+374 41 811 118

ԿՈՂՄՆՈՐՈՇՎՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԵԼԻՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Հայելիները ինտերիեր դիզայներների ամենահուսալի ընկերներն են, որովհետև հեշտությամբ կարողանում են լուծում տալ ինտերիերի ձևավորման բարդ խնդիրներին՝ օգտագործվելով թե՛ որպես կիրառվող պարագա, թե՛ դեկորի մաս։ Այս հրապարակման մեջ կանդրադառնանք հայելիների հիմնական տեսակներին և դրանց ֆունկցիոնալ նշանակությանը։

Հայելիների ինչպիսի՞ տեսակներ կան․

Հայելիների երկար պատմությունը թույլ է տվել, որպեսզի դեկորատիվ-կիրառական այս պարագան ժամանակի ընթացքում ունենա իր տարաբնույթ տեսակները և չափերը։ Ընդհանրացնելով ինտերիերում կիրառվող հայելիները՝ կարելի է առանձնացնել չորս հիմնական տեսակ․

1․ Ներկառուցված հայելի․ Այս տեսակը, սովորաբար, հանդիպում է պահարանների մակերեսներին կամ էլ զարդասեղանին կցված։ Հայելիների ներկառուցված ձևը հրաշալի միջոց է սենյակում տարածք խնայելու համար։

2․ Սեղանի հայելի․ Սրանք համեմատաբար փոքր, շարժական հայելիներ են, որոնք օգտագործվում են շպարվելու համար։ Հետաքրքիր ձևավորմամբ սեղանի հայելիները կարող են լրացում լինել զարդասեղանի մեծ հայելուն։

3․ Պատի հայելի․ Սա, թերևս, հայելիների ամենատարածված մոդելն է։ Ժամանակակից դիզայներները պատի հայելիների ֆունկցիոնալ նշանակությանը ավելացնում են նաև նրա դեկորատիվ բնույթը՝ դրանով զարդարելով ինտերիերը։

4․ Հատակին դրվող հայելի․ Շարժական մեծ հայելու այս տեսակը, ի տարբերություն ներկառուցված հայելիների, հնարավորություն է տալիս այն տեղադրել սենյակի ցանկացած վայրում, որտեղ ունենք համապատասխան լուսավորություն և տարածք։
 
Ի՞նչ գործառույթ ունեն հայելիները՝ մեզ արտացոլելուց զատ

Գաղտնիք չէ, որ հայելու ամենակիրառվող գործառույթը արտացոլման միջոցով տարածքի ընդարձակումն է։ Ուստի խորհուրդ է տրվում պատի ամբողջ բարձրությամբ հայելիները կիրառել հատկապես նեղ նախասրահում կամ փոքր լոգարանում։ Այս հնարքն օգտագործվում է անգամ նեղ վերելակների ներսում, որպեսզի փակ տարածությունից վախ ունեցող մարդիկ խուճապի չմատնվեն։ 

Հայելիների հաջորդ կարևոր գործառույթը լուսավոր միջավայրի ստեղծումն է։ Լուսամուտի նմանակումը և սենյակում առկա անգամ փոքր լույսի արտացոլումը հայելուն դարձնում են լույսի առատ աղբյուր, որի շնորհիվ տեսանելիորեն լուսավոր է դառնում սենյակը։

Իզուր չէ, որ ինտերիեր դիզայներները հայելիների կիրառությանը մեծ տեղ են տալիս, քանի որ ծանոթ են հայելու՝ ինտերիերի թերությունները կոծկելու գաղտնի տաղանդին։ Այս հնարքը կիրառվում է ծուռ կամ վնասված պատերը քողարկելու մեջ՝ միևնույն ժամանակ կատարում վերը նշված մյուս գործառույթները։

Եվ վերջապես, հայելին դեկորի կարևոր մաս է։ Այս պարագայում կարևոր է մանրակրկիտ ընտրել հայելու դեկորը և չափերը՝ ուշադրություն դարձնելով այն հանգամանքին՝ արդյոք հայելին ներդաշնա՞կ է մեր ինտերիերի ընդհանուր ոճի, երանգների և առհասարակ՝ տրամադրության հետ։

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԸՆՏՐՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՀԱՐԿԱՆԻ ՄԱՀՃԱԿԱԼ

Երկհարկանի մահճակալները, լինելով հարմար և պրակտիկ, լավագույն լուծումն են մանկական ննջասենյակում տարածքի օպտիմալ օգտագործման համար։

08 12 2020

ՓԱՅՏՅԱ ԿԱՀՈՒՅՔԻ ԽՆԱՄՔԻ 5 ԿԱՆՈՆ

Ձեռք բերելով փայտյա կահույք՝ ցանկալի է հենց առաջին օրվանից ուշադրություն դարձնենք նրա խնամքին ու պահպանությանը, որպեսզի երկարացնենք կահույքի կյանքը։

10 05 2021

ՃԱՇԱՍԵՂԱՆ․ ԻՆՉՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ՉԱՓՍԻ ՀԱՐՑՈՒՄ

Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես ճիշտ կողմնորոշվել սեղանի չափսի հարցում:

17 02 2020