
Փոքր խոհանոցը դատավճիռ չէ․ նույնիսկ մի քանի քմ տարածությամբ խոհանոցները կարելի է կահավորել՝ դարձնելով դրանք հարմարավետ ու ֆունկցիոնալ։
Ոչ մեծ և դժվար գործածելի խոհանոցների ամենամեծ սխալը պահեստավորման համակարգի, այսինքն՝ դարակների ու պահարանների սխալ նախագծումն է։ Շատ նախագծերի հիմնական սխալը սահմանափակվելն է ստանդարտ պահարաններով ու վերին շարքով։ Իրականում ժամանակակից մեխանիզմները թույլ են տալիս խելացի օգտագործել յուրաքանչյուր սանտիմետր։
Գաղտնիք չէ, որ փոքր խոհանոցը հեշտությամբ կարող է վերածվել քաոսի, երբ որևէ առարկա իր տեղում չհայտնվի, այդ պատճառով էլ այն անընդհատ կարգի բերման, դասավորման կարիք ունի։
Մյուս կողմից ճիշտ կազմակերպված պահեստավորումը նաև էսթետիկայի հարց է։ Մաքուր աշխատասեղանը և տեսողական աղմուկի բացակայությունը ստեղծում են տարածության, կարգուկանոնի զգացողություն։
Ի՞նչ հնարքներ կիրառել պահեստավորման մեջ, որպեսզի փոքր խոհանոցը դառնա ֆունկցիոնալ
Ակնհայտ է, որ փոքր սենյակում տարածքի լայնության վրա մեծ հույս դնել հնարավոր չէ։ Հետևաբար անհրաժեշտ է աշխատել բարձրության ուղղությամբ։ Բարձր սյունաձև մոդուլային պահարանները ստեղծում են առավելագույն տարողություն, որը կարելի է օգտագործել ինչպես սպասք ու մթերք պահելու, այնպես էլ ներկառուցվող տեխնիկայի՝ գազի կաթսա, միկրոալիքային վառարան և այլ սարքեր տեղավորելու համար։
Օպտիմալ լուծում կարող են լինել նաև քաշվող դարակները։ Շատ գործածելի են, օրինակ, շշակալով դարակները, որոնք, չնայած իրենց չափերին, ահռելի օգնություն են հասցնում ընդհանուր պահեստավորման համակարգին։
Անսովոր լուծումներ փոքր խոհանոցի համար
Երբեմն հենց ոչ ստանդարտ մոտեցումներն են ապահովում առավելագույն ֆունկցիոնալություն։ Ժամանակակից նախագծերում օգտագործվում են․
- քաշվող աշխատասեղաններ, որոնք տալիս են լրացուցիչ մակերես պատրաստման կամ մատուցման համար և հետո թաքնվում մոդուլի մեջ
- Կահույքի ներքին պատի (фартук) ետևում թաքնված սլայդ դռներով պահարաններ, որտեղ կարելի է պահել համեմունքներ, սուրճ, թեյ, նույնիսկ աման լվացող հեղուկն ու սպունգը։
Ո՞ր սխալներից խուսափել փոքր խոհանոց նախագծելիս․
Հաճախակի սխալներից մեկը չափազանց շատ բաց դարակներն են։ Դրանց վրա արագ կուտակվում են իրեր, և ինտերիերը դառնում է տեսողական աղմուկի աղբյուր։
Մյուս խնդիրը ֆուրնիտուրայի վրա խնայելն է։ Էժան բռնակներ, սահնակները, ծխնիներն ու փականները չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և արագ շարքից դուրս են գալիս, ինչը խոհանոցը դարձնում է անհարմար ու ոչ էսթետիկ։
Ձեր խոհանոցի նախագծումն ու կահավորումը կարող եք վստահել հայկական Shkaff ընկերությանը։