+374 41 811 118

Անկյունային բազմոցը՝ մշտական թրենդ

Բազմոցների տեսակների բազմազանության մեջ որոշ մոդելներ վաղուց արդեն ամրագրել են իրենց տեղը որպես դասական ձևեր և արդեն քանի տասնյամյակ թրենդային են համարվում շուկայում։

Անկյունային բազմոցները հենց այդ մոդելներից են, որոնք հեշտությամբ ինտեգրվել են ամենատարբեր ինտերիերներում։

Ո՞րն է պատճառը, որ անկյունային բազմոցը դուրս չի գալիս նորաձևությունից։

Անկյունային բազմոցների գլխավոր առավելություններից մեկը տարածքի խելացի օգտագործումն է։ Դրանք իդեալական են ինչպես փոքր բնակարանների, այնպես էլ ընդարձակ հյուրասենյակների համար՝ թույլ տալով առավելագույնս օգտագործել անկյունները և ստեղծել կազմակերպված, հարմար միջավայր։

Անկյունային բազմոցը հարմար է բոլորի համար․ ընտանիքի անդամները կարող են միաժամանակ նստել, պառկել կամ պարզապես հանգստանալ մեկ կահույքի վրա։ Շատ մոդելներ ունեն նաև բացվելու ֆունկցիա, ինչը հատկապես կարևոր է հյուրերի ընդունելու համար կամ փոքր բնակարաններում։

Բազմոցների այս մոդելը հեշտությամբ ընդունում է դիզայնի տարատեսակ մոտեցումներ։ Ուստի ժամանակակից շուկան առաջարկում է անկյունային բազմոցների լայն ընտրանի՝ մինիմալիստական, մոդեռն, դասական, սկանդինավյան, լոֆթ կամ էկլեկտիկ։

Անկյունային բազմոցների շատ մոդելներ մոդուլային են, ինչը թույլ է տալիս փոխել երկարող կողմը, ձևը կամ դասավորությունը՝ ըստ կարիքների։ Սա անկյունային բազմոցը դարձնում է երկարաժամկետ ներդրում, որը կարող է «հարմարվել» կյանքի փոփոխություններին։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել անկյունային բազմոց ընտրելիս․

Բնակարանի դասավորությունն ամենակարևոր պայմանն է, որին պետք է ուշադրություն դարձնել։ Եթե չեք պատվիրում կահույքը, այլ գնում եք արդեն պատրաստի մոդել, ապա հաշվի առեք, թե ինչ դիրքով է բազմոցը լինելու սենյակում։ Որտե՞ղ են լինելու նրա երկար ու կարճ մասերը։ Արդյո՞ք չի խանգարի պատշգամբին մոտենալուն, սենյակի մյուս հատվածից օգտվելուն կամ առհասարակ ազատ անցուդարձին։ 

Շատ դեպքերում հարմար է ձեր նախընտրած բազմոցը պատվիրելը՝ թեկուզ նույն տեսքով, որը տեսել եք խանութում։ Այդ կերպ դուք այն կհամապատասխանեցնեք ձեր բնակարանի առանձնահատկություններին և խնդիրներ չեք ունենա շահագործելիս։

Եթե փոփոխությունների սիրահար եք, ապա նախընտրելի են մոդուլային տարբերակները, որը կարող եք ձևափոխել ձեզ հարմար դիրքերով ու կողմերով։ Կարելի է դիտարկել նաև մեծ ու լայն պուֆը՝ որպես բազմոցի շարունակություն։

Եթե գնում եք անկյունային բազմոցի բացվող մոդել, ապա կարևոր է ուշադրություն դարձնել բացվող մեխանիզմին։ Նախընտրելի են երկաթից պատրաստված մեխանիզմները, որոնք ավելի ամուր ու դիմացկուն են։ Հենց խանութում է անհրաժեշտ բացել այն և փորձել, ինչպես նաև ստուգել ամրությունն ու բացելու սահունությունը։
Անկյունային բազմոցների լայն տեսականի կարող եք գտնել հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։