+374 41 811 118

Անկյունային բազմոց․ հարմարավետ թրենդ

Անկյունային բազմոցների հանդիպում ենք ժամանակակից շատ ինտերիերներում։ Բազմոցի այս տեսակի լայն տարածումը պատահական չէ, այլ պայմանավորված է դրա ֆունկցիոնալությամբ, հարմարավետությամբ, ինտերիերում տարածքի ճիշտ օգտագործմամբ։

Եթե նոր եք նախատեսում պլանավորել ձեր հյուրասենյակի ինտերիերը և ընտրել փափուկ կահույքը, ապա այս հոդվածը կօգնի, թե ինչպես և ինչու նախապատվությունը տալ անկյունային բազմոցներին։

Անկյունային բազմոցների տեսակները բազմազան են, և այդ բոլոր տեսակներն ունեն մի նպատակ․ տեղավորել հնարավորինս շատ մարդ։ Նույնիսկ փոքր չափի անկյունային բազմոցի վրա կարող է տեղավորվել ավելի շատ մարդ, քան նույն չափի սովորական ուղղանկյունի վրա։ 

Այս բազմոցների մեջ հանդիպում են L-աձև, П-աձև և C-աձև մոդելներ։ Սրանցից յուրաքանչյուրի ընտրությունը պայմանավորված է ինչպես գնորդի նախասիրություններով, այնպես էլ՝ ինտերիերի չափերով։

Անկյունային բազմոցների տարածված տեսակ է համարվում մոդուլայինը, երբ առաջ եկած հատվածն առանձին է, և այն կարելի է միացնել ընդհանուր բազմոցին թե՛ աջ, թե՛ ձախ կողմից, դեռ ավելին՝ օգտագործել այն որպես լրագրային սեղանիկ և պահոց։ 

Շատ հաճախ անկյունային բազմոցներն ունեն բացվող մեխանիզմ և կարող են վերածվել մահճակալի։ Ի տարբերություն ուղղանկյուն բազմոցների՝ անկյունայինների տեղն ավելի ընդարձակ է, և դրանց վրա քնելն ավելի հարմարավետ է։

Կարծիք կա, որ անկյունային բազմոցները հարմար լուծում չեն փոքր սենյակներում։ Մինչդեռ հենց փոքր սենյակներում է առաջնային համարվում տարածքի խելամիտ օգտագործումը կազմակերպելը, և այս հարցում անկյունային բազմոցները կարող են իսկական փրկություն լինել։ Դրվելով սենյակի անկյունում՝ այս բազմոցները խնայում են փոքր սենյակի մնացյալ տարածքը, իրենց կառուցվածքում արդեն ունեն և՛ բազմոց, և՛ լրագրային սեղան։ 

Որտե՞ղ տեղադրել անկյունային բազմոցը

Սենյակի կահավորումն այնպես պետք է կազմակերպել, որ ամենահաճախ օգտագործվող կահույքի մասերին, այդ թվում նաև՝ բազմոցին հասանելությունը հեշտ լինի։ Այսինքն՝ շուրջը առնվազն 60սմ ազատ տարածք լինի, որպեսզի տարբեր քաշային առանձնահատկություններով մարդիկ կարողանան մոտենալ, նստել, վերկենալ՝ չխփվելով սենյակի մնացած կահույքին։

Աշխատեք չառաջնորդվել «մեծ սենյակներում մեծ բազմոցներ, փոքրերում՝ փոքր» բանաձևով, այլապես ստիպված կլինեք «խեղճացնել» ձեր ինտերիերը։ Փոքր սենյակում մեծ բազմոց տեղադրելով կկրճատեք սենյակում ազատ տարածությունը և կստեղծեք ճնշող, խեղդող տպավորություն, իսկ ընդարձակ սենյակներում փոքրիկ բազմոց դնելով՝ կստեղծեք անհամամասնություն, աններդաշնակություն։ Մի՛ մոռացեք, որ բազմոցը հյուրասենյակի կենտրոնն է, և երբ մեծ հյուրասենյակում տեղադրում ենք փոքր բազմոց, մենք փոքրացնում, նեղացնում ենք այդ կենտրոնը։
    
Անկյունային բազմոցը հրաշալի լուծում է խոհանոց-հյուրասենյակ ընդհանուր սենյակի գոտիավորման համար։ Նման դեպքերում նախընտրելի են նաև ակցենտավորող գույների անկյունային բազմոցները, որոնք վիզուալ կերպով առանձնացնում են հանգստի գոտին սենյակի մնացած հատվածներից։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՂԱՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ինչի՞ն պետք է ծառայի լրագրային սեղանիկը։ Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել լրագրային սեղանիկի ընտրության հարցում։ 

23 06 2021

ԳՐՔԱՁԵՎ ԲԱԶՄՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարմարավետ ինտերիերի գաղտնիքը ճիշտ ընտրված փափուկ կահույքի մեջ է։ Իսկ երբ խոսում ենք փափուկ կահույքի մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում բազմոցը։

24 05 2021

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ ԲՆԱԿԱՐԱՆՈՒՄ

Եթե մեր հեռավար աշխատանքը տևական բնույթ է կրում, ուրեմն առանձին աշխատանքային գոտի ունենալու կարիքը դառնում է գրեթե հրատապ։

19 12 2021