրջապատեք ձեզ սիրելի երանգներով։

Կարդացե՛ք մեր նախորդ հոդվածը՝ կաթնագույն կահույքի մասին։

3. Ոճի ընտրություն

Հարմար գույն ընտրելը միայն առաջին քայլն է, իսկ ահա դրանից հետո ոճի ընտրությունն ավելի բարդ է։ Տարբերակները կարող են բազում լինել․ փորձեք հասկանալ, թե ձեզ որն է ամենից շատ հոգեհարազատ։

Դասական ոճն առաջիկա մի քանի տասնամյակում հաստատ նորաձևությունից դուրս չի գա, այդ իսկ պատճառով նման խոհանոցը միշտ ակտուալ է։ Ճիշտ է, այսպիսի խոհանոց ունենալն այնքան էլ մատչելի չէ, քանի որ այս ոճն օգտագործում է բնական փայտ և այլ նյութեր։

Մոդեռն կամ ժամանակակից ոճը շատ հարմար տարբերակ է ցանկացած չափի խոհանոցի համար։ Այստեղ ամենակարևոր կետը հասարակությունն ու պարզությունն է։ Խոհանոցում կա միայն ամենաանհրաժեշտ կահույքը՝ պարզ լուծումներով։ Մոդեռն ոճի խոհանոցային կահույքը հիմնականում բաց գույների մեջ է լինում, մուգ երանգներն այստեղ տեղ չունեն։

Քանթրի ոճի խոհանոցային կահույքը հարմարավետ, գեղեցիկ և բազմաֆունկցիոնալ է։ Այն գյուղական ոճի մեջ է ու պահանջում է ընդարձակ տարածություն։ Ոճի համար կահույքը պետք է լինի փայտից, բնական գույներով։

Հայ-թեքը ժամանակակից ոճ է, այս ոճում խոհանոցը կարծես ապագայից լինի։ Այստեղ հիմնական շեշտը ժամանակակից տեխնիկայի վրա է։ Կահույքը հստակ ձևածք ունի, ապակիների և մետաղյա մասերով։ Այսպիսի խոհանոցը պարզ է, բայց առավելագույն հարմարություններով։

Հայ-թեքին և մոդեռնին շատ մոտ է մինիմալիզմը։ Այսպիսի խոհանոցում կահույքի միայն կարևոր մասերն են առկա։ Այս ոճում ամենակարևորը պարզությունն է, ազատ տարածքը և մեկ գունային գամմայի պահպանումը։

Հետևե՛ք Shkaff-ին նաև Facebook-ում և Instagram-ում, որպեսզի բաց չթողնեք մեր հոդվածներն ու հրապարակումները։

ՋԵՐՄ ԿԱԹՆԱԳՈՒՅՆ ԿԱՀՈՒՅՔ

Մոխրագույն կամ սպիտակ կահույքի այլընտրանքային տարբերակը կաթնագույնն է։ Սա ամենաունիվերսալ երանգներից մեկն է, որն ազատ տեղավորվում է մինիմալիզմի, ժամանակակից մոդեռն, դասական ու նույնիսկ քանթրի ոճերի մեջ։

29 08 2019

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ

Դիզայներական ունիվերսալ և հասանելի որոշումները սկանդինավյան ոճին համաշխարհային ճանաչելիություն բերեցին։ Սկանդինավյան ինտերիերը նոր է ու ինչու չէ նաև սեր ամբողջ կյանքի համար։

27 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019