Բնական փայտը, չնայած, որ ամենահին և ամենատարածված նյութն է կահույքագործության մեջ, աչքի է ընկնում նաև խնամքի հարցում իր քմահաճությամբ։
Բնական փայտից պատրաստված կահույքը, այդ թվում նաև սեղանը, պատկառելի տեսք է հաղորդում ինտերիերին, բայց և մշտական խնամք է պահանջում, որից էլ կախված է նրա երկարակեցությունը։
Փայտից պատրաստված, ներկված և լաքապատ սեղանների թշնամիները շատ են՝ փոշի, խոնավություն, արևի ճառագայթներ․․․ Եվ դրանց դեմ պայքարը սկսվում է կանխարգելումից, այսինքն՝ խնամքով օգտագործումից։
Մենք առանձնացրել ենք երեք խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ երկար փայելել ձեր փայտե սեղանները։
Խորհուրդ 1
Բարձրորակ փայտե սեղաններ պատրաստող կահույքագործները հատուկ մշակման են ենթարկում փայտը, ինչի արդյունքում այն դառնում է խոնավադիմացկուն։ Սա կահույքի երկարակեցության ամենակարևոր երաշխիքներից մեկն է։
Սակայն փայտի խոնավադիմացկուն բնույթը չի ենթադրում, որ կարող ենք անփութորեն դրա մակերեսին դնել թաց կամ տաք առարկաներ։ Խորհուրդ է տրվում անպայման օգտագործել բաժակի կամ տաք ափսեների համար նախատեսված տակդիրներ, որոնք կկանխեն փայտե սեղանի մակերեսի վրա հետքերի, բծերի առաջանալը։
Խորհուրդ 2
Խուսափե՛ք քիմիական կամ անհայտ բաղադրությամբ նյութերով փայտե մակերեսները մաքրելուց։ Մաքուր գոլ ջուրը կամ թույլ օճառաջուրը բավական են մակերեսները սրբելու համար։
Չորացնելու համար կարելի է օգտագործել մաքուր լաթ կամ փափուկ անձեռոցիկ և ոչ մի դեպքում չկիրառել կոշտ տեքստուրա ունեցող գործվածք կամ որ ամենասարսափելին է՝ վարսահադարիչ։
Խորհուրդ 3
Խուսափե՛ք փայտե սեղաններն արևի ուղիղ ճառագայթների տակ երկար թողնելուց։ Արևը ոչ միայն գունաթափում է փայտը, այլ նաև քայքայում դրա վրայի լաքի շերտը՝ սեղանը դարձնելով անպաշտպան արտաքին ազդեցությունների դեմ։
Ի դեպ բացօթյա տարածքում օգտագործվող փայտե սեղաններն ունեն այլ մշակում, որը դրանց դիմացկուն է դարձնում տարբեր եղանակային պայմանների նկատմամբ։ Հետևաբար ինտերիերի համար նախատեսված կահույքը նպատակահարմար չէ կիրառել դրսում։