+374 41 811 118

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ

Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։ Շուկայում առկա են բազմատեսակ երկհարկանի մահճակալներ՝ տարբեր հիմքերով, դիզայնով և ֆունկցիոնալությամբ, ինչն էլ երբեմն դժվարացնում է ընտրությունը։ Մենք հավաքել ենք մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն ճիշտ ընտրել երկհարկանի մահճակալ։

Ո՞ւմ համար ենք ընտրում երկհարկանի մահճակալ

Երկհարկանի մահճակալ կարելի է ընտրել ինչպես երկու, այնպես էլ մեկ երեխայի համար։ Վերջինիս դեպքում երկրորդ հարկը կարելի է օգտագործել, որպես մահճակալ, իսկ առաջին հարկը՝ հանգստի կամ էլ դասապատրաստման գոտի։ Նման երկհարկանիները առաջին հարկում ունենում են բացվող բազմոց կամ էլ գրասեղան։

Օպտիմալ լուծում են նաև առանձնացող մահճակալներով երկհարկանիները, որոնք կարելի է օգտագործել և՛ որպես երկու առանձին մահճակալ, և՛ որպես երկհարկանի։ Երկհարկանի մահճակալների մեծ տեսականի ունի Shkaff-ը։

Երեխայի անվտանգությունը

Երկհարկանի մահճակալների կոնստրուկցիան պահանջում է, որպեսզի հիմքը, որից պատրաստվում է մահճակալը, լինի ամուր, հուսալի և չսպառնա երեխայի անվտանգությանը։ Ուստի գնելիս կարևոր է հաշվի առնել մի քանի առանձահատկություն․

Մանկահասակ երեխաների համար ընտրեք բարձր կողամասերով մահճակալներ թե՛ առաջին, թե՛ երկրորդ հարկի համար։ Դրանք կկանխեն, որպեսզի երեխան քնի ընթացքում ցած չընկնի։

Ուշադրությո՛ւն դարձրեք սանդուղքների ամրությանը և հարմարությանը, դրանց վրա օգնող բռնակների առկայությանը։ 

Առաջին և երկրորդ հարկերի միջև բարձրությունը պետք է լինի բավականաչափ, որպեսզի ուղիղ նստի ոչ միայն երեխան, այլ նաև մեծահասակը։ 

Ստուգե՛ք կոնստրուկցիայի ամրությունը։ Այն պետք է կարողանա կրել միջին քաշի մարդու, իսկ շարժման ժամանակ ճռռոց չհանի։

Ուսումնասիրե՛ք հումքը, որից պատրաստված է կահույքը։ Այն պետք է լինի էկոլոգիապես մաքուր, որպեսզի չվնասի երեխայի առողջությանը։

Երկհարկանի մահճակալների մոդելները բազմազան են։ Գոյություն ունեն երկհարկանի մահճակալներ, որոնց առաջին հարկի տակ դարակներ են։ Սրանք թերևս ամենահարմար տարբերակն են փոքր ննջասենյակների համար, որտեղ հավելյալ դարակների կամ կոմոդի համար տեղ չկա։
 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ՄԱՆԿԱԿԱՆ ՆՆՋԱՍԵՆՅԱԿԻ ՀԱՄԱՐ (ՄԱՍ 1)

Մանկական սենյակը կարող է լինել գեղեցիկ, հետաքրքիր, բայց այն պարտադիր պետք է լինի անվտանգ։

09 11 2019

6 ԿԱՆՈՆ ԿԱՇՎԵ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ ՀԱՄԱՐ

Դասական համարվող կաշվե կահույքը միշտ ասոցացվել է շքեղության և էլեգանտության հետ։ Սակայն նրանք, ովքեր օգտագործում են կաշվե կահույք, հավանաբար արդեն առնչվել են կահույքի այդ տեսակի խնամքի բարդություններին։

07 09 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020