
Շուկայում աթոռների մեծ ընտրությունը մի կողմից հեշտացնում է մեր կյանքը՝ հնարավորություն տալով գտնել տարբեր գների ու ոճերի մոդելներ, բայց մյուս կողմից էլ հաճախ բարդացնում է ընտրությունը, քանի որ այդքան բազմազանության մեջ դժվար է որոշել՝ որն է իսկապես լավը։
Իսկ ի՞նչն է տարբերում լավ աթոռը վատից։ Եթե նյութերի կամ հումքի մասին խոր գիտելիքներ չունեք, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել մի քանի հիմնական նշանների, որոնք կօգնեն ճիշտ ընտրել լավ աթոռ։
Կառուցվածք ու ամրություն
Որպես կանոն, աթոռ ընտրելիս առաջին բանը, որ անում ենք, վրան նստելն է։ Այդ կերպ մենք հասկանում ենք, թե որքանով է նստատեղը փափուկ, թիկնակը՝ հարմարավետ։ Սա, անշուշտ, կարևոր պրակտիկա է աթոռի մասին արագ կարծիք կազմելու համար, սակայն կարելի է կիրառել նաև այլ մեթոդներ, որոնք կօգնեն ավելի լավ պատկերացում կազմել, թե ինչպիսի աթոռ եք պատրաստվում գնել։
Նախ լավ աթոռը պետք է հարմարավետ լինի բոլոր կողմերից, ուստի կարող եք նրա վրա նստել ինչպես ուղիղ, այնպես էլ թեք՝ ուսով հենվելով թիկնակին, նստել խորը կամ ծայրին։ Լավ աթոռի դեպքում որևէ անհարմարություն չպետք է զգաք այս դիրքերում։ Տարբեր դիրքերից փորձելն օգնում է հասկանալ նաև, թե որքանով են ամուր աթոռի ոտքերը և արդյոք չեն շարժվում կամ կտրվում հատակից, երբ մի կողմի վրա եք նստում։
Հարմարավետություն և էրգոնոմիկա
Լավ աթոռը պետք է հարմար լինի մարմնի բնական դիրքի համար։ Հենց սա է տարբերությունը տաբուրետի և նորմալ աթոռի միջև։
Լավ աթոռը ապահովում է մեջքի ճիշտ կորությունը, չի հոգնեցնում երկար նստողին, ունի բավականաչափ լայն նստատեղ և հարմար է տարբեր քաշ ունեցող մարդկանց համար, թույլ է տալիս ոտքերը դնել հատակին առանց լարվածության։
Դիզայն և ավարտուն տեսք
Սովորական գնորդը կարող է չտարբերել հումքատեսակները, սակայն լավ աթոռի տեքսն անգամ խոսում է նրա որակի մասին։ Վատ արտադրանքի դեպքում նկատվում են անհարթ լաքապատ մակերեսներ, անկյունների բաց, չմշակված հատվածներ, գործվածքի անփույթ կար։ Սրանք անզեն աչքով տեսանելի կարմիր դրոշակներ են աթոռ ընտրելու գործում։
Գին ու երաշխիք
Բարձր գինը միշտ չէ, որ բարձր որակի երաշխիք է։ Ուստի ցանկալի է վաճառողին խնդրել հիմնավորել, թե ինչով է պայմանավորված աթոռի բարձր գինը։ Բարձր գին կարող են ունենալ լավ հումքից, օրինակ՝ բնական փայտից, ամուր գործվածքից, էկոլոգիապես մաքուր ներկերից պատրաստված աթոռները, այսինքն՝ գինն արդարացնում է նյութերի, աշխատանքի և երաշխիքի հարաբերակցությունը և դառնում կարևոր ներդրում ձեր բնակարանի կահավորման գործում։
Աթոռներ գնելիս ցանկալի է հետաքրքրվել՝ արդյոք արտադրողը տրամադրում է երաշխիք, թե ոչ։ Չէ՞ որ երաշխիք նշանակում է, որ ինքն՝ արտադրողն էլ է վստահում իր արտադրանքին։
Հայկական արտադրության բարձրորակ աթոռների լայն տեսականի կարող եք գտնել Shkaff խանութ-սրահներում։