+374 41 811 118

5 նշան, որ ձեր մահճակալը փոխելու ժամանակն է

Մարդու կյանքի մոտ մեկ երրորդը անցնում է քնի մեջ, ուստի մեր առողջությունն ու տրամադրությունը մեծապես կախված են ճիշտ ընտրված մահճակալից։ Սակայն անգամ ամենաորակյալ մահճակալը հավերժական չէ։ Ժամանակի ընթացքում այն կորցնում է իր հատկությունները և կարող է ավելի շատ վնասել, քան օգնել։ 
Ահա այն 5 գլխավոր նշանները, որոնք ցույց են տալիս, որ  եկել է ժամանակը փոխելու ձեր մահճակալը։

1․ Արթնանալուց հետո ունեք ցավեր և մկանային լարվածություն
Եթե առավոտյան արթնանում եք մեջքի կամ պարանոցի ցավով, իսկ օրվա ընթացքում զգում եք ծանրություն մեջքի հատվածում, դա կարող է նշանակել, որ ձեր մահճակալը այլևս չի ապահովում անհրաժեշտ օրթոպեդիկ աջակցություն, օրինակ՝ ծռվել կամ ճկվել է հիմքը, ինչի հետևանքով ներքնակը հարթ դիրքով չի գտնվում մահճակալի մեջ։

2․ Քնի ընթացքում շարժվելիս աղմուկ է լսվում
Եթե պտտվելիս մահճակալը սկսում է ճռճռալ կամ արձակել մետաղական ձայներ, դա հուշում է, որ կառուցվածքը այլևս կայուն չէ։ Այսպիսի վիճակում մահճակալը ոչ միայն խաթարում է քնի հարմարավետությունը, այլ նաև կարող է ժամանակի ընթացքում լուրջ վնասվել կամ նույնիսկ կոտրվել։

3․ Ալերգիկ ռեակցիաների առաջացում
Հնացած կամ անորակ ներկով ու լաքով պատված մահճակալները ժամանակի ընթացքում դառնում են փոշու, միջատների և տարատեսակ ալերգենների կուտակման վայր։ Եթե հաճախ եք նկատում ալերգիայի նշաններ՝ քթի խցանում, հազ կամ աչքերի գրգռվածություն, ապա հավանաբար պատճառը հենց ձեր մահճակալն է։ 

4. Մահճակալը այլևս չի համապատասխանում քնողի տարիքի կամ աճի փուլին
Մահճակալի չափերը պետք է համահունչ լինեն քնողի տարիքին և մարմնի կառուցվածքին։ Ակտիվ աճի փուլում գտնվող երեխաներին անհրաժեշտ է ավելի երկար և լայն մահճակալ։ Եթե զգում եք, որ անկողինը փոքր է դարձել, չի ապահովում ազատ շարժվելու հնարավորություն կամ ստիպում է անհարմար դիրքեր ընդունել, ապա ժամանակն է այն փոխարինել ավելի համապատասխան տարբերակով։

5. Ձեր մահճակալը համահունչ չէ ձեր ինտերիերին 
Մահճակալը ոչ միայն քնելու հարմարավետության, այլ նաև սենյակի ընդհանուր դիզայնի կարևոր մասն է։ Եթե այն այլևս չի համահունչ սենյակի ինտերիերին, չափերով մեծ է կամ փոքր, կամ պարզապես չի համապատասխանում ձեր նոր ճաշակին ու կենցաղին, ապա ճիշտ ժամանակն է այն փոխարինել։ Նոր մահճակալը կարող է ոչ միայն բարելավել քնի որակը ու տրամադրությունը, այլև թարմացնել սենյակի մթնոլորտը։

Մահճակալների լայն ու որակյալ տեսականի կարող եք գտնել հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում, որտեղ յուրաքանչյուր մոդել կարող եք պատվիրել ձեր նախընտրած չափսերով ու երանգներով։