
Ժամանակակից խոհանոցների նախագծման մեջ խոհանոցային կղզին վաղուց դադարել է լինել միայն դիզայներական թրենդ։ Այսօր այն համարվում է տարածքի կազմակերպման կարևոր գործիք, որը կարող է միաժամանակ կատարել աշխատանքային մակերեսի, պահեստավորման և նույնիսկ ճաշասեղանի դեր։
Սակայն կղզին բոլոր խոհանոցների համար չէ․ ճիշտ ընտրված լինելու դեպքում այն մեծացնում է հարմարավետությունը, իսկ սխալ դեպքում՝ պարզապես ծանրաբեռնում տարածքը։
Այսպիսով՝ երբ է խոհանոցային կղզին իսկապես անհրաժեշտ։
Խոհանոցային կղզու ամենակարևոր նախապայմանը ազատ տարածությունն է։
Որպես կանոն, կղզու շուրջը պետք է մնա առնվազն 90-120 սմ շարժման տարածք, որպեսզի հնարավոր լինի ազատ բացել պահարանները, տեղաշարժվել և միաժամանակ աշխատել մի քանի հոգով։
Եթե խոհանոցը փոքր է, կղզին կարող է խանգարել անցուդարձին, տեսողականորեն ծանրացնել ինտերիերը, նվազեցնել ֆունկցիոնալությունը։ Իսկ միջին և մեծ խոհանոցներում այն, հակառակը, օգնում է ճիշտ լրացնել դատարկ տարածքը և բաժանել խոհանոցային և հյուրասենյակային գոտիների։
Խոհանոցային կղզին հատկապես անհրաժեշտ է, երբ կա լրացուցիչ աշխատանքային մակերեսի կարիք։
Շատ բնակարաններում հիմնական խնդիրը աշխատանքային մակերեսի պակասն է։ Կղզին այս դեպքում դառնում է երկրորդ աշխատանքային գոտի, որտեղ կարելի է միաժամանակ մի քանի հոգով աշխատել։ Սա հատկապես հարմար է այն տներում, որտեղ խոհարարությունը առօրյա կյանքի ակտիվ մաս է։
Խոհանոցային կղզու մյուս կարևոր դերը պահեստավորումն է։
Խոհանոցային կղզին հաճախ լուծում է պահեստավորման խնդիրը՝ առանց լրացուցիչ բարձր պահարանների, որոնք ծանրացնում են ինտերիերը։ Կղզու մեջ կարելի է տեղադրել դարակներ և խոր պահարաններ, որտեղ կարելի է պահեստավորել խոհանոցային տեխնիկա կամ սպասք։ Արդյունքում խոհանոցը մնում է ավելի կոկիկ և կազմակերպված։
Ինչպես արդեն նշեցինք, խոհանոցային կղզին կիրառվում է նաև միացյալ խոհանոց-հյուրասենյակ տարածքներում։ Բաց նախագծերով բնակարաններում կղզին հաճախ կատարում է տարածքների բաժանարարի դեր՝ առանց պատեր կառուցելու։ Այն ստեղծում է բնական սահման խոհանոցի և հյուրասենյակի միջև՝ պահպանելով բաց և օդային միջավայրը։ Այսպիսով՝ կարելի է ուտեստ պատրաստել, աշխատել խոհանոցում, միևնույն ժամանակ շփվել հյուրերի հետ, հետևել երեխաներին, դիտել հեռուստացույց։
Սակավանդամ ընտանիքներում կամ այնպիսի ընտանիքներում, որտեղ մեծ հավաքույթներ սովորաբար չեն լինում, խոհանոցային կղզին ծառայում է նաև որպես ճաշելու գոտի՝ փոխարինելով ճաշասեղանին։
Ֆունկցիոնալ ինտերիեր նախագծերում երբեմն հանդիպում են նաև շարժական կամ թաքնվող կղզի-մակերեսներ։ Այդպիսի մակերեսները, բնականաբար, չունեն պահեստավորման տարածք, սակայն ծառայում են որպես աշխատանքային մակերես կամ ճաշասեղան և օգտագործվելուց հետո թաքցվում են խոհանոցի հիմնական սեղանածածկի տակ։
Խոհանոցային կահույքի առաջարկներ կարող եք ստանալ նաև հայկական արտադրության Shkaff խանութ-սրահում։