+374 41 811 118

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Ամբողջ աշխարհում համավարակի կանխարգելմամբ պայմանավորված տեղաշարժման սահմանափակումները առաջ բերեցին նոր խնդիրներ, որոնցից մեկը հեռավար աշխատանքն էր։ Շատերը ստիպված եղան անցնելու հեռավար աշխատանքի, և հենց այդ ժամանակ էլ առաջ եկավ բնակարանում աշխատանքային գոտի ստեղծելու պահանջը։

Տանն աշխատել հնարավոր է գրեթե ամեն տեղից, կարելի է պարզապես նոթբուքը դնել խոհանոցում կամ պատշգամբում, վերցնել թեյ կամ սուրճ և աշխատել։ Սակայն եթե մեր հեռավար աշխատանքը տևական բնույթ է կրում, ուրեմն առանձին աշխատանքային գոտի ունենալու կարիքը դառնում է գրեթե հրատապ։

Շատերը կհամաձայնեն, որ տանն աշխատելը հեշտ չի, մեզ անընդհատ շեղում են տնային գործերը, ընտանիքի անդամների աղմուկը և այլն։ Եվ աշխատանքային գոտու հարմարավետության առաջին պայմաններից մեկը հենց այդ արտաքին խոչընդոտներից հեռու վայր ընտրելն է։ Տանը, թե գրասենյակում, կարևոր է, որ աշխատելիս մեզ ոչինչ չշեղի, ընդհակառակը՝ տրամադրի աշխատանքի վրա կենտրոնանալուն։ Այդ պատճառով նախընտրելի է, որ բնակարանում այն հատվածը, որը նախատեսում են վերածել աշխատանքային գոտու, հեռու լինի աղմուկից։

Եթե բնակարանում առանձին սենյակ չկա, ապա աշխատանքային գոտին կարելի է ստեղծել հնարավորինս ընդարձակ սենյակի մի անկյունում՝ այն առանձնացնելով տան մնացած մասից շիրմայով կամ գրապահարանով։ Թե ինչպես կողմնորոշվել գրապահարանի ընտրության հարցում, մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Աշխատանքային գոտու մյուս կարևոր պայմանն առատ լուսավորության ապահովումն է։ Նախընտրելի է, որ աշխատանքային գոտին լինի լուսամուտին մոտ։ Լույսը տրամադրում է պրոդուկտիվ աշխատանքին, լավացնում ինքնազգացողությունը։ Եթե այնուամենայնիվ, բոլոր լուսավոր հատվածները զբաղված են, ապա լուսավորությունը պետք է ապահովել լամպերով։

Այժմ անդրադառնանք աշխատանքային գոտու կահավորմանը։ Այս գոտու ամենակարևոր կահույքը սեղանն է, որի շուրջ էլ «կառուցվում է» մնացած տարածքը։ Գրասեղանի օպտիմալ չափսերը համարվում են 1200x60x75սմ-ը։ Սակայն եթե ձեր աշխատանքի բաղկացուցիչ մասն են կազմում գրքերը, թղթապանակները և այլ ծավալուն պարագաներ, ուրեմն ցանկալի կլինի նախատեսել ավելի լայն և ֆունկցիոնալ սեղան՝ հագեցած դարակներով։

Սեղանից հետո կահույքի մյուս կարևոր մասը աթոռն է։ Բարեբախտաբար շուկայում առկա են բազմապիսի աշխատանքային աթոռներ, որոնց կիրառումը մեր աշխատանքային պրոցեսը դարձնում է հաճելի և հարմար։ Եվ քանի որ ժամանակակից աշխատանքների մեծ մասը նստակյաց բնույթ ունեն, օրթոպեդիկ աթոռները դառնում են առավել քան անհրաժեշտ։ Աշխատանքային հարմարավետ աթոռը պետք է ունենա կարգավորվող բարձրությամբ փափուկ նստատեղ, էրգոնոմիկ թիկնակ, որը կօգնի լիցքաթափվելուն և արյան ճիշտ շրջանառությանը։

Վերջապես բնակարանում աշխատանքային գոտու համար «գտած տարբերակ» է տրանսֆորմեր կահույքը։ Հատկապես փոքր բնակարաններում, երբ կա տարածքի խնդիր, տրանսֆորմեր կահույքը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային գոտի միայն այն ժամանակ, երբ դրա անհրաժեշտությունը կա, մնացած ժամերին այդ տարածքը կարելի է օգտագործել այլ նպատակներով։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019