+374 41 811 118

ԻՆՉՊԵՍ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՆԱԽԱՍԵՆՅԱԿԸ (ՄԱՍ 1)

Ցանկացած տուն կամ բնակարան ունի մեծ կամ փոքր, երկար կամ ընդարձակ նախասենյակ (միջանցք), որը պակաս կարևոր չէ տան մյուս սենյակներից։ Իրականում նախասենյակը տան դեմքն է. հենց այն տարածքը, որն առաջինն են տեսնում հյուրերը։ Սա նշանակում է, որ առաջին տպավորությունը նրանք ստանում են նախասենյակից, դրա կահավորումից, հարմարավետությունից։ Թե ինչպես և ինչին ուշադրություն դարձնելով կահավորեք ձեր նախասենյակը, ծանոթացեք մեր հոդվածում։


1. Նախասենյակի չափսերը

Նախասենյակի համար կահույք ընտրելիս առաջին հերթին հաշվի առեք, թե որքան է ձեր տարածքը։ Ցավոք սրտի, բնակարանների մեծ մասում նախասրահները փոքր են, առավելագույն դեպքում միջին չափսի։ Փոքր նախասրահի դեպքում հնարավոր է լինում այնտեղ ունենալ փոքր պահարան, կոշիկների համար դարակներ և ինչ-որ մի հատվածում ամրացնել հայելի։ Երբեմն այսքանն էլ տեղավորելը բավական բարդ է լինում ու մնում է օգտվել ուղղակի կախիչներից և փոքրիկ հայելուց։ Եթե նախասենյակը միջին չափսի է, ապա այնտեղ կարող է տեղավորվել այնպիսի պահարան, որն արդեն իր հետ ունի հայելի, կոշիկների համար դարակներ և կախիչներ։

2. Ոճի ընտրություն

Նախասենյակի ոճը չպետք է տարբերվի տան ընդհանուր ոճից։ Բայց սա այն վայրն է, որտեղ ավելորդություններ չեն կարող լինել։ Ցանկացած փոքրիկ ազատ տարածք չպետք է լցնել ինչ-որ աքսեսուարով։ Հիշեք, որ ցանկացած փոքր տարածք վիզուալ մեծ է երևում բաց գույնի կահույքի ընտրության դեպքում։ Նախասրահների դեպքում նախապատվությունը տվեք մինիմալիզմին կամ հայ-տեքին։ Դիզայներները պնդում են, որ տան տարբեր սենյակներ կարող են կահավորվել տարբեր ոճերով, բայց դրանց միավորող տարրեր պետք է լինեն, որպեսզի տան ինտերիերն ամբողջանա։

3. Կահույքի նյութը

Նախասրահի կահույքը, որպես կանոն, պատրաստվում է МДФ-ից կամ ДСП-ից։ Բնական փայտից տարբերակներն ավելի թանկ արժեն, բացի այդ գեղեցիկ են լինում ավելի ընդարձակ տարածություններում։ Կահույքն ընտրելիս ուշադրություն դարձրեք, թե ինչպես են կահույքի առանձին մասեր իրար ամրանում, բռնակներին, պահարանի դռներին, դրանց բացվել-փակվելու ձևին և թեթևությանը։

4. Պահարան․ նախասրահի գլխավոր կահույքը

Պատկերացնել նախասրահն առանց պահարանի բավական բարդ է, քանի որ հենց այնտեղ ենք մենք պահում այնպիսի կարևոր իրեր, ինչպիսիք են՝ վերարկուները, գլխարկները, շարֆերը, ձեռնոցները, անձրևանոցը և այլ շատ իրեր։ Այժմ բավական տարածված են պահարան-կուպե տարբերակները։ Դրանք լինում են գրեթե ցանկացած չափսի։ Այս պահարանների դռները ոչ թե դուրս են բացվում, այլ ուղղակի դեպի աջ կամ ձախ՝ չխոչընդոտելով սենյակում շարժին։

5. Նստելու հարմարանք նախասրահում

Որքան էլ փոքր լինի ձեր նախասրահը այնտեղ ունեցեք նստելու հարմարանք։ Կարող է լինել աթոռ, փոքրիկ բազկաթոռ, կամ նույնիսկ պահարանի ցածր հատվածը, որը ծառայում է ձեռքի իրերը վրան դնելու համար։ Կոշիկները հանելիս կամ հագնելիս ձեզ կամ ձեր մտերիմներին, իսկ ավելի հաճախ երեխաներին անհրաժեշտ է լինում ինչ-որ տեղ նստել կամ հենվել։ Փորձեք ուշադրություն դարձնել նաև այս հանգամանքին։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԿԱՀԱՎՈՐԵԼ ՆԱԽԱՍԵՆՅԱԿԸ (ՄԱՍ 2)

Մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն գեղեցիկ և հարմարավետ նախասենյակ ունենալ։

05 11 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ԲԱԶՄՈՑ

Բազմոցը հյուրասենյակի կահավորման ամենակարևոր բաղադրիչներից է։ Անկախ նրանից, թե սենյակում էլ ինչ կահույք կլինի, կամ արդյոք կլինի, թե ոչ, բազմոցն ամենամեծ ազդեցությունն է թողնում հյուրասենյակի հարմարավետության վրա։

25 08 2019