
Հյուրանոցում գիշերող մարդու համար ամենակարևոր սպասելիքներից մեկը լավ քունն է, ուստի մահճակալի ընտրությունը ոչ թե դիզայնի կամ տեխնիկական հարց է, այլ նախ և առաջ հյուրանոցի ռազմավարության։
Եթե մեր բնակարանների համար մահճակալ ընտրելիս առաջնորդվում ենք մեր նախասիրություններով կամ անհատական կարիքներով, ապա հյուրանոցային մահճակալը չի կարող համապատասխան լինել միայն մեկ մարդու։ Այն պետք է հարմար լինի տարբեր մարդկանց համար՝ տարբեր քաշով, հասակով և նախասիրություններով։ Այս պարագայում կարևոր է գտնել ոսկե միջինը։
Ո՞րն է այս դեպքում ոսկե միջինը։
Մահճակալի չափերի պարագայում ոսկե միջինը էապես կապված է սենյակի ֆունկցիոնալության հետ: Հյուրանոցներում լայնորեն կիրառվում են single, double, queen և king size մահճակալներ, սակայն ավելի պրակտիկ լուծումներից մեկը համարվում են twin մահճակալները, որոնք կարելի է հեշտությամբ միացնել՝ ստանալով մեկ մեծ մահճակալ։ Սա թույլ է տալիս նույն սենյակը հարմարեցնել տարբեր տեսակի հյուրերի՝ առանց լրացուցիչ կահույքի փոփոխության։
Մահճակալի հիմքը պետք է լինի ամուր և հաշվարկված երկարաժամկետ օգտագործման համար։ Կարևոր է նաև, որ մահճակալը լինի կայուն, առանց ձայների կամ ճռռոցի, ինչը կարող է անմիջապես ազդել հյուրի հանգստի հարմարավետության վրա։
Բացի ֆունկցիոնալությունից, մեծ նշանակություն ունի նաև արտաքին տեսքը։ Մահճակալը սովորաբար սենյակի կենտրոնական տարրն է, և դրա դիզայնը պետք է ներդաշնակ լինի ընդհանուր ինտերիերի հետ։ Փափուկ գլխամասով մահճակալները ոչ միայն ավելի հարմարավետ են, այլ նաև ստեղծում են ավելի ջերմ և հարազատ մթնոլորտ։
Ժամանակակից հյուրանոցներում ավելի ու ավելի հաճախ ուշադրություն են դարձնում մանրամասներին՝ բարձրության ճիշտ ընտրությանը, լուսավորության հետ համադրությանը և նույնիսկ մահճակալի շուրջ ազատ տարածքին։ Օպտիմալ բարձրությունը սովորաբար 50-65 սմ է՝ ներառյալ ներքնակը, որպեսզի նստելն ու վեր կենալը լինի հեշտ և հարմար տարբեր տարիքի հյուրերի համար։
Որքան էլ ճիշտ ընտրված լինի մահճակալը, քնի որակի վրա էական ազդեցություն ունի նաև ներքնակը։ Եթե մեր բնակարանների համար ընտրում ենք յուրաքանչյուրիս ֆիզիոլոգիական կարիքներին համապատասխան ներքնակ, ապա հյուրանոցներում ամենահաջող լուծումը համարվում են միջին կոշտության ներքնակները, որոնք ապահովում են առաձգականություն և անհրաժեշտ աջակցություն մարմնի դիրքին։ Չափազանց փափուկ տարբերակները կարող են արագ կորցնել ձևը և չապահովել ողնաշարի աջակցությունը, իսկ շատ կոշտ մակերեսները հաճախ անհարմար են մարդկանց մեծ մասի համար։
Հիգիենայի հարցը հյուրանոցներում առաջնային նշանակություն ունի, և դա վերաբերում է նաև մահճակալին։ Օդափոխվող ներքնակները, հիպոալերգիկ նյութերը և հեշտ մաքրվող ծածկույթները օգնում են պահպանել բարձր սանիտարական մակարդակ։ Գործնականում լայն կիրառություն ունեն նաև ներքնակերեսները, որոնք պաշտպանում են ներքնակը և երկարացնում դրա ծառայության ժամկետը։
Վերջիվերջո, ճիշտ ընտրված մահճակալը կարող է դառնալ այն առիթը, որի համար հյուրը դարձյալ կընտրի հենց ձեր հյուրանոցը։
Հյուրանոցային մահճակալների լայն ընտրանի կարող եք գտնել հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։