+374 41 811 118

ԻՆՉ Է ԽՈՀԱՆՈՑԱՅԻՆ ԿՂԶԻՆ

Խոհանոցային կղզին հիմնական կահույքից անկախ կոմպակտ կահույքի մաս է, որը սովորաբար տեղադրվում է խոհանոցի մեջտեղում: Կղզի անունը ստացել է հիմնական կահույքից առանձին լինելու և սենյակի մեջտեղում դրվելու պատճառով: Այն խոհանոցում հավելյալ աշխատանքային տարածք է ապահովում, ինչպես նաև օգտագործվում որպես ճաշասեղան: Խոհանոցային կահույքի շուկայում կարող եք հանդիպել կղզու տարբեր տարբերակներ, օրինակ՝ լվացարանով, գազի կամ էլեկտրական պլիտայով, դարակներով: Այսպիսի տարբերակների դեպքում այն լիարժեք ճաշասեղան չի կարող լինել, բայց մակերեսը սնվելու համար երբեմն կարող եք հարմարեցնել:

Խոհանոցային կղզին շատ հարմար և օգտակար ձև է տարածքի կազմակերպման համար: Թեև կահույքի այս մասը հիմնականում համարում են ընդարձակ խոհանոցնի առավելություններից, սակայն միջին խոհանոցների դեպքում ճիշտ չափագրում անելով կարող եք նույնպես ունենալ կղզի:

Խոհանոցային կղզին օգնում է սենյակում ստեղծել աշխատանքային եռանկյունի, այսինքն՝ բոոր պետքական սարքավորումները և պարագաները ձեռքի հեռավորության վրա են լինում:

Որն է խոհանոցային կղզու հարմարությունը

Ինչպես գիտեք, խոհանոցում ցանկացած սարք կամ կահույքի մաս հստակ գործառույթ ունի և որոշակի ծանրաբեռնվածություն է կրում: Իսկ խոհանոցային կղզին հարմար է հատկապես այն տարածքների համար, որտեղ հյուրասենյակը, ճաշասենյակը և խոհանոցը միասին են: Բացի այդ, այն տարածքները ֆունկցիոնալ առումով առանձնացնում է, այլ կերպ ասած՝ գոտիների է բաժանում տարածքը:

Որքան տարածք է հարկավոր խոհանոցային կղզի ունենալու համար

Իհարկե, որքան ընդարձակ լինի տարածքը, այնքան ավելի հարմար կլինի այնտեղ խոհանոցային կահույք ունենալը: Բայց ամեն դեպքում հիշեք, որ գոյություն ունեն որոշակի սահմանափակումներ: Մասնագետները խորհուրդ են տալիս խոհանոցային կղզի ունենալ, եթե տարածքը փոքր չէ 15քմ-ից: Պետք է հիշել, որ պահարաններից մինչև կղզին պետք է 100սմ հեռավորություն լինի: Հակառակ դեպքում  շարժման հարմարությունը կկորչի և տարածքում դուք ձեզ սահմանափակ կզգաք: Վերոնշյալ չափից փոքր խոհանոցի դեպքում խորհուրդ են տրվում փոքրիկ անիվների վրա պատրաստվող շարժական տարբերակները:

Խոհանոցային կղզին ոճային է

Բացի այն, որ կահույքի այս բաղադրիչը ֆունկցիոնալ է, այն նաև բավական գրավիչ տեսք է ունենում խոհանոցում: Տարբեր ձևի, լուսավորության և, իհարկե, օրեգինալ դիզայնը ձեր խոհանոցի այդ հատվածը կդարձնեն հաճելի վայր երեկոյան մեկ բաժակ գինու կամ թեյի շուրջ հավաքվելու համար: 
 

Ձեր հարցերն ու մեկնաբանությունները կարող եք ուղարկել մեզ Facebook-ում և Instagram-ում։

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՀՅՈՒՐԱՍԵՆՅԱԿԻ ՓՈՔՐ ՍԵՂԱՆ (ՍՈՒՐՃԻ ՍԵՂԱՆ)

Հյուրասենյակի փոքրիկ սեղանը (սուրճի սեղան) ոչ միայն հարմարավետություն է, այլ նաև՝ գեղեցկություն: Այն ամբողջացնում է բազմոցի և բազկաթոռների տեսքը, ծառայում ոչ միայն որպես դեկորատիվ իր, այլ նաև որպես օգտակար ու կիրառելի ատրիբուտ:

16 03 2020

ԻՆՉԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԴԱՐՁՆԵԼ ԱԹՈՌՆԵՐ ԳՆԵԼԻՍ

Այս հոդվածում մենք ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել աթոռների ընտրությանը։

09 03 2020

ԻՆՉՊԵՍ ԸՆՏՐԵԼ ՃԱՇԱՍԵՆՅԱԿԻ ՍԵՂԱՆ

Ճաշասենյակի սեղանն ինտերիերի ամենակարևոր և կիրառական իրերից մեկն է։ Այն պետք է առավելագույնս հարմարավետ լինի․ չէ՞ որ օրվա մեջ մի քանի անգամ պիտի օգտագործենք այն։ 

15 08 2019