+374 41 811 118

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱԹՈՌՆԵՐ ԳՆԵԼԻՍ

Միասին սեղանի շուրջ հավաքվելը զվարճանքի, հետաքրքիր թեմաներ քննարկելու, ընկերների կամ ընտանիքի անդամների հետ ջերմ շփվելու հիանալի առիթ։ Անկախ նրանից, թե դուք հավաքվել եք նեղ շրջապատով ուղղակի ճաշելու կամ կարևոր հյուրերի հետ գեղեցիկ ընթրիք ունենալու, կա երկու բան, որոնք ամենից կարևորն են՝ նույնիսկ համեղ ուտեստներից ավելի։

Ճիշտ կռահեցիք, ջերմ մթնոլորտը և հարմարավետ միջավայրը։ Եվ մեկի և մյուսի համար կարևոր է կահույքը և դեկորը։ Գեղեցիկ և հարմարավետ միջավայրը ստեղծում է անհրաժեշտ տրամադրություն։

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել աթոռների ընտրությանը։ Վստահ ենք, երբ հերթը հասնում է խոհանոցի և ոչ միայն, կահույքի ընտրությանը տանտերերը դժվարությամբ են կարողանում ընտրություն անել, քանի որ հիմա շուկայում առկա են բազմաթիվ տարբերակներ։ Կան դիզայներական հետաքրքիր լուծումներով, ժամանակակից, տարբեր կտորների համադրությամբ, փափուկ, չոր և շատ ու շատ այլ տեսակներ։

Մեր նախորդ հոդվածներումպատմել ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի և ձևի հարցում։ Ուղղանկյուն սեղանն իր նրբություններն ունի, կլորն՝ այլ։ Խորհուրդ ենք տալիս վերհիշել մեր նախորդ հոդվածը և պատկերացնել, թե ինչ քանակի աթոռ կարող եք տեղավորել ձեր սեղանի շուրջ։ Հիշեք, որ նստելիս մեկը մյուսին պետք է արմունկներով չխանգարի։

Աթոռների ընտրություն

Վերջին շրջանի թրենդերից մեկը, որն ակտիվ օգտագործվում է ինտերիերում տարբեր սեղանների և աթոռների համադրությունն է։ Այսինքն՝ սեղանն ընտրում եք այլ հավաքածուից, իսկ աթոռներն՝ այլ։ Իհարկե, պետք չէ առաջին պատահած աթոռը կամ սեղանն իրար կողք դնել ու մտածել, որ գործն արված է։ Կարևոր է, որ ոճերով դրանք իրար համապատասխանեն ու աչքի համար տգեղ չլինեն։

Արմնկակալով աթոռներ

Եթե սեղանի շուրջ հնարավոր է արմնկակալով աթոռ տեղադրել, կարող եք այդ տարբերակներին նույնպես ուշադրություն դարձնել։ Այս տեսակի աթոռները հավելյալ հարմարություն են ստեղծում երկար նստելիս։ Բայց եթե արմնկակալի պատճառով աթոռները չեն կարողանա սեղանի տակ մտնել պատշաճ ձևով, ապա խորհուրդ է տրվում առժամանակ դրանց մասին մոռանալ։ Հաճախ այդպիսի աթոռներ տեղադրվում են սեղանի երկու գլուխների մոտ։

Թեթև աթոռներ

Եթե ձեր ճաշասեղանը մոբիլ է և հեշտությամբ կարող եք այս ու այն կողմ տեղափոխել, ապա համոզվեք, որ ձեր աթոռներն էլ նույնչափ թեթև են։ Իսկ եթե ձեր սեղանը բավականաչափ ծանր է և արդեն ունի իր հիմնական տեղը, ապա կարող եք դիտարկել նաև ավելի ծանր աթոռների տարբերակը։

Նյութի ընտրություն

Բնականաբար, դուք ուզում եք գնել այնպիսի աթոռներ, որոնք կծառայեն ոչ թե մեկ տարի, այլ բավական երկար։ Առաջին հարցը, որ տանջում է գնորդին աթոռի կտորն է։ Փոքր երեխաներով ընտանիքները պետք է ընտրեն հեշտ մաքրվող կտորով աթոռներ, որն իր հերթին մաքրման գործընթացից հետո չի կորցնի իր տեսքն ու գույնը։ Կարող եք դիտարկել նաև կաշվից, կաշվի փոխարինիչից տարբերակները, ուղղակի փայտից տարբերակներ, բայց հիշեք, որ բոլոր դեպքերում փրկության կարող են հասնել լվացվող պատյանները։ 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:

25 02 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՆՆՋԱՐԱՆԻ ԿԱՀՈՒՅՔ

Հետևեք մի քանի պարզ խորհուրդների, դրանք կդյուրացնեն ձեր գործն ու կօգնենք ննջասենյակի ինտերիերը պլանավորելու հարցում։

13 09 2019