+374 41 811 118

Ինչ կա ձեր բազմոցի մեջ

Սովորաբար բազմոց ընտրելիս առաջնորդվում ենք նրա ձևով, չափսերով ու փափկությամբ։ Սրանք այն հատկանիշներն են, որոնք առաջինն են աչքի ընկնում և հիմնավորում մեր ընտրությունը։ Սակայն բազմոցի հարմարավետությունն ու երկարակեցությունը թաքնված են ոչ միայն արտաքին հատկանիշների, այլ նաև նրա բաղադրության մեջ։

Եկեք տեսնենք, թե ինչ կա թաքնված մեր բազմոցի մեջ, որը պայմանավորում է նրա որակը։

Առաջին ու ամենակարևոր բաղադրիչը բազմոցի հիմնակմախքն է՝ կարկասը։ Հենց դա է ապահովում բազմոցի ամրությունը և անվտանգությունը։ Կարկասի հումքը տարատեսակ է, այն կարող է պատրաստված լինել բնական փայտից, մետաղից, ԴՍՊ-ից կամ այլ հումքերից։ 

- Բնական փայտից կարկասները համեմատաբար թանկ արժեն, բայց խոստանում են ծառայել տասնյակ տարիներ։ 
- Մետաղական կարկասներն ավելի տարածված են, փայտին չեն զիջում իրենց ամրությամբ, մեծ տարածում ունեն բացող բազմոցների մոդելների մեջ։ 
- ԴՍՊ-ն և մնացած հումքերը ավելի մատչելի են և դիմացկունությամբ զիջում են վերը թվարկած մյուս հումքերին։

Հաջորդ կարևոր բաղադրիչը զսպանակային բլոկն է, որն էլ որոշում է, թե նստելիս որքան հարմար կլինի բազմոցը։ Տարբերում ենք երկու տեսակի զսպանակային բլոկեր՝ անկախ զսպանակներով բլոկ և կապակացված զսպանակներով բլոկ։ 

- Անկախ զսպանակներով բլոկի յուրաքանչյուր պարույր գտնվում է առանձին գրպանիկի մեջ։ Դրանք շարժվելիս աղմուկ չեն առաջացնում և ապահովում են օրթոպեդիկ հատկություն։ Այս տեսակի բլոկը հարմար է հատկապես բազմոց-մահճակալ տարբերակների համար։
- Կապակցված զսպանակներով բլոկն ունի ցանցաճոճի էֆեկտ և ապահովում է բարձր էլաստիկություն։ Ավելի մատչելի է և տարածված մյուս տեսակից։

Մեր բազմոցի փափկությունը ապահովում են տարբեր լցանյութեր՝ գերխիտ սպունգ, լատեքս, հոլոֆայբեր։ Երբեմն դրանք կիրառվում են միասին՝ առավելագույն ազդեցություն ստանալու նպատակով։ 

Բոլոր լցանյութերի որակյալ տարբերակներն էլ ունեն բարձր դիմացկունություն, և դրանց ընտրությունը կախված է գնորդի պահանջներից՝ ընկղմվել բազմոցի մեջ, թե զգալ փոքր-ինչ կոշտություն՝ ավելի ձիգ նստելու համար։

Բազմոցի բաղադրության եզրափակիչ շերտը երեսպատման գործվածքն է, որը սովորաբար լինում է տեքստիլային կամ կաշվե։

Տեքստիլի տեսականին մեծ է՝ ժակկարդ, միկրոֆիբր, թավիշ և այլն։ Սրանք ձիգ և ամուր կտորներ են, արագ չեն մաշվում։

Բազմոցի երեսպատման մեջ կիրառվող կաշվե գործվածքները լինում են բնական կամ արհեստական։ Չնայած, որ սրանք իրարից էապես տարբերվում են արժեքով և դիմացկունությամբ, բազմոցին հաղորդում են նույն էլեգանտ ու շքեղ էֆեկտը։

Ձեր նախընտրած լցանյութերով բազմոցներ կարող եք ձեռք բերել նաև հայկական արտադրության Shkaff խանութ-սրահներում։