+374 41 811 118

Ինչ պետք է իմանալ մահճակալի երեսպատման գործվածքի մասին

Մահճակալի երեսպատման գործվածքը ոչ միայն էսթետիկ, այլ նաև ֆունկցիոնալ տարր է, որը կարող է որոշիչ դեր ունենալ մահճակալի թե՛ տեսքի, թե՛ հարմարավետության հարցում։

Ներկայումս շատ նորաոճ է դարձել մահճակալների գլխամասերը, երբեմն նաև կողամասերը տարատեսակ գործվածքներով պատելը։ Դրանք մահճակալը դարձնում են ավելի հարմարավետ, կոկիկ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մահճակալը ննջասենյակի ամենակարևոր կահույքն է, նրա գործվածքը կարող է նշանակալի ազդեցություն ունենալ ոչ միայն մահճակալի, այլև ամբողջ ննջասենյակի ընդհանուր տեսքի վրա։ 

Երեսպատման ի՞նչ տեսակի գործվածքներ կան

Այսօր մահճակալների արտադրությունում օգտագործվում են մի քանի հիմնական տեսակի գործվածքներ

- Տեքստիլ (բամբակ, միկրոֆիբր, թավիշ, շենիլ, ժակարդ)․ սրանք փափուկ, շնչող և մատչելի տարբերակներ են։ Ջերմություն ու փափկություն են հաղորդում թե՛ մահճակալին, թե՛ ննջասենյակին։ Հարմարավետ են և՛ մահճակալի գլխամասի և՛ կողամասի երեսպատման համար։

- Արհեստական կամ բնական կաշի․ բարձր դիմացկունությամբ և հեշտ մաքրվող տարբերակներ են, որոնք մահճակալին ու ինտերիերին տալիս են դասական և շքեղ տեսք։ Բնական կաշին ավելի թանկարժեք է արհեստականից և տեքստիլներից, սակայն ավելի երկարաժամկետ ներդրում է կահույքի մեջ։


Ի՞նչ հաշվի առնել մահճակալի երեսպատման գործվածք ընտրելիս

Ընտրությունը պետք է անել՝ հաշվի առնելով մի շարք գործոններ․

- Տան ընդհանուր ոճը (մինիմալիստական, դասական, լոֆթ, սկանդինավյան և այլն)
- Երեխաների կամ ընտանի կենդանիների առկայությունը, քանի որ այս դեպքերում պետք է հեշտ մաքրվող և դիմացկուն նյութ ընտրել
- Հիպոալերգիկ հատկությունները, քանի որ տեքստիլը, հատկապես թավիշը փոշին հեշտ է կլանում և կարող է ալերգիայի պատճառ դառնալ։

Ինչպե՞ս խնամել մահճակալի գործվածքները

Տարբեր գործվածքներ տարբեր խնամք են պահանջում։ Եվ որքան հաճախ կազմակերպենք դրանց խնամքը, այնքան երկար կծառայեն մեզ։

- Տեքստիլը կարելի է պարբերաբար փոշեկուլով մաքրել կամ լվանալ հատուկ միջոցներով։
- Կաշվե և էկոկաշվե մակերեսները մաքրվում են խոնավ անձեռոցիկով կամ հատուկ պաշտպանիչ քսուկով։

Հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում կգտնեք տեքստիլով կամ էկո կաշվով երեսպատված գլխամասերով ու կողամասերով բարձրորակ մահճակալներ։ Ի դեպ, մահճակալները կարող եք պատվիրել նաև ձեր նախընտրած գույնով ու գործվածքով։