+374 41 811 118

Կահույք փայտի՞ց, թե՞ ՄԴՖ-ից

Շուկայում առաջարկվող կահույքի հումքը բազմազան է՝ բնական փայտից, բամբուկից, մինչև փայտաթելային սալերից (ՄԴՖ), ընդհուպ պլաստմասսա։ Հումքի այսպիսի բազմազանությունը թույլ է տալիս ստեղծել ամենատարբեր ձևերի, չափերի, ծանրության և դիզայնի կահույք։

Այս հոդվածի մեջ կխոսենք ամենատարածված երկու հումքատեսակների՝ բնական փայտի և ՄԴՖ-ի մասին։

Կահույքի պատրաստման մեջ կիրառվող բնական փայտը էկոլոգիապես մաքուր հումք է՝ ստացված ամենատարբեր ծառերից (կաղնի, հաճարենի և այլն)։ 

Բնական փայտը, որպես կահույքի հումք, մարդկությանը ծանոթ է հազարավոր տարիներ, և այսօր էլ այն մինչև կահույք դառնալն անցնում է գործողությունների երկար շարանով՝ չորացում, սղոցում, հղկում, ձևավորում, լաքապատում և այլն։ Բնականաբար այսօր փայտի մշակման վերոնշյալ փուլերից որոշները ավտոմատացված են, ինչը էականորեն կրճատում է կահույքի պատրաստման ժամանակը։

Փայտաթելային սալը կամ ՄԴՖ-ը (անգլ․ medium-density fibreboard) բարակ սալիկ է, որը ստանում են փայտի թեփի և այլ տեսակի խեժանյութերի սեղմումից։ Կահույքի պատրաստման համար այդ սալիկները ծածկվում են պոլիվինիլքլորիդով (ПВХ) կամ շպոնով։ Վերջինս փայտանյութի նուրբ թերթ է, որը ստանում են ծառի բնի կոճղերի ռանդման միջոցով։ 

Շպոնի երանգի և նախշերի շնորհիվ այսպիսի հումքից կահույքը նմանվում է բնական փայտից պատրաստված կահույքին, իսկ լավ մշակման դեպքում՝ իր որակով անգամ չի զիջում նրան։

Դիտարկենք այս երկու հումքատեսակների առանձնահատկությունները առանձին-առանձին․

Բնական փայտից պատրաստված կահույքը համարվում է դասականի, էլեգանտության, արժեքավորության և որակի խորհրդանիշ։ Այն էկոլոգիապես մաքուր հումք է և իր հավասարը չունի երկարակեցության հարցում։ Բնական փայտից կահույքն ունակ է տրամադրություն ստեղծել միջավայրում, այն դարձնել լիցքաթափման և ներդաշնակության վայր։

Սակայն բնական փայտից պատրաստված կահույքն ունի մի տարօրինակ առանձնահատկություն․խոնավ բնակարանների համար փայտե կահույք ընտրելը ռիսկային է, այն կլանում է խոնավությունը, ինչի հետևանքով կարող է դեֆորացվել։ Նույնը կարելի է ասել նաև ծխի մասին․ փայտը կարող է ներծծել ծուխը և դառնալ տհաճ հոտի աղբյուր։ Իհարկե այս ամենից կարելի է խուսափել՝ ընտրելով լավ մշակված փայտե հումքից կահույք։

Ի տարբերություն բնական փայտի՝ ՄԴՖ-ն ավելի ճկուն հումք է։ Նախ ունի համասեռ բաղադրություն, ինչի շնորհիվ էլ կահույքագործի ձեռքում կամ հաստոցի տակ հեշտությամբ է ստանում տարբեր ֆորմաներ, փորվածքներ և այլն։

ՄԴՖ-ից պատրաստված կահույքը կարող է ծառայել երկար տարիներ, քանի որ այդ ընթացքում այս նյութի ներսում տեղի չի ունենում մի այնպիսի բան, որը կարող է փչացնել կահույքի տեսքը։  

ՄԴՖ-ից կահույքը, ի տարբերություն բնական փայտի, ավելի մատչելի է։ Եվ ամենակարևորը՝ այս նյութը ևս մարդու առողջության վրա վտանգավոր ազդեցություն չի թողնում։

Հայկական արտադրության Shkaff ընկերության լայն տեսականիում կարող եք գտնել թե՛ բնական փայտից, թե՛ ՄԴՖ-ից պատրաստված բազմատեսակ որակյալ կահույք։