+374 41 811 118

ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՀԱՎՈՐՄԱՆ 2022-Ի ԹՐԵՆԴՆԵՐԸ

Բնակարանը կահավորելիս, որպես կանոն, առաջնորդվում ենք այն սկզբունքներով, որ կահույքը լինի հարմարավետ և մեզ դուր գա։ Սակայն ամեն տարի ինտերիեր դիզայներները առաջարկում են կահավորման նոր թրենդներ, որոնք հիմնված են ժամանակի պահանջների վրա և նպատակ ունեն նոր շունչ հաղորդելու մեր բնակարանին։

Այս տարի ինտերիեր դիզայներները խորհուրդ են տալիս գտնվել բնությանը հնարավորինս մոտ, անգամ եթե մեր բնակարանում ենք։ Իսկ դա կարելի է իրականացնել՝ կահավորելով մեր բնակարանը բնական հումքից պատրաստված որակյալ կահույքով։ 

Բնական հումքից հյուրասենյակային կահույքը, բացի թրենդային լինելուց, ունի նաև մի շարք առավելություններ։ Նախ բնական հումքը որակի հոմանիշն է, իսկ որակը երկարակեցության, հարմարավետության երաշխիքն է։ Այսօր գնելով որակյալ բնական հումքից հյուրասենյակային կահույք, մենք ազատում ենք մեզ երկար ժամանակ այն թարմացնելու՝ երբեմն անպատեհ առիթներից։

Բնական հումքից կահույքի մյուս առավելությունը նրա էկոլոգիական բնույթն է։ Հյուրասենյակային կահույքին մենք առչնվում ենք մեր մարմնով, նստում, պառկում նրա վրա, սնվում նրա շուրջ նստած։ Հետևաբար հյուրասենյակում կամ ճաշասենյակում ունենալ էկոլոգիապես անհապատասխան փայտանյութից, գործվածքից և ներկանյութերով պատրաստված կահույք, կնշանակի՝ վտանգել մեր առողջությունը։

Ինտերիեր դիզայներները խորհուրդ են տալիս նաև բնական կանաչի, այսինքն՝ բույսերի կիրառություն հյուրասենյակում՝ որպես տան մեջ բնական միջավայրի ստեղծելու տպավորության լրացում։

Հյուրասենյակի կահավորման 2022-ի թրենդներից է պաստելային գույների կիրառումը։ Գույների այսպիսի ներկապնակը միշտ նրբաճաշակություն և ներդաշնակություն է հաղորդում ինտերիերին։ Սակայն միատոնությունից խուսափելու համար ինտերիեր դիզայներները խորհուրդ են տալիս նաև ակցենտավորել փափուկ կահույքը վառ երանգների բարձերով, ծածկողներով կամ այլ աքսեսուարներով։

Կլոր անկյուններով կամ ֆորմաներով փափուկ կահույքը ևս այս տարվա թրենդներից է։ Կլոր բազմոցների, բազկաթոռների կամ սեղանիկների կիրառությունը հյուրասենյակում կարող է փոխարինել կտրուկ եզրագծերով արդեն դասական դարձած կահույքին՝ այդ կերպ թարմություն հաղորդելով մեր ինտերիերին։

Այս տարի հյուրասենյակի ինտերիերի կահավորման բոլոր թրենդներին միավորում է մեր կարևոր սկզբունք՝ ֆունկցիոնալությունը։ Հյուրասենյակում այս սկզբունքը կարելի է կիրառել գոտիների բաժանման հարցում։ Ժամանակակից բնակարաններից շատերում խոհանոցն առանձին սենյակ չէ, այլ զբաղեցնում է հյուրասենյակի հետ մեկ ընդհանուր սենյակի մի հատվածը։ Վիզուալ և շոշափելիորեն այն առանձնացնել և ավելի ֆունկցիոնալ դարձնել հնարավոր է ոչ միայն առանձին երանգավորման միջոցով, այլ նաև ֆիզիակական շարժվող պատերի, շիրմաների, ապակիների միջոցով։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:

25 02 2020

ՈՐՏԵՂ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՏԵՂԱԴՐԵԼ ՄԱՀՃԱԿԱԼԸ

Անհրաժեշտ է հաշվի առնել մի շատ կարևոր հանգամանք․ ամենամեծ խորհրդատուն փորձն է։

03 05 2021

ԶԳԵՍՏԱՊԱՀԱՐԱՆ-ԿՈՒՊԵ․ ՄՇՏԱՊԵՍ ԼԱՎ ԳԱՂԱՓԱՐ

Իր հարմարավետ տեխնիկական լուծումների և պրակտիկ բնույթի շնորհիվ՝ զգեստապահարան-կուպեն այլևս դժվար է իր տեղը զիջում զգեստապահարանի մեկ այլ տեսակի։

21 10 2021