+374 41 811 118

Արդյոք որակյալ է ձեր ճաշասեղանը

Ճաշասեղանը ինտերիերի ամենաֆունկցիոնալ կահույքի մասերից մեկն է, իսկ եթե մի կահույքի ֆունկցիոնալ հատկանիշները գերազանցում են նրա դեկորատիվ հատկանիշներին, ուրեմն այստեղ որակի հարցում սխալվելու իրավունք չունենք։

Ինչպե՞ս հասկանալ՝ արդյոք որակյալ է ճաշասեղանկը, թե ոչ։ Եկեք դիտարկենք այն հիմնական գործոնները, որոնք տարբերում են որակյալ ճաշասեղանը անորակից։

Ինչ հումքից է պատրաստված

Հումքն այն «խմորն» է, որից պատրաստված է ճաշասեղանը։ Այդ հումքի մշակման բոլոր փուլերը պատասխանատու են վերջնական արդյունքի և բնականանաբար երկարակեցության համար։ Որքանով է ճիշտ կտրվել փայտանյութը, մշակվել ու չորացվել այն, ինչ սոսինձ, ներկեր ու լաք է օգտագործվել․․․ Այս բոլորը հումքի պատրաստման փուլերի մի մասն են, որոնց ճշգրիտ իրագործումից է կախված ճաշասեղանի որակը։

Այս փուլերում կատարված թերություններն ու բացթողումները սովորաբար կարելի է նկատել դեռևս խանութում, եթե մանրազնին ուսումնասիրեք կահույքը, որ պատրաստվում եք գնել։ 

Դուրս ցցված, անհարթ սոսինձը, ներկերի կամ լաքի ուժեղ հոտն արդեն շատ բան են ասում ճաշասեղանի որակի մասին։ Եթե դրանք չեք նկատել նախքան գնելը, ապա շատ շուտով ակնհայտ կլինեն բնակարանում։ Օրինակ՝ կարճ ժամանակ անց կարող է ճաքել կամ գունաթափվել երեսպատման լաքը, սոսինձը ևս կարող է գունափոխվել, ներկերի տհաճ հոտը կարող է երկար չանցնել կամ ալերգիա առաջացնել։

Բացվող սեղանների դեպքում կարևոր է ուշադրություն դարձնել միացվող հատվածների համաչափությանը, միացումների համար կիրառված դետալներին, որքանով են դրանք ամուր և արդյոք հարթ են միանում իրար՝ դառնալով մեկ ամբողջություն։

Կարևոր է հիշել, որ դիմացկուն, երկարակյաց և որակյալ հումքն ունի արժեք, և վճարելով այդ արժեքը՝ դուք երկարաժամկետ ներդրում եք անում ձեր բնակարանում։


Ինչպես է ծառայում

Իդեալական հարթ հատակ ունեցող բնակարաններում կահույքը պետք է հատակին «նստի» ուղիղ, առանց ճոճվելու։ Ճոճվելու պատճառներից մեկը բավականաչափ լավ չամրացված ոտքերն են, որոնց պտուտակները ժամանակի ընթացքում թուլացել են։ Հնարավոր պատճառ է նաև կահույքի նախագծման սխալ հաշվարկը, երբ ծանր մակերեսը տեղադրված է թույլ հիմքի վրա։

Մեկ այլ պատճառ կարող է լինել ժամանակի ընթացքում խոնավության, ջերմաստիճանի կամ էլ ծանրության հետևանքով դեֆորմացված հումքը։ Այստեղ նորից հիշենք այն կարևոր հանգամանքը, որ որքան ճշգրիտ ու մանրամասն է հումքն անցել իր մշակման փուլերը, այնքան երկարաժամկետ կծառայի մեզ հետագայում։

Ցանկացած դեպքում ճոճվող սեղանն արդեն նախանշում է ավելի մեծ վթար, ուստի ոտքերի տակ ծալած թղթեր տեղադրելու փոխարեն անհրաժեշտ է դիմել մասնագետի կամ մտածել նոր ճաշասեղանի մասին։

Որակյալ ու նրբագեղ դիզայնով ճաշասեղանների մեծ տեսականի կա նաև հայկական արտադրության Shkaff կահույքի խանութ-սրահներում։