+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ինչպես տեղեկացրել ենք` Shkaff-ը մեկնարկել է բլոգ կահույքի և ինտերիեր դիզայնի մասին։ Ամեն շաբաթ մենք ձեզ ենք ներկայացնելու տարբեր հոդվածներ, որոնք կօգնեն ավելի հեշտ ընտրություն անել ու ինչու չէ՝ կդառնան ձեզ համար փոքրիկ ուղեցույց։ Այս հոդվածում ներկայացնելու ենք, թե ինչպես ճիշտ ընտրել ճաշասենյակի համար նախատեսված սեղան, ինչին հատկապես ուշադրություն դարձնել։ 

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

Ձևը 

Սկսենք ամենակարևոր կետերից մեկից՝ սեղանի ձևը։ Անշուշտ տան նորոգման ժամանակ, կամ էլ նոր տուն տեղափոխվելիս բազմիցս մտածել եք, թե ինչպիսի սեղան եք ուզում ճաշասենյակում տեսնել։ Բայց երբեմն մեր ցանկությունները կարող են չհամապատասխանել տարածքի հետ։ Ընդհանրապես ընդունված է ասել, որ բազմանդամ ընտանիքի կամ էլ մեծ թվով հյուրերի համար ցանկալի է ունենալ ուղղանկյուն սեղան։ Եթե տարածքը փոքր է, ցանկալի է, որ սեղանը լինի օվալաձև, սուր անկյուններից խուսափելու համար։ Կլոր սեղանները պահանջում են մեծ տարածք, դուք այն որևէ անկյունում չեք կարող դնել տարածք խնայելու համար, ընդհակառակը՝ կլոր սեղանը պետք է լինի կենտրոնական վայրում։ Հազվադեպ է հնարավոր լինում ունենալ առանձին ճաշասենյակ և հյուրասենյակ, այդ իսկ պատճառով հաշվի առեք, որ սեղանից բացի տարածք պետք է լինի նաև մյուս կահույքի համար։ 

Չափսը

Այս հարցում կարևոր հանգամանքը մարդկանց թիվն է։ Ընդունված է, որ մեկ մարդուն բավարար է 60 սմ տարածք։ Այսպիսով՝ զույգին բավարար է 60x60 չափով քառակուսի սեղանը կամ կես մետր տրամագիծ ունեցող կլոր սեղանը։ Չորս հոգուն բավարար է 90х90 սմ կամ էլ 100սմ տրամագծով կլոր սեղանը։ Իսկ եթե տանը հաճախ են հյուրեր լինում կամ ընտանիքը մեծ է, կարելի է միանգամից բացվող սեղան ընտրել։ Այն անհրաժեշտության դեպքում կփակվի և կոմպակտ սեղան կդառնա, իսկ եթե հյուրեր ընդունելու կարիք լինի, կարող եք հանգիստ բացել ու ընթրիք մատուցել։ Բացվող սեղանները հարմար են հատկապես փոքր տարածքների համար։ 

Սեղանի նյութն ու գույնը 

Թե ինչ նյութից է պատրաստված սեղանը, հաճախ որոշում է սեղանի վերջնական տեսքն ու ոճը։ Ժամանակակից սեղանները կարող են ոչ միայն փայտե կամ էլ ապակյա լինել, այլ նաև քարից ու մետաղական։ Այժմ կահույքի խանութներն առաջարկում են ամենատարբեր գույնի սեղաններ՝ սպիտակից, փայտագույնից մինև սև ու գույնզգույն։ Ամեն ինչ կախված է ձեր նախընտրությունից։ 

Հիմքը 

Սեղանի հիմքը կամ ոտքերը կարող են տարբերվել երեսի նյութից։ Բացի այդ, կարող են լինել սեղաններ մեկ ոտքով, երեք կամ չորս։  Կլոր սեղանների դեպքում հարմար է, երբ սեղանն ունենում է մեկ ոտք։ Այդ ժամանակ կարելի է սեղանի շուրջ հավաքել աթոռները։ Եթե տանը 3 հոգի է, կարելի է 3 ոտքով սեղան գնել, այդպես 3 աթոռ դնելու հնարավորություն կլինի։ Սեղանի ոտքերի ձևը, դիզայնն ամբողջացնում են կահույքի տեսքը, դրա համար երբեմն անհրաժեշտ է աթոռներով չշրջափակել սեղանի ոտքերը, որպեսզի դրանք երևան։

Ի դեպ, Shkaff-ն առաջարկում է բարձրորակ փայտից պատրաստված նորաձև և դիմացկուն սեղանների տեսականի։ Ծանոթացե՛ք տեսականուն այստեղ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ

Դիզայներական ունիվերսալ և հասանելի որոշումները սկանդինավյան ոճին համաշխարհային ճանաչելիություն բերեցին։ Սկանդինավյան ինտերիերը նոր է ու ինչու չէ նաև սեր ամբողջ կյանքի համար։

27 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ SHKAFF BLOG

Կահույքի ընտրության հարցում ձեզ օգնելու, ինչպես նաև օգտակար խորհուրդներով և տեղեկատվությամբ ձեզ հետ կիսվելու համար մեկնարկում ենք Shkaff Blog-ը։

12 08 2019