+374 41 811 118

Victoria

Կոդ: 0130014

Նկարագիր

Մոդեռն և ավանդական ոճերի համադրության արդյունքում ստեղծվել է Victoria ննջասենյակային կահույքը։ Այս կահույքը իդեալական է այն անձանց համար, ովքեր սիրում են ննջասենյակում ստեղծել հարմարավետ և լուսավոր միջավայր։ Իսկ այն անձանց, ովքեր քնելուց առաջ սիրում են ընթերցել, Victoria կահույքը հաճելիորեն կզարմացնի մահճակալի դիմադիրով՝ նախատեսված գրքերի և աքսեսուարների համար, և մահճակալի կաշեպատ գլխամասով, ինչն անփոխարինելի է հարմարավետ ընթերցանությունը ապահովելու համար։

Հատկություններ

ԳՈւՅՆ Սպիտակ և շագանակագույն գույների համադրությամբ։
ՆՅՈւԹ Ընդհանուր հումքը՝ լամինատ, կաշվին փոխարինիչ, հայելիներ, մետաղական աքսեսուարներ։
Հիմքը՝ լամինատ, ինչի շնորհիվ այն դառնում է դիմակայուն սենյակային փոփոխվող ջերմաստիճանին։
Պահարանի դռները՝ սահող (սլայդ) մեխանիզմ, ինչը թույլ է տալիս հեշտությամբ օգտագործել այս պահարանը անգամ փոքր ննջասենյակներում։
Դարակների և տումբաների սալյասկաները և ծխնիները՝ բարձրորակ, ինչի շնորհիվ կահույքը դառնում է էլ ավելի երկարադիմացկուն։
Մահճակալը՝ դիմադիրով՝ նախատեսված գրքերի և աքսեսուարների համար։
ՉԱՓ(սմ) Պահարան՝ 220x220x60
Մահճակալ՝ 160x190
Զարդասեղան՝ 80x115x45
Տումբա՝35x50x45

Անհատական պատվերների դեպքում կատարվում է թե՛ գունային և թե՛ չափային փոփոխություններ

Նմանատիպ ապրանքներ

Monaco Կոդ: 0130029

Monaco

Wave Կոդ: 0130028

Wave

Mini Կոդ: 0130019

Mini