+374 41 811 118

ԻՆՉ Է ԿԱՐԵՎՈՐ ԻՄԱՆԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ՍԵՆՅԱԿԸ ԿԱՀԱՎՈՐԵԼԻՍ

Մանկական սենյակը մեծահասակների սենյակից ավելի ծանրաբեռնված է, այսինքն՝ երեխան իր սենյակում ավելի շատ է զբաղվում և ժամանակ անցկացնում, քան մեծահասակներն իրենց ննջասենյակում։ Կախված երեխայի տարիքից՝ մանկական սենյակը ծառայում է նրան հանգստի, խաղերի, դասապատրաստման համար, ուստի այդ բոլոր գոտիների սահմանազատումը համարվում է մանկական հարմարավետ սենյակի առաջին պայմանը։
    
Առհասարակ, ցանկացած մանկական սենյակում, կախված երեխաների սեռից, տարիքից ու քանակից, կարևոր է առանձնացնել հանգստի և դասապատրաստման և/կամ խաղային գոտիներ։ Երբ նույն սենյակը նախատեսված է երկու երեխայի համար, այդ գոտիները պետք է նաև կրկնապատկել՝ հաշվի առնելով, որ երեխաները, հնարավոր է, միաժամանակ դաս սովորեն կամ էլ մեկը դաս պատրաստի, մյուսը՝ խաղա։ 

Երբ մենք նախատեսում ենք նույն սենյակում երկու երեխա տեղավորել, ցանկալի է նրանց համար ստեղծել այնպիսի միջավայր, որ նրանցից որևէ մեկն իրեն «մյուսի սենյակում» չզգա։ Այդ հարազատության զգացողությունը հնարավոր է ապահովել ընդհանուր սենյակի ոճային ներդաշնակությամբ։ Երբ երկուսն էլ նույն սեռի են, ապա կահույքի և պատերի ձևավորման հարցում կարելի է ընտրել այնպիսի թեմատիկա, որ երկուսին էլ հարազատ է ու հաճելի։ Իսկ եթե երեխաները տարբեր սեռերի են, նախընտրելի է գտնել մեկ ընդհանուր նեյտրալ ոճ, որը դուր կգա և՛ աղջկան, և՛ տղային։

Մանկական սենյակի հարմարավետության համար շատ կարևոր է լույսի առկայությունը։ Մանկական սենյակը պետք է լինի արևոտ․ բացի այն, որ արևը բարձրացնում է տրամադրությունը, արտադրում երջանկության հորմոններ, այն նաև սենյակում ապահովում է բնական ջերմություն տևական ժամանակ խաղացող կամ պարապող երեխաների համար։ 

Մանկական սենյակի հարմարավետության մյուս կարևոր կողմնորոշիչը լուռ միջավայրի ապահովումն է։ Թե՛ քնի, թե՛ խաղի ու դասապատրաստման ժամանակ երեխաներին լռություն է անհրաժեշտ։ Սա ոչ միայն օգնում է երեխաներին կենտրոնանալ իրենց զբաղմունքի վրա, այլ նաև լիցքաթափվել։ Հետևաբար կարևոր է, որ մանկական սենյակը հնարավորինս հեռու գտնվի խոհանոցից, լոգասենյակից ու հյուրասենյակից, որտեղ, որպես կանոն, աղմկոտ է։

Մանկական տարածք կահավորելը, թերևս, ընդհանուր բնակարանի կահավորման ամենաբարդ մասն է։ Այս թեմային մենք ավելի մանրամասն անդրադարձել ենք մանկական սենյակի կահավորման մասին հրապարակման մեջ։ 

Երեխաների քնի և հանգստի համար էական նշանակություն ունի ճիշտ ընտրված մահճակալը։ Լավ մանկական մահճակալի առաջին պայմանը որակյալ հումքն է։ Որակյալ հումք ասելով նկատի ունենք թե՛ ամրությունը և երկարակեցությունը, թե՛ էկոլոգիապես մաքուր լինելը։ Մինչդեռ ցածրորակ փայտանյութն ու ներկերը շատ արագ կարող են շարքից դուրս գալ, արտազատել թունավոր նյութեր և վտանգել երեխաների առողջությունը։ 

Երբ սենյակում քնում են երկու երեխա, իսկ սենյակն էլ ընդարձակ չի, այդ ժամանակ մեզ կարող են օգնության հասնել երկհարկանի մահճակալները։ Նման կոնստրուկցիայի մահճակալ ընտրելու հարցում անհրաժեշտ է հաշվի առնել մի քանի նրբություն, որոնց մասին մանրամասն խոսել ենք երկհարկանի մահճակալների մասին մեր առանձին հոդվածում։

Shkaff-ի մանկական մահճակալների տեսականու մեջ առկա են այնպիսի երկհարկանիներ, որոնց հնարավոր է օգտագործել նաև առանձին-առանձին։ Երբ երեխաները դեռ փոքր են, նրանց անհրաժեշտ է խաղային գոտի, որը կարելի է ապահովել երկհարկանի մահճակալների խնայած տարածքի հաշվին։ Իսկ երբ երեխաներն արդեն մեծացել են, և առանձին խաղային գոտի անհրաժեշտ չի, ապա Twin-Twin և Double Wood տեսակի մահճակալները կարելի է տեղադրել իրարից առանձին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՀԱՐՄԱՐ ՊՈՒՖ

Թեև պուֆ բառը մեր բառապաշարի մեջ վերջերս է մուտք գործել, բայց կահույքի այս մասը ունի ավելի հին պատմություն, քան մենք կարծում ենք։

11 01 2021

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

21 10 2021

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019