
Կահույքի վերջնական տեսքի և կյանքի տևողության հարցում մեծ դեր ունեն ներկերն ու լաքերը։ Դրանք ոչ միայն պաշտպանում են փայտը արտաքին ազդեցություններից, այլև ընդգծում գեղեցիկ կառուցվածքը և տալիս նոր, ժամանակակից տեսք։
Սակայն ներկ ընտրելիս պետք է հաշվի առնել ոչ միայն էսթետիկ, այլ նաև դրա գործնական ու էկոլոգիական կողմերը։
Ներկայումս կահույքի արտադրության մեջ կիրառվում են հիմնական մի քանի տեսակի ներկեր՝ յուղային, նիտրո, ջրային և էպոքսիդային։
Յուղային ներկերը դիմացկուն են և երկարակյաց, սակայն երբեմն ունենում են ուժեղ հոտ և պահանջում են երկար ժամանակ չորանալու համար։ Այս հանգամանքը դժվարացնում է նրանց՝ ինտերիերի և կահույքի համար պրակտիկ կիրառումը։
Նիտրոներկերը ստեղծում են հարթ, ամուր ծածկույթ, բայց պարունակում են փակ տարածքի համար վնասակար քիմիական նյութեր։ Դրանք նաև աչքի են ընկնում հեշտ բռնկվող հատկությամբ, ինչը ռիսկային է կահույքի արտադրության մեջ օգտագործելու գործում։
Էպոքսիդային ներկերը բարձր ամրություն են ապահովում, բայց հիմնականում կիրառվում են արդյունաբերական պայմաններում։
Վերջին տարիներին հատկապես մեծ պահանջարկ ունեն ջրային հիմքով ներկերը։ Դրանք համարվում են էկոլոգիապես մաքուր, քանի որ չեն պարունակում կամ պարունակում են նվազագույն չափով քիմիական լուծիչներ։
Ջրային ներկերն արագ են չորանում, չեն տարածում ծանր հոտ և ապահով են ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների առողջության համար։
Ժամանակակից էկոներկերը հասանելի են լայն գունապնակով և տարբեր փայլուն կամ փայլատ երանգներով։ Սա թույլ է տալիս ստանալ ցանկացած երանգ՝ համադրելով կահույքը տան ընդհանուր դիզայնին։
Մանկական կահույքի դեպքում հատկապես կարևոր է ընտրել ներկեր, որոնք լիովին անվտանգ են առողջության համար։ Ուստի նախընտրելի են ջրային հիմքով էկոներկերը, որոնք չեն պարունակում քիմիական լուծիչներ, ծանր մետաղներ և վնասակար քիմիական միացություններ։ Դրանք ոչ միայն ապահովում են անվտանգ միջավայր երեխայի համար, այլև չունեն տհաճ հոտ, արագ չորանում են և հեշտ են մաքրվում։
Ինչպես արդեն նշեցինք, ոչ էկոլոգիական ներկերը ժամանակի ընթացքում արտազատում են թունավոր նյութեր, վտանգում մարդկանց առողջությունը։ Ուստի նախընտրելի է նախքան կահույք գնելը խնդրել վաճառողին ներկայացնել կիրառված ներկի բաղադրությունը։ Որպես կանոն, պրոֆեսիոնալ կահույքագործներն օգտագործում են սերտիֆիկացված ներկեր և կարող են երաշխավորել ներկի որակը։
Հայկական արտադրության Shkaff կահույքի պատրաստման մեջ օգտագործվում են իտալական էկոլոգիապես մաքուր ներկեր, որոնք ապահովում են կահույքի երկարակեցությունը, արտաքին տեսքն ու ձեր անվտանգությունը։