+374 41 811 118

Ոտքերով, թե առանց ոտքերի մահճակալ ընտրել

Ժամանակակից ինտերիերներում մահճակալներն ավելին են, քան պարզապես քնելու տեղը։ Դրանք ծառայում են կինոդիտումների, համակարգչով աշխատելու, նույնիսկ սնվելու համար։ Այս բոլոր զբաղմունքները մեծացնում են մահճակալի դերը ինտերիերում՝ դարձնելով այն մեր ննջասենյակի կենտրոնը։

Երբ գալիս է ննջասենյակի կահավորման պահը, թերևս, մեզ ամենաշատը մտահոգում է, թե ինչ մահճակալ ընտրենք՝ բա՞րձր, թե՞ ցածր, պահոցներո՞վ, թե՞ առանց և վերջապես ոտքերո՞վ, թե՞ առանց դրանց, այսինքն՝ հատակին նստող։

Այս հրապարակման մեջ կխոսենք մահճակալների ոտքերի, դրանց առկայության ու բացակայության մասին՝ թվարկելով յուրաքանչյուրի առանձնահատկությունները։

Թե՛ ոտքերով, թե՛ հատակին նստող մահճակալների դեպքում մոդելների պակաս չկա։ Շուկայում ներկայացված են ամենատարբեր բարձրությունների, դիզայնի և հումքից մահճակալներ։ 

Ոտքերով մահճակալների առավելությունները

Բնականաբար, դասական պատկերացումներում մահճակալը հատակին ոտքերի օգնությամբ է կանգնում։ Այս մահճակալները խնամքի տեսանկյունից ավելի հարմար են, դրանց տակ հեշտությամբ մտնում են ձեռքի կամ էլ ռոբոտ փոշեկուլները։ 

Ոտքերի վրա նստող մահճակալներն ավելի թեթև տեսք են հաղորդում ննջասենյակին՝ շնորհիվ իրենց տակ ունեցող օդային տարածքի։ Այս տեսակի մահճակալները, որպես կանոն, ծանր չեն, և հեշտ է դրանց տեղափոխելը։

Ոտքերով մահճակալների թերությունները

Թեև, ինչպես նշեցինք, այսպիսի մահճակալների տակը հեշտ է փոշեկուլով մաքրել, ամեն դեպքում պետք չի մոռանալ, որ դա հենց այնտեղն է, որտեղ ամենաշատն է փոշի կուտակվում։ Դեռ ավելին, եթե տանը կան փոքր երեխաներ կամ ընտանի կենդանիներ, ապա նման մահճակալները պահմտոցի խաղացող երեխաների ու կենդանիների համար ամենահարմար տեղերից մեկն են, այդ պատճառով նախընտրելի է այդ հատվածը մշտապես մաքուր պահել։

Նմանատիպ մահճակալները, սովորաբար, նախատեսված չեն շատ մեծ ծանրություն կրելու համար։ Հետևաբար մարմնի մեծ ծավալ ունեցող մարդկանց համար այս մոդելի մահճակալներին փոխարինող են հատակին նստող, առանց ոտքերի մահճակալները։

Առանց ոտքերի մահճակալների առավելությունները

Հատակին նստող մահճակալներին բնորոշ է հուսալիությունը, ամրությունը, ինչի շնորհիվ դրանք նախընտրելի են ծանրաքաշ մարդկանց համար։ 

Բարձր հիմքը թույլ է տալիս տարողունակ պահոցներ ունենալու, որտեղ կարելի է պահել մյուս սեզոնին օգտագործվող անկողինը, ծածկոցները, այդ պահին չօգտագործվող հագուստը։

Առանց ոտքերի մահճակալների թերությունները

Հատակին նստող մահճակալները, որպես այդպիսին, ծանր տեսք ունեն և կարող են ճնշող տպավորություն ստեղծել, եթե տեղադրված են փոքր ինտերիերում։ Այդ տեսակի մահճակալների տակը մաքրելու համար անհրաժեշտ է տեղաշարժել մահճակալը, իսկ դրա համար իսկապես ուժ և մի քանի մարդու մասնակցություն է անհրաժեշտ։
 

Անկյունային բազմոց․ հարմարավետ թրենդ

Անկյունային բազմոցների հանդիպում ենք ժամանակակից շատ ինտերիերներում։

07 08 2023

ՃԱՇԵԼՈՒ ԳՈՏԻՆ ԿԱՀԱՎՈՐԵԼՈՒ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ

Առանձին ճաշասենյակի առկայությունը, թերևս, ընդարձակ բնակարանների մենաշնորհն է։

04 11 2021

ԻՆՉՈՒ ԸՆՏՐԵԼ ՓԱՅՏԵ ՄԱՀՃԱԿԱԼ

Մահճակալների տեսակներն, ըստ հումքի, բազմազան են, սակայն այս հրապարակման մեջ մենք կանդրադառնանք փայտե մահճակալներին և դրանց առանձնահատկություններին։

17 04 2021