Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ: Այդ իսկ պատճառով կահույքի այս տեսակին պետք է ոչ պակաս խանդավառությամբ մոտենալ: Թե հատկապես ինչին է պետք ուշադրություն դարձնել փոքրիկ սեղանի ընտրության ժամանակ, առաջարկում ենք ծանոթանալ ստորև:
Նյութը
Սեղանը կարող է լինել տարբեր նյութերից՝ փայտից, ապակուց, մետաղական կորպուսով, МДФ-ից և այլն: Հաշվի առնելով, որ այս սեղանի վրա ծանրությունը նվազագույն է, կարիք չի լինում ծանրության տեսանկյունից շատ դիմացկուն տարբերակ ստանալ:
Նյութի ընտրության ժամանակ հաշվի առեք հյուրասենյակի կահույքի նյութը: Եթե ամբողջ հյուրասենյակը փայտից է, ապա խելամիտ կլինի սեղանիկն էլ ընտրել նույն նյութից: Գեղեցիկ համադրություն կարող է լինել նաև ապակու և մետաղի համադրությունը կամ մետաղի և փայտի: Այդ պարագայում կարիք չի լինի սահմանափակվել միայն փայտյա տարբերակով:
Ձևը
Գործի դրեք ձեր երևակայությունը, որովհետև այս պարագայում ընտրության հնարավորությունը շատ-շատ մեծ է: Ամենադասական տարբերակից մինչև ամենախելահեղ սեղանիկները կարող են իդեալական համադրվել ձեր հյուրասենյակի ինտերիերի հետ: Սակայն հիմնականում կարող եք տեսնել ուղղանկյունաձև, քառակուսի, օվալ, կլոր տարբերակներ, մեկ կամ չորս ոտքով տարբերակներ, դարակով կամ առանց դարակ տարբերակներ:
Ամենակարևոր խորհուրդը՝ եթե սեղանը միայն դեկորատիվ բնույթ է ունենալու ընտրեք փոքրիկ, ոտքերով տարբերակ, եթե այն նաև գրքերի, ամսագրերի կամ այլ իրերի դարակ է ծառայելու նաև, ապա նախապատվությունը տվեք մի փոքր մեծ ու տարողունակ տաբերակներին:
Չափսը
Հյուրասենյակի փոքրիկ սեղանի բարձրությունը պետք է լինի դրան շրջապատող իրերի, այս պարագայում՝ բազմոցի և բազկաթոռի նստատեղի բարձրության: Այն հիմնականում լինում է 45-50 սմ: Կարևոր է նաև, որ բազմոցի և սեղանի արանքում լինի առնվազն 45 սմ տարածք, որպեսզի ոտքերը հանգիստ տեղավորվեն և անհարմարություն չառաջանա: Հիշեք, որ սեղանիկի և հեռուստացույցի միջև պետք է լինի գոնե 80 սմ հեռավորություն: Փորձեք այնպիսի տարբերակ ընտրել, որը չափերով չգերազանցի բազմոցի երկարության կեսին: Ամեն դեպքում պետք է միշտ մտապահել, որ սեղանիկի չափը կախված պետք է լինի առաջին հերթին հյուրասենյակի ընդանուր չափից, կիրառումից և հետո նաև դեկորատիվ նշանակությունից: Եթե պատրաստվում եք այն օգտագործել նաև թեթև սնվելու համար, ապա ընտրեք համեմատաբար մեծ կամ տրանսֆորմեր տարբերակներ:
Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։
Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։
25 08 2019