+374 41 811 118

Ինչպես ճիշտ խնամել ճաշասեղանը

Ճաշասեղանը տան ամենաշատ գործածվող կահույքից է։ Այդ պատճառով նույնիսկ ամենաորակյալ սեղանը ժամանակի ընթացքում կարող է կորցնել իր տեսքը, եթե այն ճիշտ չի խնամվում։

Ճիշտ խնամքը ոչ միայն պահպանում է սեղանի արտաքին տեսքը, այլ նաև երկարացնում է նրա ծառայության ժամկետը։ Իսկ խնամքի ձևը, ինչպես միշտ, կախված է նյութից։

Նախ սկսենք ամենատարրական խնամքի ձևերից, որոնք ընդհանուր են ցանկացած նյութից պատրաստված ճաշասեղանների համար։

- Սեղանի վրա երկար ժամանակ թափված մի՛ թողեք ջուր կամ այլ հեղուկներ։
- Տաք սպասքը միշտ դրե՛ք տակդիրի վրա։ Նախընտրելի են բարձր տակդիրները։ 
- Օգտագործելուց հետո սեղանը մաքրե՛ք փափուկ կտորով, ոչ թե կոշտ սպունգով։
- Մի օգտագործեք ագրեսիվ կամ անհայտ քիմիական բաղադրություն ունեցող մաքրող միջոցներ։


Այս պարզ սովորությունները հաճախ ավելի կարևոր են, քան ամենաթանկ մաքրող միջոցները։

Իսկ ի՞նչ հատուկ խնամք են պահանջում առանձին հումքատեսակները․

Լամինատապատ և ՄԴՖ մակերեսով սեղաններ

Այսպիսի մակերեսները բավական դիմացկուն են առօրյա օգտագործման համար և սիրում են պարզ խնամք։ Խորհուրդ է տրվում խուսափել քիմիական նյութերից և լուծիչներից։ Ջուրը պետք է անմիջապես սրբել, քանի որ երկար մնալու դեպքում այն կարող է թողնել բծեր, վնասել մակերեսը լաքը։ 
Եթե բիծ է առաջացել, սովորական օճառաջուրը լիովին բավարար է։ Իսկ միկրոֆիբրայից կտորը հաճախ լավագույն գործիքն է նման սեղանների համար։

Փայտե և շպոնե մակերեսով սեղաններ

Փայտը կենդանի նյութ է, և դրա խնամքը պահանջում է փոքր-ինչ ավելի ուշադրություն։ Ջերմությունը, խոնավությունը և արևի ուղիղ ճառագայթները կարող են ժամանակի ընթացքում չորացնել փայտը կամ փոխել նրա գույնը։ Այդ պատճառով տաք սպասքի տակդիրները այստեղ պարզապես անհրաժեշտություն են։ 
Նույնպես կարևոր է սենյակի կայուն ջերմաստիճանը, քանի որ չափազանց չոր կամ խոնավ միջավայրը կարող է ազդել փայտի վրա։

Ապակե մակերեսով սեղաններ

Այս սեղանները ինտերիերին տալիս են թեթևություն և ժամանակակից տեսք, բայց օգտագործման մեջ պահանջում են կոկիկություն։ 
Ապակին հեշտ է մաքրվում, սակայն դրա վրա արագ են երևում հետքերը։ Կարելի է օգտագործել հասարակ ապակի լվացող միջոցներ, սակայն մաքրելոց հետո անհրաժեշտ է նաև չորացնել՝ բծեր չթողնելու համար։ Նաև ցանկալի է սեղանի վրա առարկաները չքաշել, որպեսզի մակերեսը չքերծվի։

Բացվող սեղանների մեխանիզմի խնամքը

Եթե սեղանը բացվող է, խնամքը վերաբերում է ոչ միայն մակերեսին, այլ նաև մեխանիզմին։ Ժամանակ առ ժամանակ սեղանը բացել-փակելը օգնում է պահպանել մեխանիզմի սահուն աշխատանքը։ Շարժական մետաղական մասերը կարելի է յուղել տարին մեկ կամ երկու անգամ։ Այս փոքր գործողությունը կարող է տարիներով երկարացնել սեղանի կյանքը։

Որակյալ ու նրբագեղ դիզայնով ճաշասեղանների մեծ տեսականի կա նաև հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում։