+374 41 811 118

ԻՆՉ ՏԵՍԱԿԻ ԶԱՐԴԱՍԵՂԱՆ ԸՆՏՐԵԼ

Զարդասեղանների մասին մեր նախորդ հրապարակումը հիմնականում վերաբերում էր ննջարանում կիրառվող տարբերակներին։ Սակայն, ինչպես արդեն նշել ենք այս շատ կիրառելի և գեղեցիկ կահույքը լայն տարածված է նաև հյուրասենյակներում և մանկական սենյակներում։ Եթե մեր նախորդ հոդվածն օգնել է ձեզ կողմնորոշվել օպտիմալ չափի հարցում, ապա այս հրապարակումը ձեզ կներկայացնի մի քանի խորհուրդ զարդասեղնաի ձևի, տեսակի ընտրության համար։

Զարդասեղանի ձևը

Թե ինչ ձևի զարդասեղան ընտրել, հիմնականում կախված է լինում տան կամ հենց ննջարանի ինտերիերից։ Կարևոր է հենց սկզբից հասկանալ, թե սենյակի որ հատվածում է լինելու զարդասեղանը ու այդ հատվածն ինչ երկրաչափական ձև ունի։ Հաճախ հնարավոր է լինում այնպիսի տարբերակ ընտրել, որն օգնում է առավելագույնս օգտագործել ազատ անկյունը կամ ոչ ստանդարտ կտրվածքը։ Զարդասեղանները լինում են՝

Ուղղանկյուն։ Սրանք ամենատարածված և ավանդական տարբերակներն են։ Հարմար են շահագործման համար, շուկայում ամենապահանջվածն են։ Բացի այդ, հիմնականում բոլոր ոճերում կարելի է ուղղանկյուն զարդասեղան գտնել։
Անկյունային։ Կարող են լինել տարբեր ձևերով։ Հիմնականում հանդիպում են  Г-աձև տարբերակները, որոնք օգնում են փոքր ննջարանների անկյունները կահավորել և տարածք խնայել։
Կիսակլոր։ Այս տարբերակները թեև ավելի օրեգինալ են, սակայն ոչ բոլոր ննջարաններին են համապատասխան և ոչ բոլոր ոճերում կարելի է կիրառել։ Նման զարդասեղանների առաջին նախապայմանը տարածքն է։ Եթե ննջարանի չափերը թույլ են տալիս հնարավոր է ընտրել։

Ըստ նպատակի զարդասեղաններն ունեն մի քանի տարբերակ՝

Երկար։ սա համարվում է իսկական դասական տարբերակ։ Այն կարող է փոխարինել նույնիսկ ոչ մեծ պահարանի։
Զարդասեղան ցուցափեղկով։ Այս տարբերակն, իհարկե, ննջարանի համար չէ, այլ հյուրասենյակի։ Հիմնականում կիրառվում է սպասք և բաժակներ պահելու և որոշները ցուցադրելու համար։
Զարդասեղան հայելիով։ Սա ննջարանների համար լավագույն տարբերակն է։ Հնարավոր է դարակներում իրար պահել, իսկ սեղանի մակերեսն օգտագործել հարդարվելու պարագաներ, զարդեր և այլ իրար դնելու համար։

Ինչ նյութից զարդասեղանին տալ նախապատվությունը

Ավելորդ չի լինի ևս մեկ անգամ հիշեցնել, որ օրվա ընթացքում մենք նվազագույնը 8 ժամ անցկացնում ենք ննջարանում, հետևաբար օդը պետք է լինի մաքուր, իսկ կահույքը ոչ միայն գեղեցիկ այլ նաև՝ անվտանգ։ Այդ իսկ պատճառով պետք է ուշադիր լինել, թե ինչ նյութից է պատրաստված կահույքը։ Լավագույն տարբերակն, իհարկե, փայտն է, սակայն կան նաև այլ տարբերակներ, որոնք անվտանգ են։

Բնական փայտ։ Այս նյութիցպատրաստված զարդասեղանները երկարակյաց են, անվտանգ և էսթետիկ։ Փայտը հնարավորություն է տալիս ստանալ տարատեսակ տարբերակներ, բայց փայտյա զարդասեղանները ամենամատչելիներից չեն։

ДСП և МДФ։ Սրանք փայտի գլխավոր փոխարինիչներն են։ ДСП-ից տարբերակները բավական տարածված են, դրանք հիմնականում ավելի մատչելի են։ Ինչ վերաբերում է МДФ-ին, ապա այն ավելի ամուր ու դիմացկուն է։ Եթե փայտյա տարբերակ հնարավոր չէ ընտրել, նախապատվություն տվեք МДФ-ին։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԶԱՐԴԱՍԵՂԱՆԻ ՕՊՏԻՄԱԼ ՉԱՓՍԵՐԸ

Ննջարանում զարդասեղանը միանգամից մի քանի կիրառություն ունի՝ այն և պահոց է հագուստի համար և սեղան նկարների, հարդարման պարագաների և, իհարկե, զարդերի համար:

29 06 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՕՐՈՐՈՑ

Փայտե օրորոցներն ամենատարածվածն ու հասանելին են։

17 01 2020