+374 41 811 118

Որքա՞ն մեծ պետք է լինի մահճակալը

Մահճակալի ճիշտ չափի ընտրությունը շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան առաջին հայացքից կարող է թվալ։ Քունը մեր օրվա մեկ երրորդն է, իսկ դրա որակը ուղղակիորեն ազդում է առողջության, աշխատունակության և ընդհանուր ինքնազգացողության վրա։ 

Հետևաբար մահճակալը պետք է ոչ միայն հարմար լինի, այլև համապատասխանի մեր մարմնի անհատական պահանջներին և իհարկե սենյակի հնարավորություններին։ Շուկայում գեղեցիկ մոդելների մեծ ընտրությունը հաճախ շփոթեցնում է գնորդին, սակայն ամենակարևոր հարցը պետք է լինի հետևյալը՝ «Ինձ ո՞ր չափսն է հարմար»։

Միջազգայնորեն ընդունված են մահճակալների մի քանի չափսեր՝ մեկտեղանոց, մեկուկես տեղանոց, երկտեղանոց, Queen չափս և King չափս։

Դիտարկենք դրանցից յուրաքանչյուրը․

Մեկտեղանոց մահճակալները (90×190 կամ 100×200սմ) իդեալական են փոքր ննջասենյակների, երեխաների և դեռահասների համար։ Այնուամենայնիվ, մեծահասակների դեպքում մեկտեղանոց մահճակալը հարմար է միայն այն ժամանակ, երբ նեղ տարածքում քունը հանգիստ է, և մարմնի պահանջները համեստ են։ Եթե մարդը սովորություն ունի քնած ժամանակ շուռումուռ գալու, ապա նույնիսկ ամենաընդարձակ մեկտեղանոցը կարող է փոքր թվալ։ Այդ պատճառով էլ մեկտեղանոց մահճակալն ամենից հաճախ դիտարկվում է որպես երեխաների սենյակների համար լուծում։

Մեկուկես տեղանոց մահճակալները (120×190 կամ 140×200սմ) համարվում են օպտիմալ լուծում նրանց համար, ովքեր ցանկանում են քիչ թե շատ ընդարձակ տարածք, բայց չունեն մեծ սենյակ։ Այս չափը տալիս է լրացուցիչ ազատություն՝ առանց սենյակը ծանրաբեռնելու։ Զույգերի համար այս չափը կարող է նեղ ու սահմանափակող լինել, սակայն փոքր բնակարաններում այն հաճախ դառնում է ամենապրակտիկ ընտրությունը։

Երկտեղանոց մահճակալները (160×200սմ) համարվում են դասական ստանդարտ։ Սա այն չափն է, որն ապահովում է բավարար տարածք երկու մարդու համար՝ առանց միմյանց քնի ընթացքում անհանգստացնելու։ Այսպիսի մահճակալը շատ լավ է տեղավորվում միջին չափի ննջասենյակներում։ 160սմ լայնությունը թույլ է տալիս պահպանել անձնական տարածք, իսկ 200սմ երկարությունը հարմար է նաև բարձրահասակ մարդկանց համար։

Queen չափսը (180×200սմ) հատկապես հարմար է այն զույգերին, ովքեր սիրում են քնել ազատ, չեն ուզում միմյանց շարժումներից արթնանալ կամ ընտրում են երեխայի հետ համատեղ քունը։ Լայն մակերեսը ապահովում է հանգիստ քուն՝ անկախ մարմնի դիրքից և գիշերային սովորություններից։ 

King չափսը (200×200 սմ) առավելագույն հարմարավետություն ապահովող տարբերակն է։ Սա շքեղ լուծում է մեծ ննջասենյակների համար և հատկապես հարմար է երեխաների կամ նույնիսկ կենդանիների հետ քնել նախընտրողներին։ Ընդարձակ մակերեսը ապահովում է լիարժեք ազատություն՝ նույնիսկ երեք մարդու համար։ Եթե սենյակի տարածքը թույլ է տալիս, King չափը դառնում է երկարաժամկետ ներդրում՝ ապահովելով լիարժեք և հանգիստ քուն։

Հայկական արտադրության Shkaff խանութ-սրահում առկա են ամենատարբեր չափսերի որակյալ մահճակալներ, ինչպես նաև ընդունվում են հաճախորդների նախընտրած չափսերով անհատական պատվերներ։