+374 41 811 118

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՂԱՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ինչի՞ն պետք է ծառայի լրագրային սեղանիկը։ Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել լրագրային սեղանիկի ընտրության հարցում։ 

Յուրաքանչյուր բնակարանում լրագրային սեղանիկը կարող է կատարել տարբեր ֆունկցիաներ։ Օրինակ ծառայել միայն որպես սուրճի սեղան, մյուսի դեպքում՝ կիրառվել սեղանի խաղերի համար, իսկ երբեմն ճաշասեղանի բացակայության դեպքում այդ դերը կատարում է լրագրային սեղանիկը։ Այստեղից կարող ենք ենթադրել, որ սեղանիկի դիզայնը և ձևը պետք է համապատասխանեն նրա ունեցած դերին։

Առաջին հերթին լրագրային սեղանիկի ֆունկցիոնալությունն ապահովում են նրա բարձրությունն ու ծանրությունը։ Սեղանիկի օպտիմալ բարձրությունը տատանվում է 43-75սմ-ի միջև և մեծապես կախված է մեր փափուկ կահույքի բարձրությունից։ Ինչ վերաբերում է ծանրությանը, ապա այն չպետք է դժվարացնի սեղանիկի մոբիլությունը, քանի որ ի տարբերություն ճաշասեղանի, սեղանիկը հաճախ ենք ստիպված լինում տեղաշարժել, որպեսզի տարածք ազատենք կամ էլ մաքրենք գորգը կամ հատակը։

Ինչպես նշեցինք, սեղանիկը կարող է կատարել նաև ճաշասեղանի դեր։ Եթե տանը կա նման խնդիր, օրինակ՝ փոքր բնակարան է, և ճաշասեղանը բացակայում է, ապա օպտիմալ լուծում կարող է լինել տրանսֆորմեր սեղանիկը։ Սրանք հատուկ մեխանիզմի օգնությամբ կարող են փոխել ոչ միայն բարձրությունը, այլ նաև մակերեսի ընդգրկած տարածքը, որի շուրջ հանգիստ կարող են տեղավորել 6-8 մարդ։

Անշուշտ, լրագրային սեղանիկի ընտրության հարցում մեծ դեր ունեն ինտերիերի ոճային լուծումները։ Դասական ոճի ինտերիերում բավական ներդաշնակ են երևում փայտե կամ քարե լրագրային սեղանիկները՝ զարդաքանդակներով, ապակե մակերեսներով և այլն։ Դրանք ինտերիերին հաղորդում են էլեգանտ և վստահելի տեսք։ Shkaff-ի կայքում կարող եք ծանոթանալ բարձրորակ փայտե հումքից պատրաստված և ձեռագործ քանդակներով զարդարված լրագրային սեղանիկների տեսականուն։

Լոֆթ ոճի ինտերիերը ենթադրում է հնարավորինս մինիմալիստական ոճի սեղանիկ՝ փայտե տախտակից կամ պլաստիկից պատրաստված։ Դրանք կարող են լինել ցանկացած ձևի, սակայն չպետք է չարաշահեն զարդարանքներն ու այլ պաճուճանքները։

Ժամանակակից ինտերիերներում լրագրային սեղանիկի դեր կարող են կատարել նաև ի սկզբանե սեղանիկի նշանակություն չունեցող տարրերը, օրինակ՝ ծղոտե դարակները կամ կոշտ պուֆիկները։

Ծղոտե դարակ-սեղանիկները սենյակի ինտերիերում կարող են ներդաշնակել բոհո, վինտաժ և մինիմալիզմ ոճերը՝ միևնույն ժամանակ լինելով ֆունկցիոնալ և տեղաշարժման համար բավական հարմար։ 

Վերջին շրջանում նկատելի է նաև կոշտ պուֆիկի կիրառությունը սեղանիկի փոխարեն։ Պուֆիկի հարթ մակերեսը հնարավոր է ծածկել ապակիով կամ ծղոտե, բամբուկե կամ որևէ այլ փլեսյմատով։ Այս հնարքը թույլ է տալիս պուֆիկը օգտագործել թե՛ որպես սեղանիկ, թե՛ իր սկզբական նշանակությամբ՝ պարզապես հեռացնելով մակերեսի պարագաները։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:

25 02 2020

ԾԱՂԿԱՎՈՐ ՊՐԻՆՏԸ ՓԱՓՈՒԿ ԿԱՀՈՒՅՔԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ծաղկավոր պրինտը նորաոճ է ոչ միայն հագուստի արտադրությունում, այլ նաև՝ փափուկ կահույքի։

06 07 2020

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020