
Ճաշելու գոտին տան ամենակարևոր հատվածներից մեկն է։ Այստեղ հավաքվում ենք օրվա տարբերի ժամերի, առիթների և տարբեր հյուրերի հետ, ուստի այս գոտու կահավորումը պահանջում է լավ մտածված ընտրություն թե՛ էսթետիկ, թե՛ ֆունկցիոնալության տեսանկյունից։
Ճաշելու գոտին, որպես կանոն, բաղկացած է ճաշասեղանից և աթոռներից։ Վերջիններիս մենք բազմիցս անդրադրադարձել ենք մեր բլոգի նախորդ հրապարակումներում, խոսել այն մասին, թե ինչպես տարբերել լավ աթոռը վատից։ Իսկ ինչպե՞ս չսխալվել ճաշասեղան ընտելիս։
Սկսենք չափերից և տարածքից։ Ճաշասեղան գնելիս ամենահաճախ արվող սխալներից մեկն առանց սենյակը ճիշտ չափելու ընտրություն կատարելն է։ Շատերը կահույքի սրահում սեղան ընտրելիս պարզապես ասում են, թե քանի հոգու համար նախատեսված սեղան են ուզում։ Մինչդեռ նույն քանակությամբ մարդկանց համար սեղանները կարող են իրապես տարբերվել չափերով և մոդելներով։
Ըստ ստանդարտների՝ մինչև 4 հոգու համար բավական է 90×110 սմ տրամագծով կամ 120×75 սմ ուղղանկյուն սեղանը, իսկ 6-8 հոգու համար՝ 160×200 սմ երկարությամբ մոդելները։ Սակայն եթե բնակարանը փոքր է, իսկ մարդկանց քանակը՝ մեծ, ապա ցանկալի է նախապատվությունը տալ բացվող մոդելներին։
Անչափ կարևոր է նաև սենյակում տեղաշարժի մասին չմոռանալը։ Սեղանը օգտագործվելու պահին պետք է հասանելի լինի բոլոր կողմերից նստողների համար։ Այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնել նախքան սեղան գնելը։ Անհրաժեշտ է չափել տարածությունը՝ հաշվի առնելով այն, որ սեղանի շուրջը պետք է մնա առնվազն 90սմ ազատ տարածք, որպեսզի աթոռները հանելու, կանգնելու, սեղանը սպասարկելու ընթացքում անհարմարություն չլինի։
Արդյո՞ք կապ ունի սեղանի ձևը սենյակի չափերի հետ
Որպես կանոն, եթե կահավորում ենք ընդարձակ ճաշասենյակներ, ապա կլոր, ուղղանկյուն կամ մյուս ձևերը մնում են հիմնականում էսթետիկայի հարց, քանի որ տարածք խնայելու կամ այն օպտիմալ օգտագործելու խնդիր չի դրվում։
Մինչդեռ փոքր ճաշասենյակների կամ խոհանոց-ճաշասենյակ միացյալ տարածքների դեպքում կարևոր է մեծ ուշադրություն դարձնել ճաշասեղանի չափսերին ու ձևին։
Օրինակ՝ փոքր սենյակների համար նախընտրելի են կլոր կամ օվալաձև սեղանները, քանի որ դրանք ավելի քիչ տարածք են զբաղեցնում։ Ընդ որում կարելի ընտրել նաև տրանսֆորմեր, այսինքն՝ բացվող և երկարող մոդելներ հատուկ բազմանդամ առիթների համար։
Արդյո՞ք կարևոր է սեղանի ոտքերի ձևը
Շուկայում ամենատարածված մոդելները մեկ կենտրոնական մեծ ոտքով և չորս եզրային ոտքերով սեղաններն են։ Սակայն անկախ իրենց ձևից՝ սեղանի ոտքերը պետք է լինեն հատակի վրա ուղիղ ու անշարժ կանգնող, չխանգարեն նստած մարդկանց ոտքերին և իհարկե ապահովեն աթոռների ազատ տեղաշարժը։
Թե ինչպես կողմնորոշվել սեղանների հումքի և պատրաստման այլ նյութերի մեջ, կխոսենք հաջորդ հրապարակումներում։
Հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում կարող եք գտնել ամենատարբեր չափերի և ձևերի որակյալ և նրբաճաշակ ճաշասեղաններ և ճաշասենյակային հավաքածուներ։