+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Ննջարանում մարդն անցկացնում է իր կյանքի մոտ 1/3-ը։ Այս սենյակում սկսում ու ավարտվում է մեր օրը, թե ինչպիսի էներգիա այն կփոխանցի մեզ մեծապես կախված է սենյակի ներքին հարդարանքից։ Որպեսզի հանգիստը լինի լիարժեք, իսկ քունն ու արթնանալը հնարավորինս հաճելի, պետք է մեծ ուշադրությամբ հարդարեք ննջասենյակը։ Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

1. Ընտրեք մահճակալը

Մահճակալը համարվում է ննջասենյակի սիրտը։ Այն պետք է լինի հարմարավետ ու կիրառելի։ Մինչև կահույքի խանութ գնալը նախ չափեք սենյակի մակերեսը, հասկացեք, թե որքան կարող է լինել ձեր անկողնու առավելագույն չափը։ Ընտրեք այնպիսի մահճակալ, որը հուսալի է, անվտանգ ու ամուր։ Եթե սենյակի չափերը ձեզ թույլ են տալիս, կարող եք ընտրել նույնիսկ ամենամեծ չափի մահճակալը, որի գլխամասն ավելի մեծ է ու որոշակի տեղ է գրավում։ Ինչ վերաբերում է մահճակալի նյութին, ապա ավելի ամուր են համարվում մետաղական, փայտյա և, որքան էլ զարմանալի է, ծղոտե տարբերակները։ Մահճակալի անբաժանելի մասը ներքնակն է, հենց դրանից է կախված, թե որքան հանգիստ կկարողանաք քնել գիշերը։ Այդ առումով խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Haybed-ի արտադրանքին, իսկ ներքնակների տարբերակներին ծանոթանալու համար կարդալ Haybed-ի բլոգի հոդվածները։ 

2. Իսկ ի՞նչ բացի մահճակալից

Հասկանալի է, որ եթե տարածքում լինի միայն մահճակալը, ոչ մի հարմարավետություն կամ էլ ֆունկցիոնալություն չի ավելանա։ Այդ իսկ պատճառով մահճակալի ընտրության հետ անհրաժեշտ է ավելացնել հարդարման սեղանն ու կողային փոքրիկ տումբաները։ Ննջասենյակային կահույքի մեծ մասը վաճառվում է ամբողջական հավաքածույով, նույն ոճի մեջ, կարող եք հենց այդպիսի մի տարբերակ ընտրել, եթե հատուկ նախասիրություններ չունեք կամ չեք ուզում առանձին մեծ հանդերձարան ունենալ։

3. Էկոլոգիականությունը

Ննջասենյակում մենք հանգստանում ենք, երկար ժամանակ ենք անցկացնում, վերականգնվում ենք ծանր օրվանից հետո, այդ իսկ պատճառով պետք է, որ սենյակի օդը մաքուր ու թարմ լինի։ Խոսքը միայն տարածքը հաճախ օդափոխելու մասին չէ, այլ այն իրերի էկոլոգիական մաքրության մասին է, որոնք մեզ շրջապատում են։ Հաճախ կահույք արտադրող շատ ընկերություններ ընտրում են ամենաէժան նյութերը ու հենց դրանք կիրառում արտադրության մեջ։ Հետևաբար, որոշ ժամանակ անց կամ նույնիսկ հենց գնելու ժամանակ կարող եք տհաճ կամ ուղղակի սուր հոտ զգալ։ Լավագույն տարբերակն, իհարկե, կլինի բնական նյութերից կահույքը։ Նախապատվություն տվեք փայտե կամ մետաղական կահույքին։ Գնային կատեգորիայով դրանք մի փոքր ավելի բարձր են։ Կան մարդիկ, ովքեր ալերգիկ են ու չեն կարող բնական փայտից կահույք գնել, այդ ժամանակ արհեստական նյութերից կահույք գնելու դեպքում ընտրեք որակապես լավ տարբերակ։

4. Ֆունկցիոնալություն

Ժամանակակից բնակարանների խնդիրը ազատ տարածք գտնելն է։ Մեզ անհրաժեշտ է լինում ինչ-որ իրեր ժամանակավոր պահել, հետո նորից դրանք կիրառել, իսկ դրա համար հարմար տարածք չկա։ Որպես լուծում առաջարկում ենք նախապատվությունը տալ ավելի ֆունկցիոնալ կահույքին։ Այս պարագայում ննջասենյակի կահույքին, մասնավորապես մահճակալին։ Եթե տարածքի խնդիր ունեք, ապա ընտրեք ոչ թե այնպիսի մահճակալ, որ բարձր ոտքերի վրա կանգնած է ու տակն ազատ է, այլ այնպիսին, որ մահճակալի տակ ունի տարողունակ պահոց։ Այն կարող է ծառայել ամառային/ձմեռային անկողին պահելու, նույն տրամաբանությամբ հագուստ պահեստավորելու համար։ Սա նշանակում է, որ առանձին տարածք հատկացնելու ու նոր պահարան կամ այլ կահույք տեղադրելու կարիք չի լինի։  Այլ տարբերակ կարող է լինել մահճակալ-բազմոցը։ Սա փրկություն է փոքր բնակարանների համար, որբ անհրաժեշտ է օրվա ընթացքում ունենալ բազմոց, իսկ երեկոյան բազմոցը վերածել մահճակալի։ Այս տարբերակները նույնպես պահոցներ ունենում են ու կարելի է անկողնային պարագաները հենց իր մեջ էլ թաքցնել։  

Shkaff-ի մասնագետները կօգնեն ձեզ ընտրել լավագույն կահույքը՝ ձեր ընտրած ոճի մեջ։
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԿԱՀՈՒՅՔ ԽՈՀԱՆՈՑԻ ՀԱՄԱՐ

Խոհանոցը տան ամենակարևոր սենյակներից մեկն է, որտեղ մենք անց ենք կացնում շատ ժամանակ՝ պատրաստելով համեղ ուտեստներ և ճաշակելով դրանք։

09 09 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019