+374 41 711 117

Ինչ նյութերից պետք է պատրաստված լինի մանկական կահույքը

Մանկական սենյակի կահույքը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ և հարմարավետ, այլև՝ անվտանգ։ Երեխաները շատ ժամանակ են անցկացնում իրենց սենյակում խաղալով, սովորելով և հանգստանալով, այդ պատճառով կահույքի նյութերի ընտրությունը կարևոր դեր ունի նրանց առողջության և անվտանգության համար։

Մանկական կահույքի համար ամենաանվտանգ տարբերակներից մեկը բնական փայտն է։ Այն ամուր է, դիմացկուն և չի պարունակում վնասակար քիմիական նյութեր։ Բնական փայտից պատրաստված կահույքը երկար է ծառայում և համարվում է առողջ միջավայրի համար լավագույն ընտրություններից մեկը։

Շատ հաճախ օգտագործվում են նաև ՄԴՖ և բարձրորակ լամինատներ, որոնք պատրաստված են ժամանակակից տեխնոլոգիաներով և համապատասխանում են անվտանգության չափանիշներին։ Կարևոր է, որ նյութերը լինեն սերտիֆիկացված և ժամանակի ընթացքում չարտանետեն վնասակար նյութեր։

Մանկական կահույքի արտադրության ժամանակ կարևոր է ոչ միայն հիմնական նյութը, այլ նաև օգտագործվող ներկերը և լաքերը։ Դրանք պետք է լինեն էկոլոգիապես մաքուր, առանց թունավոր նյութերի և սուր հոտի։ Սա հատկապես կարևոր է փոքր տարիքի երեխաների համար, ովքեր հաճախ շփվում են կահույքի մակերեսների հետ, ձեռք տալիս, բերանով հպվում խաղի ընթացքում։

Բացի նյութերից, կարևոր է նաև կահույքի կառուցվածքը։ Մանկական կահույքը պետք է ունենա ամուր միացումներ, կայուն կառուցվածք և հնարավորինս կլորացված եզրեր, որպեսզի նվազեցվի վնասվածքների ռիսկը խաղի ընթացքում։

Շատ հաճախ երեխաները խաղում են թույլ ամրացված պտուտակների հետ, հանում դրանք, ուստի ճիշտ ընտրված նյութերից պատրաստված մանկական կահույքը ապահովում է ոչ միայն հարմարավետություն, այլև ստեղծում է անվտանգ միջավայր երեխայի աճի և զարգացման համար։ Այդ պատճառով մանկական սենյակի կահավորումը միշտ պետք է սկսել հենց որակյալ և անվտանգ նյութերի ընտրությունից։

Կարևոր է ուշադրություն դարձնել նաև կահույքի ֆուրնիտուրային՝ բռնակներին, ծխնիներին և այլ մեխանիզմներին։ Դրանք պետք է լինեն ամուր, հուսալի և անվտանգ օգտագործման համար։

Մանկական կահույքի դեպքում հաճախ օգտագործվում են նաև փափուկ փակման մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս դարակներին և դռներին փակվել դանդաղ՝ կանխելով երեխայի մատների վնասվելու վտանգը։

Կարևոր է նաև, որ մանկական կահույքի մակերեսները հեշտ մաքրվեն և լինեն դիմացկուն ամենօրյա օգտագործման նկատմամբ։ Երեխաների սենյակում կահույքը հաճախ է ենթարկվում տարբեր փորձությունների՝ նկարներ, խաղեր, սնունդ, հեղուկ և այլն։ Այդ պատճառով որակյալ ծածկույթը օգնում է պահպանել կահույքի տեսքը և հեշտությամբ մաքրել այն առանց նյութը վնասելու։

Որակյալ և անվտանգ օրորոցներ, մանկական պահարաններ ու կոմոդներ կարող եք գտնել նաև հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։