+374 41 811 118

ԼԱՎ ՕՐՈՐՈՑԻ 5 ՀԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ

Օրորոցը նորածին երեխայի առաջին «բնակարանն» է իր մայրիկից հետո։ Այստեղ է նա անցկացնում իր օրվա մեծ մասը, հետևաբար օրորոցի ընտրությանը պետք է մոտենալ մեծ պատասխանատվությամբ։

Շուկայում առաջարկվում են ինչպես առանձին մանկական մահճակալներ և առանձին օրորոցներ, այնպես էլ դրանց համադրությունը՝ ճոճվող մահճակալներ, որոնք աչքի են ընկնում իրենց առավելություններով։ Այս հրապարակման մեջ կխոսենք այն 5 կարևոր հատկանիշների մասին, որոնք բնորոշ են լավ օրորոց-մահճակալին։

Հատկանիշ N1

Առաջին պարտադիր պայմանը օրորոցի համար նրա անվտանգությունն ու ամրությունն են։ Ամուր հումքից պատրաստված օրորոցները երաշխավորում են, որ ճոճման ընթացքում ճռռոց չեն արձակի և անհարմարություն չեն պատճառի ո՛չ մանկիկի, ո՛չ մայիկի համար։ Բացի այդ, տեղափոխման, ճոճման ընթացքում ամուր հումքից պատրաստված մանկական մահճակալ-օրորոցը կմնա ամբողջական և վտանգ չի ներկայացնի փոքրիկի առողջության համար։

Հատկանիշ N2

Օրվա մեծ մասն անցկացնելով իր օրորոցում՝ փոքրիկի առնչվում է դրա հումքին, շոշափում փայտե ճաղերը, այնուհետև ձեռքը տանում դեպի բերանը։ Պատկերացրե՛ք, թե ինչ կլինի, եթե մենք ընտրենք անորակ հումքից, վատ հղկված և քիմիական ներկերով պատված օրորոց և ստիպենք փոքրիկին հպվել այդ հումքին և շնչել քիմիական ներկերի արտազատած նյութը։ 

Այս առումով շատ կարևոր է նախապատվությունը տալ հատուկ մշակում անցած նյութերից, իսկ ավելի նախընտրելի է՝ փայտից պատրաստված օրորոցներին։ Փայտը բնական հումք է և հատուկ մշակում անցնելով, այն ոչ միայն դառնում է ավելի դիմացկուն, այլ նաև բնական միջավայր է ստեղծում փոքրիկի քնի համար։ Նույնը վերաբերում է նաև ներկանյութերին ու լաքապատմանը։ Որակյալ, էկոլոգիապես մաքուր ներկանյութեր ընտրելով մենք ներդրում ենք անում մեր երեխայի առողջության մեջ։

Հատկանիշ N3

Ֆունկցիոնալությունը ևս կարևոր հատկանիշ է հարմարավետ օրորոցի համար։ Հատկապես այնպիսի դեպքերում, երբ ընտրել ենք մահճակալ-օրորոց, շատ կարևոր է, որ մանկական այս կահույքն իր ֆունկցիաները կատարի պատշաճ կերպով։ Այսինքն՝ ճոճելիս շարժվի միայն օրորոցի հատվածը, իսկ մահճակալը մնա տեղում, անշարժ։ Ֆունկցիոնալ օրորոցներին բնորոշ են նաև իջեցվող պատվարները։ Իսկ Shkaff-ի Fantasia մոդելի օրորոցներն առանձնանում են տրանսֆորմացվելու և հետագայում մանկական աթոռի և սեղանի վերածվելու հատկությամբ։

Հատկանիշ N4

Երեխայի ծնվելով կարիք է լինում տանը նոր դարակներ ազատել, որտեղ կարող ենք տեղավորել փոքրիկի տակդիրներն ու սպիտակեղենը։ Իսկ ահա հարմարավետ օրորոցներին բնորոշ է տարողունակությունը։ Shkaff-ի օրորոցների տեսականու մեջ կան մի քանի մոդելներ, որոնք իրենց ստորին հատվածում ունեն տարողունակ դարակներ։ Այդ դարակներում հնարավոր է տեղավորել երեխային անհրաժեշտ պարագաները և միշտ դրանք ունենալ ձեռքի տակ։

Հատկանիշ N5

Վերջապես խոսենք օրորոցի չափսի մասին։ Օրորոցը, իհարկե, ննջասենյակի համար կարևոր կահույք է, բայց չպետք է կլանի ամբողջ տարածությունը։ Օրորոցի համար օպտիմալ չափսեր են համարվում 88x77х130սմ-ը, թեև հնարավոր են նաև այլ չափսեր։ Չափսի հարցում ավելի ճիշտ կողմնորոշվելու համար անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետների հետ և չմոռանալ, որ ներքնակը պետք է իր չափերով համապատասխանի օրորոցին, որպեսզի փոքրիկի քնի ընթացքում չշարժվի և անհարմարություն չպատճառի։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԽՈՀԱՆՈՑԻ ՍԵՂԱՆ

Խոհանոցի սեղանի ընտրությունը պահանջում է հաշվի առնել մի շարք գործոններ, որոնք սեղանը չեն զրկի ֆունկցիոնալությունից, էրգոնոմիկությունից, հարմարավետությունից։

10 03 2022

ԳՐՔԱՁԵՎ ԲԱԶՄՈՑԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարմարավետ ինտերիերի գաղտնիքը ճիշտ ընտրված փափուկ կահույքի մեջ է։ Իսկ երբ խոսում ենք փափուկ կահույքի մասին, առաջին հերթին նկատի ենք ունենում բազմոցը։

24 05 2021

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։

28 12 2020