+374 41 811 118

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԻՆՏԵՐԻԵՐԻ 2020-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ (ՄԱՍ 2)

Հյուրասենյակի վերանորոգման և կահավորման թրենդների մասին մեր նախորդ հոդվածում ներկայացրել ենք ակտուալ ոճերը, անդրադարձել ենք կահավորման ժամանակ բնական նյութերից կահույքին նախապատվություն տալու կարևորությանը, պատմել ենք կահույքի ֆունկցիոնալության և հյուրասենյակի տարածքը մի քանի գոտու բաժանելու մասին։ Այս հոդվածում ներկայացնելու ենք, թե որոնք են 2020թ. նորաձև գույները, կահույքը և աքսեսուարները և ընդհանրապես՝ որոնք են 2020թ. նորաձև թրենդները։

Նորաձև գույները

2020 թվականը գունային խիստ սահմանափակում չունի, թեև նախապատվությունը տրվում է հանգիստ, պաստելային գույներին։ 2020թ. թրենդի մեջ շարունակում են մնալ անանուխի երանգները։ Վառ գույների սիրահարները կարող են չտխրել, գույների համադրությունն ընդունելի է։ Կարող եք համադրել օրինակ կապույտի երանգները և թույլ վարդագույնը։ Գունային համադրությունների ժամանակ հաշվի առեք հետևյալ խորհուրդները՝
1. Նոր տասնամյակում նորաձև չեն գույների կտրուկ հակադրությունը
2. Հրաժարվեք անբնական գույներից
3. Նախապատվություն տվեք բնությանը մոտ գույներին

Դասական ինտերիերում հարկավոր է նախապատվությունը տալ մուգ և բաց շագանակագույնին։ Այս երանգները բնական փայտյա կահույքի հետ իդեալական են համադրվում։

Կահույք և աքսեսուարներ

Այս սեզոնին, ինչպես և նախորների ժամանակ, նորաձև են կահույքի լակոնիկ ձևերը։ Առաջին տեղում ինչպես նախորդ հոդվածում ենք նշել ֆունկցիոնալությունն է։ Հյուրասենյակում խորհուրդ է տրվում ունենալ ապակյա կահույք։ Մասնագետները խորհուրդ են տալիս նաև մեծ, փափուկ կահույքները փոխարինել տրանսֆորմեր բազմոցներով կամ բազկաթոռներով։ Հյուրասենյակի հարդարանքի համար կարևոր է նաև սուրճի և թեյի փոքրիկ սեղանը։ Այն հատկապես տեղին է դասական ինտերիերի դեպքում։
Նոր տասնամյակում մասնագետները խորհուրդ են տալիս նաև ընտրել վինտաժային կահույք։ «Պատմություն ունեցող» կահույքը կդառնա հյուրասենյակի կարևոր մասերից մեկը։

2020թ. նորաձև թրենդները

1. Ձեռքի աշխատանքի դեկորային իրերի օգտագործում
2. Աֆրիկական և արևելյան մոտիվներ
3. Մանրուքներին մեծ ուշադրություն, այդ թվում՝ վարդակներին և դրանց տեսքին
4. Գորգեր և բնական տեքստիլ
5. Բնական մոտիվներ, ծաղկային պրինտ
6. Վառ շեշտադրումներ
7. Բաց դարակներ
8. Գրապահարաններ

Սրանք այն փոքրիկ, բայց կարևոր դետալներն են, որոնց անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Ճիշտ ընտրված պահարանը, նորաձև գրապահարանը և բնական կահավորումը կարող են միանգամից փոխել ձեր հյուրասենյակի տեսքը։  Հիշեք՝ ինչ ոճ և ինչ կահույք էլ ընտրեք հյուրասենյակի շքեղությունն իր պարզության, հարմարավետության և ֆունկցիոնալության մեջ է։ Գտեք այն ճիշտ սահմանը, որը ձեր տան ինտերիերը կդարձնի բացառիկ։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՆԱԽԱՍԵՆՅԱԿԸ (ՄԱՍ 1)

Նախասենյակը տան դեմքն է. հենց այն տարածքը, որն առաջինն են տեսնում հյուրերը։

01 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019