+374 41 811 118

Իդեալական մահճակալ փոքր ննջասենյակի համար

Փոքր ննջասենյակների կահավորումն իսկական մարտահրավեր է։ Մեր առջև դրված են շատ պայմաններ ու պահանջներ, իսկ ցանկալի արդյունքը մեկն է՝ ստանալ առավելագույն հարմարավետ տարածք։ 

Մահճակալը՝ որպես ննջասենյակի կարևորագույն կահույք, մեծ դեր է խաղում այդ ցանկալի արդյունքին հասնելու գործում։ Սխալ ընտրված մահճակալը կարող է մեզ զրկել ննջասենյակում տեղաշարժվելու հնարավորությունից, դառնալ ոտքերի կապտուկների պատճառ և ստեղծել ճնշված մթնոլորտ, որտեղ, ի դեպ, մենք անցկացնում ենք մեր օրվա կարևոր մասը՝ հանգիստը։

Իսկ ինչպե՞ս վարվել․

Փոքր ննջասենյակում մահճակալ ընտրելու առաջին քայլը չափսերի ճշգրտումն է։ Նախքան մահճակալ գնելը՝ չափե՛ք սենյակը և նշե՛ք, թե որ հատվածում է տեղակայվելու մահճակալը։ Ընտրե՛ք մահճակալ, որը համաչափ է սենյակին։ Մի՛ վախեցեք նեղ մոդելներից։ Երբեմն 10-15 սանտիմետրը կարող է քնելու ընթացքում էական տարբերություն չստեղծել, բայց սենյակում կխնայի զգալի տարածք։

Ժամանակակից կահույքագործությունը համադրում է հարմարավետությունը ֆունկցիոնալության հետ, իսկ դրանից շահում են հատկապես փոքր սենյակները։
Այդպիսի «փրկօղակ» է պահոցով մահճակալը, որը սենյակում կարող է երկու դեր կատարել՝ մահճակալի ու պահարանի։ 

Տարողունակ պահոց ունեցող մահճակալների մեջ սեզոնային հագուստ, վերմակներ կամ սպիտակեղեն։ Այս տարբերակը կօգնի ազատել զգեստապահարանը կամ ընտրել ավելի փոքր զգեստապահարան և պահպանել սենյակը մաքուր ու կոկիկ։

Փոքր ննջասենյակների համար անվիճելի տարբերակ է նաև բացվող բազմոց-մահճակալը։ Այս մոդելի բազմոց-մահճակալները կիսով չափ կրճատում են սենյակում ենթադրելի մահճակալին հատկացվող չափսերը, իսկ ցերեկային ժամերին ծառայում որպես հանգստի գոտի։ 

Բացվող բազմոցների «Դելֆին» մոդելի առանձնահատկությունների մասին կարող եք կարդալ մեր առանձին հոդվածում, որը ձեզ կօգնի չսխալվել ընտրության հարցում։

Քանի որ արդեն կողմնորոշվեցինք փոքր սենյակի մահճակալների տեսակների հարցում, եկեք դիտարկենք, թե էլ ո՞ր հատկությունները կարող են ազդել փոքր սենյակում մահճակալի զբաղեցրած տարածքի և ընդհանուր ինտերիերի տպավորության վրա։

Այդպիսի հատկություններից ամենակարևորը, թերևս, գույնն է։ Որքան մուգ երանգներով է մահճակալը, այնքան մեծ ու ծանր տպավորություն է ստեղծում սենյակում։ Փոխարենը բաց երանգներով մահճակալները լուսավոր միջավայր են ստեղծում՝ տեսողականորեն ընդարձակելով սենյակը։

Հաջորդը դիզայնի ընտրությունն է։ Եթե ոտքերի վրա կանգնող, բարձր մահճակալները գուցե մեզ ֆունցկիոնալ առումով չբավարարեն, քանի որ մենք նախընտրեցինք պահոցով տարբերակները, ապա մահճակալին և առհասարակ ննջասենյակին թեթևություն կարող ենք հաղորդել մահճակալի ծանր գլխամասերից հրաժարվելով, ինչի արդյունքում ամբողջականորեն կերևա պատը ու կստեղծի ազատ տարածքի տպավորություն։

Փոքր ննջասենյակների համար նախատեսված մահճակալների բազմազան մոդելներ են նաև հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում։