+374 41 811 118

Իդեալական մահճակալ․ ինչպե՞ս ընտրել՝ ըստ չափի, ձևի և ոճի

Մահճակալը ննջասենյակի կենտրոնական կահույքն է։ Այն ոչ միայն ապահովում է մեր օրվա ամենակարևորր մասերից մեկը՝ հանգիստը, այլև ձևավորում է սենյակի ամբողջ մթնոլորտը։

Ճիշտ ընտրված մահճակալը կարող է բարելավել քնի որակը, ստեղծել ներդաշնակ ինտերիեր և տարիներ շարունակ հուսալիորեն ծառայել մեզ։

Այս հոդվածում կքննարկենք, թե ինչին պետք է ուշադրություն դարձնել մահճակալ ընտրելիս։

Չափսեր
Մահճակալը պետք է համապատասխան լինի թե՛ ննջասենյակի չափսերին, թե՛ ձեր անձնական նախընտրություններին ու կարիքներին։ Ստանդարտ տարբերակներն են՝

- Մեկտեղանոց (90×190 սմ)
- Կեստեղանոց (120×190 սմ)
- Երկտեղանոց (160×190 սմ)
- King size (180×190 սմ և ավել)

Նախքան ընտրությունը, չափե՛ք սենյակը և որոշեք՝ մահճակալը որքան տեղ կարող է զբաղեցնել՝ առանց խանգարելու սենյակում անցուդարձին։ 

Ձևը
Այստեղ ևս որոշում ընդունողը ձեր ինտերիերն ու նախընտրություններն են։ Ստանդարտ ֆորմաներով, թե ասիմետրիկ մահճակալներ, բարձր փափուկ գլխամասով, թե մետաղյա, պահոցով, թե չբացվող, ոտքերով, թե առանց ոտքերի տարբերակներ։ 

Հումք
Բարեբախտաբար, մահճակալների շուկայի առաջարկները բազմազան են՝ պայմանավորված թե՛ տեսքով, թե՛ հումքով, թե՛ գնով։ Հումքն էական նշանակություն ունի մահճակալի թե՛ արժեքի, թե՛ որակի հարցում։ Եվ քանի որ մենք միասին փնտրում ենք իդեալական մահճակալ, ապա կարևոր նախապայմաններից մեկն է էլ պետք է լինի դիմացկունությունը։

Որակյալ հումաքատեսակներով մահճակալների մեջ շատ պահանջված են հատկապես հաճարենու փայտից պատրաստվածները։ Հաճարենու փայտը համարվում է կիսակոշտ տեսակ, ինչը նշանակում է, որ այն ամուր է, բայց միաժամանակ նաև ճկուն է տարբեր ֆորմաներ և փորագրություններ ստանալու համար։ Այս հումքատեսակը գեղեցիկ բաց երանգ ունի, որը հարմար է գրեթե ցանկացած ինտերիերի համար։ Բացի այդ, այն դիմացկուն է, չի վնասվում հեշտությամբ և չի ճաքճքում։
 

ԼՐԱԳՐԱՅԻՆ ՍԵՂԱՆԻԿԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՐՀՈՒՐԴ

Ինչի՞ն պետք է ծառայի լրագրային սեղանիկը։ Սա այն կարևոր հարցն է, որի պատասխանները կօգնեն մեզ ճիշտ կողմնորոշվել լրագրային սեղանիկի ընտրության հարցում։ 

23 06 2021

ԿԱՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ՄԵԿՍԵՆՅԱԿԱՆՈՑ ԲՆԱԿԱՐԱՆ (ՄԱՍ 1)

Մեկսենյականոց բնակարանը կահավորելիս կարևոր է չմոռանալ այն բանի մասին, որ բնակարանը պետք է լցնել միայն ամենաանհրաժեշտ և կիրառական կահույքով և ինտերիերի պարագաներով։

09 06 2021

Հաճարենու փայտից պատրաստված կահույքի հինգ առավելություն

Բնական փայտից կահույքը բոլոր ժամանակներում էլ ունեցել է իր կարևոր տեղը ինտերիերում։

12 05 2025