+374 41 811 118

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Խոհանոցում կամ ճաշասենյակում սեղանը հատուկ տեղ է զբաղեցնում: Օրվա ընթացքում հենց այստեղ են հիմնականում հավաքվում ընտանիքի անդամները: Ճաշի սեղանի շուրջ հնարավորություն է ստեղծվում ոչ միայն ուտել, այլ նաև զրուցել, պատմել օրվա պլանները՝ նախաճաշի ընթացքում, կամ էլ քննարկել անցնող օրը անուշաբույր թխվածքի և մի բաժակ տաք թեյի շուրջ: 

Ճաշասեղան ընտրելուց առաջ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի քանի կարևոր կետի՝  

- սեղանի դեկորատիվ նշանակությանը
- հումքի երկարակյացությանը
- հեշտ խնամքին
- չափսին

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:  Գնելու ժամանակ հաճախ սեղանի չափսը վիզուալ մեծ է թվում և գնորդին հետ պահում ճիշտ չափս ընտրելուց: Խնդիրներն առաջանում են հետո, երբ կարիք է լինում բոլորով տեղավորվել սեղանի շուրջ, առանց որևէ մեկին խանգարելու սեղանից օգտվելու և սեղանը հարկ եղածի պես պատրաստելու համար:

Սեղանի չափսի ճիշտ ընտրությունը

Սեղանը պետք է լինի այնպիսին, որ դրա շուրջ հանգիստ նստի ամբողջ ընտանիքը, իսկ սենյակում դեռ բավականաչափ տարածք մնա անցուդարձի համար:

Մասնագետները պնդում են, որ մեկ մարդու համար ամենաօպտիմալ տարածքը սեղանի շուրջ 60 սմ լայնությունն է ու 40 սմ խորությունը: Ճաշի սեղանի նվազագույն լայնությունը պետք է լինի 80-85 սմ, իսկ ահա երկարությունը՝ կախված, թե քանի հոգի է նստելու սեղանի շուրջ և որ ամենակարևորն է՝ խոհանոցի չափսը: 

Հարկ է նշել, որ 110 սմ-ից լայն սեղան ընտրել պետք չէ, եթե նույնիսկ ձեր խոհանոցի տարածքը թույլ է տալիս: Խնդիրն այն է, որ այդպիսի լայն սեղանի շուրջ դժվար է լինում իրար հետ շփվել, ուտեստները մատուցելուց հետո էլ բավական ազատ տարածք է մնում: Իհա՛րկե, 80 սմ լայնությամբ սեղան էլ պետք չէ ընտրել, այլապես սպասքի և ուտեստների մատուցման համար բավարար տարածք չի մնա:

Իրականում սեղանի չափսի ընտրությունը կախված է դրա ձևից: 

Ուղղանկյունաձև 150*90 սմ չափսի սեղանն իդեալական համապատասխանում է 4-6 հոգու: 

8 հոգանոց ընտանիքների համար անհրաժեշտ է ընտրել 200*110 սմ չափով սեղան: 

Ինչ վերաբերում է կլոր սեղաններին, ապա դրանք նույնպես հստակ չափսեր ունեն, ուղղակի հաշվարկն այլ կերպ է արվում: 

110 սմ տրամագծով սեղանի շուրջ կարող է նստել 4 հոգի, 130սմ-ի դեպքում՝ 6 հոգի, 150սմ տրամագծով սեղանի շուրջ կարող է հավաքվել 8 հոգի, իսկ 170սմ-ի՝ 10: 

Կարևոր է հիշել նաև, որ աթոռները, շարժը սեղանի շուրջ պետք է ազատ լինի, իսկ պատի և սեղանի, կամ պատի և մոտակա իրերի միջև հեռավորությունը լինի նվազագույնը 1 մետր: 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։


 

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:

25 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020