+374 41 811 118

ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ԲԱԶՄՈՑԻ ՊԱՍՏԱՌ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Բազմոց ընտրելիս սովորաբար ուշադրություն ենք դարձնում դրա ամրությանը, հարմարավետությանը, չափսին, իսկ պաստառի ընտրության հարցում երբեմն բավարարվում ենք նրանով, որ այն լինի դուրեկան և ուշ մաշվող, քանի որ գիտակցում ենք, որ նաև պաստառի որակով է պայմանավորված բազմոցի տեսքը և երկարակեցությունը։ Սակայն ինչպես բազմոցի, այնպես էլ նրա պաստառի ընտրության հարցում նախընտրելի է առաջնդորվել դրանց կիրառման տեղով և նշանակությամբ։ 


Հետևաբար հարց է առաջանում․ ինչպե՞ս ընտրել բազմոցի ճիշտ պաստառ ըստ դրա կիրառության․


Հանգստի համար ընտրված հյուրասենյակային բազմոցի պաստառն առաջին հերթին պետք է լինի դիմացկուն և ուշ կեղտոտվող, չէ՞ որ մենք սիրում ենք բազմոցին պառկած ֆիլմեր դիտելիս վայելել համեղ պիցցա։ Իսկ ընտանի կենդանիների առկայությունը մեկ այլ մարտահրավեր է բազմոցի պաստառների համար։
 Հետևաբար մեր բազմոցի պաստառը պետք է ապահովագրել պիցցայի և կենդանիների տված վնասներից ոչ միայն ուշադիր և կոկիկ լինելով, այլ նաև՝ նախապատվությունը տալով հեշտ լվացվող, ձիգ, բնական կամ սինթետիկ մանրաթելային գործվածքներին (օրինակ՝ շենիլ) կամ ֆլոկին և վելյուրին։ Վերջին երկուսի դեմ հատկապես կենդանիները անզոր են։ 

Հյուրասենյակային բազմոցի պաստառի տարածված տարբերակ է նաև կաշին, որն անշուշտ, շքեղ և էլեգանտ տեսք է հաղորդում կահույքին, բայց և աչքի է ընկնում խնամքի բարդությամբ։ Թե ինչպես խնամել կաշվե կահույքը, մենք անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակման մեջ։

Քնի համար նախատեսված բազմոցի պաստառը նախ և առաջ պետք է ապահովի առողջ և հանգիստ քունը։ Իսկ դրա համար կարևոր է ոչ միայն պաստառի տեքստուրան, այլ նաև բաղադրությունը։ Քնի ընթացքում մեր մարմինը անպաշտպան է էկոլոգիապես ոչ մաքուր նյութերի նկատամբ, ուստի բազմոց-մահճակալի պաստառ ընտրելիս ցանկալի է նախապատվությունը տալ կամ բնական կաշվին կամ էլ օրինակ՝ ռոգոժկա կոչվող գործվածքին։ Վերջինս հիպոալերգեն է և չի պահանջում առանձնակի խնամք։ 

Մանկական բազմոցների պաստառների դեպքում շուտ չկեղտոտվելու հատկությունը, թերևս, առաջին առավելությունը պետք է լինի, քանի որ մեր փոքրիկները սիրում են իմպրովիզներ անել ներկերի ու ուտելիքի հետ կամ էլ կոշիկներով բարձրանալ կահույքի վրա։ Ուստի մանկական բազմոցների կահույքի համար նպատակահարմար են ալկանտարա (արհեստական զամշ) և շենիլ տեսակի գործվածքների կիրառումը, որոնք դիմացկուն են և հեշտ են մաքրվում։

Խոհանոցային բազմոցների պաստառները ևս պետք է լինեն հեշտ լվացվող և որ ամենակարևորն է, չկլանեն տհաճ հոտերը։ Այդ պատճառով նախընտրելի են շինիլ կամ ռոգոժկա տեսակի գործվածքները, որոնց վերը թվարկված առավելություններից բացի, բնորոշ է նաև երկարակեցությունը։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԲԱԶՄՈՑ-ՄԱՀՃԱԿԱԼ

Բազմոց-մահճակալների շահագործման ձևը ենթադրում է, որ դրանց երկարակեցությունը պայմանավորված է տրանսֆորմացիայի մեխանիզմի հուսալիությամբ և որակյալ հումքով։

21 12 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ԳՐԱՍԵՆՅԱԿԱՅԻՆ ԲԱԶՄՈՑ

Գրասենյակն այն միջավայրն է, որտեղ պետք է լինեն հնարավոր բոլոր պայմանները ոչ միայն աշխատանքի վրա կենտրոնանալու, այլ նաև երբեմն հանգստնալու համար։

30 11 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019