+374 41 811 118

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍ 2)

Մեր նախորդ հրապարակման մեջ արդեն անդրադարձել ենք ինտերիերում կիրառվող սպիտակ, սև, մոխրագույն և դարչնագույն գույների ազդեցությանը մեր ինքնազգացողության վրա։ Այս հոդվածում կշարունակենք թեման՝ ներկայացնելով ինտերիերում կիրառվող մյուս ամենատարածված գույների հոգեբանական առանձնահատկությունները։

Կարմիր

Կարմիրը կրքի և եռանդի գույնն է։ Կարմիր գույնը նպաստում է արյան շրջանառությանը, բարելավում է նյութափոխանակությունը։
Մասնագետները խորհուրդ են տալիս կարմիրը կիրառել խոհանոցում, որտեղ կարող է դրական ազդել ձեր ախորժակի վրա, ինչպես նաև ննջասենյակում՝ կիրքը արթնացնելու, ինչպես նաև առավոտն առույգ սկսելու համար։ 

Կապույտ

Կապույտ ինտերիերը բարձրացնում է մեր աշխատունակությունը, օգնում է հաղթահարել անքնությունը՝ ստեղծելով ընդարձակ, ազատ, զով միջավայրի տպավորություն։ Խորհուրդ է տրվում օգտագործել աշխատանքային միջավայրում՝ նյարդերը թուլացնելու և աշխատանքի վրա կենտրոնանալու համար։ Կարծիք կա, որ այն, ի տարբերություն կարմիր գույնի, նվազեցնում է ախորժակը, ուստի եթե որոշել եք նիհարել, կիրառե՛ք այն խոհանոցի դիզայնի մեջ։

Դեղին

Դեղին կահույքը լավ տրամադրության գրավականն է։ Վառ դեղինն իսկապես բարձրացնում է տրամադրությունը, ստեղծում ջերմ, ուրախ մթնոլորտ, ուստի աշխույժ և էներգիայով լեցուն մարդիկ, որպես կանոն, ընտրում են հենց վառ դեղին կահույք։ Սակայն եթե որոշել եք նիհարել, նկատի ունեցեք, որ դեղինը, ինչպես կարմիրը, գրգռում է ախորժակը, չէ՞ որ ֆաստֆուդ արտադրող հայտնի ընկերություններն էլ են տիրապետում այս գաղտնիքին և իրենց լոգոներում կիրառում են հենց դեղինն ու կարմիրը՝ մանանեխի և կետչուպի՝ ախորժակ գրգռող գույները։

Կանաչ

Կանաչի բնական երանգները օգնում են մեզ բնությանն ավելի մոտ զգալ։ Օգնում են հանգստանալ, լիցքաթափվել, հավասարակշռության բերել ներքին օրգանների աշխատանքը։ Սակայն երբեմն կանաչի շատ առկայությունը կարող է քնկոտություն առաջ բերել, ինչն էլ կխանգարի մեր աշխատունակությանը։ 

Ինչպես տեսանք, բոլոր գույներն էլ կարող են դրական և նպաստող ազդեցություն ունենալ մեր տրամադրության և ինքնազգացողության վրա, եթե իհարկե դրանք չշարաշահենք։ Ուստի կահույքի գույնի ընտրության հարցում ոչ միայն պետք է առաջնորդվել ըստ մեր ճաշակի, այլ նաև հաշվի առնել, թե ինչ գործունեություն ենք պատրաստվում իրականացնել տվյալ կահույքով կահավորվել նախապատրաստվող սենյակում։ Այսինքն՝ աշխատասենյակը կահավորելիս զերծ մնանք չափազանց լիցքաթող գույներով, իսկ ննջասենյակում չկիրառենք այնպիսի գույների կահույք, որը կխանգարի մեզ լիցքաթափվել և քնել։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԿԱՀՈՒՅՔԻ ԳՈՒՅՆԸ ԵՎ ՄԵՐ ԻՆՔՆԱԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆԸ (ՄԱՍ 1)

Երբեմն անտեսվում է այն կարևոր փաստը, որ կահույքի գույնը կարող է անդրադառնալ մեր ինքնազգացողության վրա։

22 09 2020

ԾԱՂԿԱՎՈՐ ՊՐԻՆՏԸ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ծաղկավոր պրինտը նորաոճ է ոչ միայն հագուստի արտադրությունում, այլ նաև՝ փափուկ կահույքի։

06 07 2020

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ՄԱՀՃԱԿԱԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Երեխաները բավական արագ են մեծանում, իսկ նրանց պահանջմունքները տարիքի հետ փոխվում են։

26 01 2020