+374 41 811 118

ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿՂԶԻՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Մեր նախկին հրապարակումներում արդեն խոսել ենք խոհանոցային կղզու նշանակության մասին, այս անգամ ուզում ենք պատմել, թե ինչ ձևերի տարբերակներ կան, ներկայացնել դրանց առավելություններն ու թերությունները։

Փոքր խոհանոցի շարժական կղզյակ

Փոքր խոհանոցներում հիմնական կղզի ունենալն այդքան էլ ճիշտ գաղափար չէ, քանի որ շարժը կարող է սահմանափակել։ Դրա փոխարեն կա այսպես կոչված շարժական տարբերակը, երբ անհրաժեշտության դեպքում այն գալիս է մեջտեղ, իսկ աշխատանքն ավարտելուց հետո նորից հնարավոր է լինում հիմնական կահույքի մեջ տեղավորել։ Այսպիսի տարբերակներն անիվներով են, ինչը հեշտացնում է տեղափոխման ընթացքը։ Շարժական կղզին կարող է ծառայել նաև որպես սեղան ճաշելու համար։

Բար-կղզի

Այս տարբերակը որպես առանձին բաղադրիչ հազվադեպ են օգտագործում խոհանոցներում։ Հիմնականում այն լինում է երկշերտ, այսինքն՝ երբ աշխատանքային զոնան ներքևում է, իսկ բարի հատվածը՝ վերևում։

Կլոր կամ օվալաձև կղզի

Կոմպակտության և անվտանգության առումով այս տարբերակները համարվում են ամենաանվտանգը, քանի որ սուր ծայրեր չունեն։ Վիզուալ այս տարբերակները այդքան մեծ չեն թվում որքան քառակուսի կամ ուղղանկյուն տարբերակները։ Կլոր կամ օվալաձև կղզիներն ավելի շատ հարմար են մեծ տարածությունների համար։

Խոհանոցային կղզի-կոմոդ

Այս տարբերակը, հավանաբար, ամենապահանջված և հարմար տարբերակներից մեկն է։ Դարակներում հնարավոր է պահել սպասք, խոհանոցային այլ պարագաներ, կարող է ծառայել չփչացող սննդի համար որպես պահոց։ Կղզու մակերեսն իր հերթին օգտագործվում է որպես և՛ աշխատասեղան, և՛ ճաշի սեղան։ Գեղեցիկ է լինում նաև, երբ դարակների մի մասը թափանցիկ է և որոշ պարագաներ կարող եք դնել այնտեղ ու այդպես լրացնել սենյակի դիզայնը։

Տրանսֆորմեր կղզիներ

Մեր նախորդ հոդվածներում էլ նշել ենք, որ խոհանոցային կղզին բավական մեծ տարածք է զբաղեցնում։ Այդ իսկ պատճառով եթե փոքր տարածքի հետ մեկտեղ  կղզի ունենալու ցանկությունը շատ մեծ է, ապա խորհուրդ է տրվում ընտրել տրանսֆորմեր տարբերակներից։ Այսպիսի տարբերակներ ծայրերից կարողանում են ծալվել և փոքրանալ, անհրաժեշտության դեպքում կողային մասերը բարձրացվում են և աշխատանքային մակերեսը մեծանում է։

Եթե այս բոլոր տարբերակների մեջ խճճվեցիք ու դեռ չեք կարողանում կողմնորոշվել, ապա կարող եք ընտրել փոքրիկ տարբերակներից, որոնց ներքևի հատվածը բաց է և ծառայում է որպես բաց դարակ։

Խոհանոցային կղզյակների օպտիմալ լայնությունը 1-1.5 մետր է։ Այս չափի պարագայում կղզուց օգտվելը հեշտ ու հարմար է։ 
 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉ Է ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿՂԶԻՆ

Խոհանոցային կղզին հիմնական կահույքից անկախ կոմպակտ կահույքի մաս է, որը սովորաբար տեղադրվում է խոհանոցի մեջտեղում: Կղզի անունը ստացել է հիմնական կահույքից առանձին լինելու և սենյակի մեջտեղում դրվելու պատճառով:

28 07 2020

ԶԱՐԴԱՍԵՂԱՆԻ ՕՊՏԻՄԱԼ ՉԱՓՍԵՐԸ

Ննջարանում զարդասեղանը միանգամից մի քանի կիրառություն ունի՝ այն և պահոց է հագուստի համար և սեղան նկարների, հարդարման պարագաների և, իհարկե, զարդերի համար:

29 06 2020

ՃԱՇԱՍԵՂԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐ ԵՐԿՐԱՉԱՓԱԿԱՆ ՁԵՎԵՐԸ

Այսօր ճաշի սեղանները հիմնականում մի քանի տեսակ են լինում՝ քառակուսի, ուղղանկյունաձև, կլոր կամ օվալ:

25 02 2020