Պահոցով մահճակալը կահույքագործության ամենահարմար և օգտակար գաղափարներից մեկն է։ Այդպիսի մահճակալները ֆունկցիոնալության տեսանկյունից պարզապես անհնար է համեմատել այլ տեսակի մահճակալների հետ։
Անկախ այն բանից, թե ինչ չափերի է ձեր բնակարանը, անպայման կգտնվեն իրեր, որոնք հարմար կլինի տեղավորել մահճակալի պահոցում։
Հաշվի առնելով այս ֆունկցիոնալությունը՝ կահույքագործները պատրաստում են պահոցով մահճակալների ամենատարբեր մոդելներ, որոնց հիմնական տեսակներին էլ կանդրադառնանք այս հոդվածում։
Պահոցով մահճակաների ամենատարածված տեսակը ամբողջապես վեր բարձրացող մոդելներն են։ Այսպիսի պահոցները, որպես կանոն, ամենատարողունակն են, իրենց չափերով հավասար են հենց մահճակալին։
Այսպիսի պահոցները խորհուրդ են տրվում այն դեպքերում, երբ տանը կան մեծ քանակությամբ հագուստ, կոշիկներ, անկողնային պարագաներ, որոնք անհրաժեշտ է պահ տալ մինչև մյուս սեզոնը։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել այսպիսի պահոցով մահճակալ ընտրելիս
Ամենաառաջին բանը, որին պետք է ուշադրություն դարձնել, բացվող մեխանիզմի որակն է։ Նախընտրելի է որ այն լինի երկաթից կամ այլ ամուր նյութից։ Կարևոր է հենց տեղում փորձել մեխանիզմը, համոզվել, որ այն հեշտությամբ և առանց ճռռոցի է բացվում։ Համոզվե՛ք, որ պահոցի ներսում կան օդափոխման համար նախատեսված անցքեր, և հագուստն ու մյուս պարագաները չեն փչանա երկար ժամանակ գտնվելով փակ պահոցում։
Անպայման ստուգեք, թե ինչ եղանակով է ֆիքսվում պահոցի վերնամասը։ Սովորաբար մահճակալի ներսում առկա են լինում վերնամասը ֆիքսող ձողեր կամ հարմարանք, ինչի արդյունքում մեկ անձը կարող է պահոցը բացել և դրանից օգտվել։ Եթե այդ հարմարանքները բացակայում են, ապա անհրաժեշտ կլինի, որ մի անձը բռնի վերնամասը, մյուսը օգտվի պահոցից։
Պահոցով մահճակալների մյուս տարածված տեսակը կողային դարակ-պահոցով մահճակալներն են։
Ի տարբերություն ամբողջապես բացվող մոդելների, այս տեսակի դարակները այդքան էլ տարողունակ չեն, սովորաբար կիրառվում են սպիտակեղեն պահելու համար։
Սովորաբար դարակները տեղաշարժվում են սահնակներով, լինում են վակուումային և ոչ վակուումային։ Հանդիպում են թե՛ մեկ ընդհանուր երկար դարակով, թե՛ մի քանի դարակներով տարբերակներ։
Այսպիսի պահոցներով մահճակալները նախընտրելի են մանկական սենյակների համար, թեև մեծահասակների ննջասենյակներում ևս կարող են գտնել իրենց ճիշտ կիրառությունը։
Ինչի՞ն ուշադրություն դարձնել կողային դարակ-պահոցով մահճակալ ընտրելիս
Մահճակալ գնելիս հենց տեղում ստուգե՛ք սահնակների ամրությունը, որակը, հեշտ բացվել-փակվելու ձևը։ Դարակը պետք է հերմետիկ փակվի, կիսաբաց չմնա, բացվելիս չճռռա։
Հայկական արտադրության Shkaff ընկերության մահճակալների տեսականիում կարող եք գտնել բացվող պահոցով մոդելների մեծ ընտրանի, որոնք պատրաստված են երկաթյա ամուր մեխանիզմով, ինչը երաշխիք է երկարակեցության և հուսալիության։