+374 41 811 118

2022-ԻՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 3 ԿԱՐԵՎՈՐ ԹՐԵՆԴ

Ժամանակակից կյանքի ռիթմը շատ բան փոխեց մեր ինտերիերներում․ որոշ բնակարաններում խոհանոցը զրկվեց նախաճաշելու վայր լինելուց, աշխատասենյակը և հանգստի գոտին միաձուլվեցին, մեծ կարևորություն տրվեց լոգասենյակին՝ այն դարձնելով հանգստի վայրերից մեկը։ Թեև այդ ամենը տեղի է ունենում հարմարավետությունից ելնելով, այնուհանդերձ տան մեջ կան սենյակներ, որոնց մասին պետք է առանձնահատուկ հոգ տանել։ Այդպիսի վայր է ննջարանը։ Հենց այստեղ ենք մենք անցկացնում մեր հանգստի մեծ մասը։ Եվ հենց այս սենյակի կահավորումից է կախված ամեն սկսվող օրվա մեր տրամադրությունը։

2022-ի նոր թրենդներից անմասն չի մնացել նաև ննջասենյակի կահավորումը։ Սակայն վաղուց անցել են այն ժամանակները, երբ ձևը գերազանցում էր բովանդակությունը։ Ժամանակակից ննջասենյակների կահավորումը մեր ներաշխարհի, հետաքրքրությունների, փիլիսոփայության արտահայտումն է, և 2022-ի թրենդները հիմնված են հենց այդ սկզբունքի վրա։

Մենք առանձնացրել ենք ննջասենյակի կահավորման երեք կարևոր թրենդ, որոնք ձեր գիշերային հանգստի սենյակին կհաղորդեն առավելագույն հարմարավետություն և կընդգծեն ձեր ինքնատիպությունը։


1․ Սկանդինավյան մինիմալիզմի ոճով կահույք

Ննջասենյակի կահավորման այս ոճը նոր չէ, սակայն մինիմալիզմը, ինչպես ասում են, երբեք չի հնանում։ Սկանդինավյան մինիմալիզմին հատուկ են լակոնիկությունը, սենյակում ավելորդ իրերի բացակայությունը, բնական լուսավորությունը։ Այս ոճի ինտերիերներում մեծ չափերի կահույքը, որպես կանոն, տեղին չի։ Նախապատվությունը կարելի է տալ բնական փայտից պատրաստված պարզ ֆորմաների ֆունկցիոնալ կահույքին, որը ննջարանին կհաղորդի բնական միջավայրի տեսք։ Կիրառելի գույներից են մոխրագույնը, սպիտակը, սևը, սակայն միատոնությունից խուսափելու համար խորհուրդ է տրվում օգտագործել վառ գույներով ակցենտավորող աքսեսուարներ՝ բարձեր, քաթանե, վուշե ծածկոցներ և այլն։

2․ Պրովանս ոճի կահավորում

Այժմ, երբ տարիների հեռավորությունից հիշում ենք մեր տատիկների տան փայտե կահույքը, մեր սիրտը լցվում է ջերմությամբ։ Ինտերիեր դիզայներներն օգտագործել են այս էմոցիոնալ հնարքը և 2022-ի համար թրենդերում տեսնում են ննջասենյակը փայտե կոմոդ-պահարանի, փայտե ընդարձակ մահճակալի և ծղոտից պատրաստված այլ առարկաների միջոցով կահավորելը։ Փայտն ակտուալ է բոլոր ժամանակների համար։ Այն սենյակում ստեղծում բնական միջավայր, հարմարավետություն՝ միևնույն ժամանակ համարվելով երկարակյաց հումք։

3․ Հայ-տեք ոճի կահավորում

Որքան զարգանում են տեխնոլոգիաները, այնքան չի ընկրկում, փոխարենն ավելի ակտուալ է դառնում հայ-տեք ոճի ինտերիերը։ Այս տեսակի ինտերիերին հատուկ է կոնկրետությունը, ֆունկցիոնալությունը, պրակտիկությունը, ուստի ննջասենյակը հայ-տեք ոճով կահավորելիս կարևոր է նախապատվությունը տալ պարզ երկրաչափական ֆորմաներով կահույքին՝ օրինակ քառակուսի կամ էլ կլոր ֆորմայով մահճակալին, խորանարդի տեսքով կոմոդին և այլն։ 

Այնուհանդերձ, կարևոր է հիշել, որ տարվել և ննջասենյակը լցնել երկրաչափական ֆորմաներով առատ կահույքով խորհուրդ չի տրվում, քանի որ 2022-ի ինտերիեր կահավորման ամենակարևոր թրենդներից մեկը հենց ազատ տարածության առկայությունն է։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 2022-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ

Բնակարանը կահավորելիս, որպես կանոն, առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որ կահույքը լինի հարմարավետ և մեզ դուր գա։

01 12 2021

ՃԱՇԵԼՈՒ ԳՈՏԻՆ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Առանձին ճաշասենյակի առկայությունը, թերևս, ընդարձակ բնակարանների մենաշնորհն է։

04 11 2021

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020