
Զգեստապահարանի դարակների խորության անճշտություններն ու անհարմարությունը, սովորաբար, ի հայտ են գալիս որոշ ժամանակ այն կիրառելու ընթացքում։ Դրանք լինում են կամ շատ կարճ կամ նեղ, կարող էին ներսում ևս մեկ դարակ տեղավորել և այդպես շարունակ։ Սխալ ընտրված խորությունը կարող պատճառ դառնալ անհարմար դասավորության, ճմրթված հագուստի կամ սենյակի ծանրաբեռնված տեսքի։
Ինչպե՞ս խուսափել սխալ չափերով, իսկ ավելի կոնկրետ՝ սխալ խորությամբ զգեստապահարան ընտրելուց։ Այս հոդվածում կօգնենք հասկանալ՝ ինչ խորություն ընտրել զգեստապահարանի համար՝ կախված տարածքից և օգտագործման նպատակից։
Զգեստապահարանի դարակաների ամենատարածված և համընդհանուր ընդունված խորությունը 55-60 սմ է։ Սա համարվում է օպտիմալ տարբերակ, քանի որ թույլ է տալիս․
- հագուստը կախել սովորական կախիչներով,
- չկուտակել ծալվող հագուստը,
- տարածք ունենալ ներքին դարակների համար։
Այս ստանդարտը նախընտրելի է հատկապես ննջասենյակի զգեստապահարանի համար, քանի որ այդտեղ պահում ենք բազմատեսակ հագուստ, երբեմն նաև կոշիկների տուփեր ու պայուսակներ, հետևաբար ենթադրվում է տարաբնույթ դարակների առկայություն։
Միջանցքների զգեստապահարանները սովորաբար ավելի նեղ են, պայմանավորված սահմանափակ տարածքով, սակայն ի հակադրություն սրա՝ այստեղ պահվում է ավելի ծավալուն հագուստ՝ վերարկուներ, բաճկոններ։
Եթե իսկապես տարածքի խնդիր կա և հնարավոր չէ այստեղ ապահովել 55-60 սմ խորություն, ապա կարելի լուծումը գտնել ոչ թե կախիչների համար նախատեսված ձողի, այլ ներքին պատին ամրացված կախիչների օգնությամբ։ Այս դեպքում վերարկուները ոչ թե դռան նկատմամբ ուղղահայաց դիրքով են կախվում, այլ՝ հորիզոնական։
Զգեստապահարանի խորությունը ուղղակիորեն ազդում է ներքին կազմակերպման հնարավորությունների վրա։ Ավելի խոր մոդելներում հնարավոր է տեղադրել երկաստիճան կախիչներ, խոր դարակներ, ինչպես նաև սեզոնային պահեստավորման համար հատվածներ։
Ինչպե՞ս ճիշտ որոշել ձեզ անհրաժեշտ խորությունը
Մինչ պատվիրելը կամ գնելը խորհուրդ ենք տալիս․
- Չափել սենյակում զգեստապահարանին տրամադրվող առավելագույն տարածքը։ Զգեստապահարանը չպետք է ծանրաբեռնի տարածքը կամ խանգարի սենյակում անցուդարձին։ Սա հատկապես կարևոր է ննջասենյակներում և միջանցքներում։
- Չափել ամենածավալուն հագուստի քանակը և լայնությունը։ Առանձնացրեք վերարկուները, բաճկոնները, պիջակները կամ երկար զգեստները և չափեք դրանց լայնությունն ու ծավալը կախիչի վրա։ Սա կօգնի հասկանալ՝ արդյոք ընտրված խորությունը թույլ կտա հագուստը կախել ազատ, առանց սեղմելու ու ճմրթելու։
- Որոշել՝ արդյոք հագուստի մեծ մասը կախված եք պահելու, թե՞ ծալված։ Եթե գերակշռում է կախովի հագուստը, անհրաժեշտ է ավելի մեծ խորություն և հարմար ձողերի տեղադրում։ Եթե հիմնականում օգտագործելու եք դարակներ, ապա կարելի է ընտրել համեմատաբար փոքր խորություն, բայց ճիշտ ներքին բաժանումով։
Ննջասենյակային կահույքի հավաքածուների, այդ թվում նաև զգեստապահարանների լայն տեսականի կարող եք գտնել հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։