+374 41 811 118

Ինչ ճաշասեղան ընտրել փոքր սենյակի համար

Փոքր սենյակ չի նշանակում փոքր հնարավորություններ։ Ճիշտ ընտրված ճաշասեղանը կարող է ոչ միայն լրացնել ինտերիերը, այլև դարձնել տարածքն ավելի հարմարավետ ու ֆույնկցիոնալ։ Այստեղ կարևոր է ընտրել այնպիսի սեղան, որը համապատասխանում է սենյակի չափերին, պահպանում է շարժման ազատությունը և միաժամանակ ունի գրավիչ ու ժամանակակից տեսք։

Կլոր և օվալաձև սեղաններ

Կլոր կամ օվալաձև սեղանները փոքր սենյակների համար իդեալական տարբերակ են։ Առանց սուր անկյունների՝ դրանք վիզուալ «փափկեցնում» են տարածքը և հեշտացնում տեղաշարժը։ Շատ մոդելներ ունեն բացվող մեխանիզմ, ինչը հատկապես հարմար է հյուրեր ընդունելիս։

Բազմաֆունկցիոնալ լուծումներ

Տարածքն առավելագույնս օգտագործելու համար դիտարկեք անկյունային կամ ծալովի սեղանները։ Այս մոդելները կարող են ամրացվել պատին կամ ծալվել՝ ազատելով տարածքը։ Նման լուծումներն առանձնապես օգտակար են խոհանոց-ճաշասենյակ համակցված տարածքներում։

Աթոռների ընտրություն

Հատուկ ուշադրություն դարձրեք աթոռների ընտրությանը։ Փոքր սենյակներում նախընտրելի են թեթև, բարակ շրջանակով աթոռները, որոնք տեսողականորեն չեն ծանրացնում տարածքը։ Կարող եք ընտրել նաև բարձիկով կամ փափուկ նստատեղով մոդելներ՝ հարմարավետության և դեկորների հետ պարբերաբար «խաղալու» համար։

Բազմաֆունկցիոնալ կահույք

Սահմանափակ տարածքի դեպքում օգտվեք բազմաֆունկցիոնալ լուծումներից, օրինակ՝ պահոցով սեղաններից։ Այսպիսի դիզայնները միավորում են էսթետիկն ու ֆունկցիոնալը՝ թույլ տալով պահել սպասք և այլ պարագաներ սեղանի պահոցում։

Նյութի և գույնի ընտրություն
Փայլուն կամ ապակյա մակերեսները վիզուալ ընդարձակում են տարածքը։ Նուրբ գույները, բաց փայտը կամ մինիմալիստական դիզայնը ներդաշնակ են փոքր սենյակներում և չեն ծանրացնում ընդհանուր տեսքը։

Հիշեք՝ ճաշասեղանը պարզապես կահույք չէ։ Այն ընտանեկան ջերմ պահերի կենտրոնն է, և նույնիսկ փոքր տարածքում կարելի է ստեղծել հարմարավետ միջավայր։
 

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՊԱՀԱՐԱՆ ԿՈՇԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ձեր տան մասին առաջին տպավորությունը, որպես կանոն, ստեղծվում է հենց նախասենյակից, որտեղ հյուրը կախում է իր վերարկուն և հանում կոշիկները։

23 04 2021

ԻՆՉՊԻՍԻ ՍՊԱՍՔԱՊԱՀԱՐԱՆ ԸՆՏՐԵԼ (ՄԱՍ 1)

Անշուշտ կարևոր է, որ մեր հյուրասենյակի սպասքապահարանը նախ և առաջ մեզ դուր գա, չէ՞ որ այն ամեն օր մեր աչքի առջև է գտնվելու։

01 02 2022

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020