+374 41 811 118

ՋԵՐՄ ԿԱԹՆԱԳՈՒՅՆ ԿԱՀՈՒՅՔ

Մոխրագույն կամ սպիտակ կահույքի այլընտրանքային տարբերակը կաթնագույնն է։ Սա ամենաունիվերսալ երանգներից մեկն է, որն ազատ տեղավորվում է մինիմալիզմի, ժամանակակից մոդեռն, դասական ու նույնիսկ քանթրի ոճերի մեջ։ Գույնը քմահաճ չէ, հանգիստ կարող եք համադրել այլ գույների հետ։ Իրականում, կաթնագույնը սպիտակի տարբերակներից է, ուղղակի ավելի հարստացած։ Կան, իհարկե, այլ տարբերակներ, օրինակ՝ կրեմագույնը, վանիլային գույնը, շամպայնի գույնը, բայց այս հոդվածում խոսելու ենք կաթնագույնի կիրառության մասին։

Կաթնագույնը ննջասենյակում

Կաթնագույնը ննջասենյակում հանգստություն և ջերմություն է ապահովում։ Կարող եք ննջասենյակի համար ընտրել կաթնագույն մահճակալ կամ ընդհանրապես ննջասենյակի ամբողջ կահույքի դեպքում նախապատվություն տալ կաթնագույնին։ Սա, իհարկե, չի նշանակում, որ սենյակում ամեն ինչ պետք է սկսի ու ավարտվի կաթնագույնով։ Ո՛չ։ Մեկ երանգով ննջասենյակը կամ ցանկացած սենյակ հոգնեցուցիչ է։ Եթե ընտրել եք կաթնագույն կահույք, ապա սենյակի պատերը, վարագույրներն այլ գույների մեջ հարդարեք։ Արդեն գրել ենք, որ կաթնագույնն ամենահեշտ համադրելի գույներից է, այնպես որ գունապնակից ընտրեք այն գույնը, որն ամենաշատն եք սիրում։

Կաթնագույնը հյուրասենյակում

Հյուրասենյակում կաթնագույն կահույք պատկերացնելիս երևի թե մտածեցիք դրա մաքրությունն ապահովելու մասին։ Անշուշտ, գույնն այնպիսին է, որ ցանկացած հետք բավական շուտ երևալու է։ Այս հարցում անհանգստանալ այդքան էլ պետք չէ, եթե կարողանում եք հետևել կահույքի խնամքի կանոններին։ Կաթնագույն փափուկ կահույքը սենյակը լուսավոր է դարձնում, գույնի հագեցվածության շնորհիվ ջերմ մթնոլորտ ստեղծվում։ Բացի այդ, եթե մուգ երանգներ եք ընտրել պատերի համար կամ հատակն է մուգ, ապա բաց գույնի կահույքն իսկապես գեղեցիկ կլինի համադրել։ Կաթնագույն կարող է լինել նաև հյուրասենյակում պահարանը կամ էլ գզրոցը։ Կարող եք մի քանի գույների համադրությամբ տարբերակներ նայել։ Մի՛ վախեցեք հյուրասենյակում վառ գույներ օգտագործել։ Կաթնագույնը ձեզ այդ հնարավորությունը տալիս է։

Կաթնագույնը խոհանոցում

Խոհանոցային կահույք ամենաունիվերսալ գույնով։ Կաթնագույն խոհանոցային կահույքը հարմարավետ ու տաքուկ մթնոլորտ է ստեղծում, բացի այդ սենյակում միշտ պայծառ է։ Կարող եք համադրել վարդագույնի մի քիչ խամրած երանգների, մոխրագույնի հետ։ Լավագույն տարբերակներից է խոհանոցում մինիմալիստական ոճ ստանալու համար։

Հետևե՛ք Shkaff-ին նաև Facebook-ում և Instagram-ում, որպեսզի բաց չթողնեք մեր հոդվածներն ու հրապարակումները։

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՍԿԱՆԴԻՆԱՎՅԱՆ ԻՆՏԵՐԻԵՐ

Դիզայներական ունիվերսալ և հասանելի որոշումները սկանդինավյան ոճին համաշխարհային ճանաչելիություն բերեցին։ Սկանդինավյան ինտերիերը նոր է ու ինչու չէ նաև սեր ամբողջ կյանքի համար։

27 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019